Ողջույնիս խոսքը Քեզ իմ սիրելի ընթերցող
Ողջու՛յն հարգելի այցելու: Դու գտնվում ես իմ անհատական բլոգում: Ուրախ եմ անչափ, որ թանկարժեք ժամանակիցդ մի պատառիկ հատկացրել ես իմ բլոգի ընթերցմանը կամ ծանոթացմանը:
Հույս ունեմ, որ սա վերջին այցելությունդ չի լինի և հաճախակի Քեզ կտեսնեմ իմ բլոգում: Հուսով եմ նաև, որ բլոգումս Դու կգտնես Քեզ հետաքրքրող նյութեր: Համենայն դեպս ուզում եմ իմանաս, որ այս բլոգի նյութերը գրվում է Քեզ համար:
Միշտ պատրաստ և ուրախ կլինեմ լսել Քո դիտողություններն ու առաջարկությունները բլոգի տեսքի և հրապարակված նյութերի վերաբերյալ (Ինձ հետ կարող ես միշտ կապ հաստատել բլոգի աջ վերևի անկյունում գտնվող «Հետադարձ կապ» գործիքի օգնությամբ):
Բլոգի և մի փոքր էլ իմ մասին
Բլոգը ստեղծողը, կառավարողը ու վարողը, նաև բլոգում տպագրված նյութերի պատասխանատուն ես եմ՝ Արամ Հակոբյանը, ցանցում առավել հայտնի որպես ArXangelo: Ապրում և ինչպես ասում են ստեղծագործում եմ աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում, իմ իսկ Հայրենիքում՝ Հայաստանում:
Այս բլոգում հիմնականում կիսվում եմ իմ զգացմունքներով, հույզերով, համոզմունքներով և այն ամենով ինչով հետաքրքրվում եմ: Այստեղ են տեղադրվում իմ բոլոր ստեղծագործությունները՝ թելադրված սրտիս կողմից: Մի խոսքով սա իմ ներքին աշխարհի մի փոքր պատառիկն է, որ ուզում եմ կիսել Ձեզ հետ… Հույս ունեմ, որ այն Ձեզ դուր կգա: Եվ եթե այն Ձեզ դուր է գալիս, թեկուզ և ոչ, մի մոռացեք թողնել մեկնաբանություններ, որովհետև հենց առողջ քննարկումների՝ մեկնաբանությունների շնորհիվ է որ բլոգը կոչվում է բլոգ:
Ինչու՞ ArXangelo
Շատ հաճախ ինձ հարց են տալիս. ինչու՞ Արխանգելո և ի՞նչ է այն նշանակում: Փորձեմ մեկ-երկու խոսքով բացատրել: Ի սկզբանե ցանցում հանդես էի գալիս կեղծանունով ու չէի ուզում ճանաչվել, բայց հետագայում հանգամանքների բերումով ստիպված էի բացվել: Եթե ուշադրություն դարձնեք կեղծանվանս ապա կնկատեք, որ այն մի փոքր «սխալ» է գրված (եթե նկատի ունենք հրեշտակապետ բառը անգլերեն, ապա այն գրվում է՝ Archangel, այլ ոչ թե ArXangel), բայց դա վրիպում չէ: Կեղծանվանս առաջին Ar մասնիկը հենց Արամ անունից է X-ը որպես անունները կապող օղակ և angel բոլորն էլ գիտեն, որ նշանակում է հրեշտակ: o մասնիկն էլ ավելացավ քանի որ երբեմն ինձ նեղ շրջապատում դիմում են Արամո: Այսպիսով ստացվեց ArXangelo:
Ընկերացի՛ր ինձ հետ
Դու կարող ես ընկերանալ ինձ հետ տարբեր սոցիալական ցանցերում և այլ ծառայություններում, նաև կարող ես դառնալ բլոգի ֆեյսբուքյան էջի երկրպագուն.
|
||
|
|
Arxangelo’s Blog
on Google+
|
Բաժանորդագրվիր այս բլոգին
Բաժանորդագրությունը Քեզ թույլ կտա էլ. նամակով տեղեկանալ բլոգում հրապարակված վերջին գրառումներին և այցելել այս բլոգ միայն Քեզ հետաքրքրող գրառման վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում։
Քո էլ. հասցեն անհասանելի կմնա երրորդ կողմին: Երաշխավորում եմ, որ Ձեր էլ. փոստի հասցեն այս բլոգի միջոցով չի տրամադրվի սփամերներին:
Բլոգում հրապարակված հոդվածներին և գրառումներին բաժանորդագրվելու համար պարզապես մուտքագրիր Քո էլ. փոստի հասցեն և սեղմիր “Բաժանորդագրվել” կոճակը:
Ինձ կարող եք գտնել նաև հետևյալ ցանցերում
Ֆեյսբուք – http://www.facebook.com/arxangelo
Թվիտեր – http://www.twitter.com/arxangelo
Ձեզ հաճելի բլոգադիտում և ընթերցում:
Թարմացված է 1.11.2011

