«

»

Մար 27 2011

Print this Post

Ու՞ր է գնում հայկական բլոգոսֆերան

Գոյություն ունի մի սերվիս՝ armfeeds.com, որով ես հիմնականում հետևում եմ հայկական բլոգոսֆերայի անցուդարձին: Ու այս վերջերս նկատել եմ, որ բլոգերային գրառումները մի տեսակ դարձել են անհետաքրքիր: Թվում է թե բոլոր բլոգերները թույն քաղաքականագետներ են: Բլոգերային գրառումների մեծ մասը քաղաքականություն են: Ու քանի որ իրանք թույն քաղաքականագետ են իրանց մեր փոքրիկ Հայաստանի քաղաքականությունը հերիք չի անում, նրանք անցել են արդեն միջազգային մասշտաբների:
Տպավորությունը այնպիսին ա, որ թվում ա, որ էս մարդիկ ոչ անձնական զգացմունքներ ունեն, ոչ սեփական հետաքրքրություն, ոչ էլ սեփական կյանք կամ մտածելակերպ: Գրառումների մեծ մասը կրկնում են մեկը մյուսին, մի տեղ մի բառ պակաս, մի տեղ մի բառ ավել, բայց ընդհանուր առմամբ նույնը: Իհարկե խոսքը չի վերաբերվում ասենք նրան, որ ինչ որ մի տեղ համամարդկային հետաքրքրություն ներկայացնող բան ա տեղի ունեցել: Չէ, էտ դեպքում նորմալա:
Մի խոսքով չգիտեմ, անձամբ իմ համար՝  օր օրի ավելի ու ավելի անհետաքրքիր են դառնում հայկական բլոգոսֆերայի գրառումների մեծ մասը:
Ու մեկ-մեկ մի մոռացեք խնդրում եմ, որ քաղաքականությունից բացի աշխարհիս երեսին կան շատ ու շատ ավելի հետաքրքիր բաներ…

Բա հիմա ո՞վ կասի, սենց տեմպերով ու՞ր ա գնում հայկական բլոգոսֆերան:

Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%b8%d6%82%d5%9e%d6%80-%d5%a7-%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%ac%d5%b8%d5%a3%d5%b8%d5%bd%d6%86%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6/


Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր 157 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ:





Ձեզ դու՞ր եկավ գրառումը:

Ուրեմն չմոռանաք նաև կիսվել Ձեր ընկերների հետ


6 մեկնաբանություն

  1. Trender

    Դեպի պայծառ ապագա է գնում, ինչպես և մյուս բոլոր սֆերանրը :arrow: :!:

    1. Arxangelo

      Աստված տա, ես մենակ ուրախ կլինեմ ;-) :lol:

  2. Mari Love

    Ճիշտ ես նկատել Արխանգելո ջան :roll:

    1. Arxangelo

      ցավոք :sad:

  3. taisha

    իսկ իմ բլոգը էդ ժապավենով աչքովդ չի ընկել?? ու կարծես թե քաղաքակնություն չկա մեջը))

    1. Arxangelo

      Տաիշա ջան, դե բնականաբար խոսքը ոչ բոլորինա վերաբերվում ;-)

Թողնել մեկնաբանություն

Ձեր Է-փոստը չի հրապարակվի

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read more:
Արդյո՞ք դու կաս

Ու՞ր ես: Արդյո՞ք դու կաս: Միթե՞ դու կաս: Եթե կաս, ապա ու՞ր ես, որտե՞ղ ես: Չեմ տեսնում քեզ, չեմ գտնում...

Տղամարդկանց Համաշխարհային Օր

Այսօր՝ նոյեմբերի 5-ին նշվում է "Տղամարդկանց համաշխարհային օրը": Ըստ ավանդույթի "Տղամարդկանց օրը" նշվում է նոյեմբերի առաջին շաբաթ օրը: ԽՍՀՄ նախկին նախագահ...

Close