Կյանքը նման է օտար լեզվի՝ բոլորը խոսում են ակցենտով:
Քրիստոֆեր Մորլի
***
Կյանքը երազ է, որը տեսնում է Աստված:
Խորխե Լուիս Բորխես
***
Կյանքը դա համաճարակային հիվանդություն է, որը տարածվում է սեռական ուղիով:
NN
***
Կյանքը դա կոպիտ բան է: Դու դուս ես եկել երկար ճանապարհորդության, նշանակում է ինչ որ մի տեղ կսայթաքես և աքացի կստանաս, և կնկնես, և կհոգնես, և կգոռաս «Մեռնել եմ ուզում»՝ և կնշանակի, որ կստես:
Սենեկա
***
Կյանքը դա այն է ինչ կատարվում է մեզ հետ մինչ մենք ապագայի պլաններ ենք մշակում:
Թոմաս Լա Մանս
***
Կյանքը կարճ է՝ դա հասկանալի է, սակայն ինչի՞ հետ համեմատած:
Անդրե Մորուա
***
Ապրելը վնասակար է, դրանից մահանում են:
Ստանիսլավ Եժի Լեց
***
Արժի՞ կյանքն այնքան, որպեսզի ապրել: Սա էմբրիոնի հարցն է, այլ ոչ թե տղամարդու:
Սեմյուել Ջոնսոն
***
Եթե դու գտել ես կյանքի իմաստը, ապա ժամանակն է այցելել հոգեբանի:
Անհայտ ամերիկացի





20 մեկնաբանություն
Skip to comment form ↓
Mari
Հունիս 11, 2012 at 17:52 (UTC 4) Link to this comment
Ինչ էլ ուզոմ է լինի, երբեք կյանքը ավելի լուրջ մի ընդունեք. միևնույն է դուք նրա միջից կենդանի դուրս չեք պրծնի:
Քին Հաբարդ
Arxangelo
Հունիս 11, 2012 at 18:23 (UTC 4) Link to this comment
ճշմարտություն
A.
Հունիս 11, 2012 at 18:53 (UTC 4) Link to this comment
… и в конце только рюмка водки на столе …
))
))
))
Arxangelo
Հունիս 11, 2012 at 19:32 (UTC 4) Link to this comment
այո վերջը էտա
Hamo
Հունիս 11, 2012 at 20:55 (UTC 4) Link to this comment
Կյանքը գծիկ է:
Էդուարդ Զորիկյան
Arxangelo
Հունիս 11, 2012 at 21:57 (UTC 4) Link to this comment
վատը չի
Հասմիկ Ավետիսյան
Հունիս 11, 2012 at 22:18 (UTC 4) Link to this comment
Ինչ լավ ընտրանի էր Արամ, շնորհակալություն, ևս մեկ անգամ մտորեցի կյանքի իմաստի մասին, բայց այդպես էլ չհասկացա կյանքի իմաստը…
Arxangelo
Հունիս 11, 2012 at 22:38 (UTC 4) Link to this comment
Եթե դու գտել ես կյանքի իմաստը, ապա ժամանակն է այցելել հոգեբանի:
Անհայտ ամերիկացի
Հասմիկ Ավետիսյան
Հունիս 11, 2012 at 23:34 (UTC 4) Link to this comment
ահա, ճիշտ է, փաստորեն կարիք չկա հոգեբանի մոտ գնալու… ուրախանամ?
Arxangelo
Հունիս 11, 2012 at 23:49 (UTC 4) Link to this comment
Դավիթ
Հունիս 11, 2012 at 22:19 (UTC 4) Link to this comment
Հետաքրքիր աֆորիզմներ են:
Arxangelo
Հունիս 11, 2012 at 22:39 (UTC 4) Link to this comment
ուրախ եմ, որ դուր եկավ
Սամվել
Հունիս 12, 2012 at 19:26 (UTC 4) Link to this comment
Արամ ողջույն։ Ինձնից մի քանի աֆորիզմներ։
1. Ոչինչ այնքան չի թևավորում սողալու ծնվածներին որքան թռչելու ծնվածների կոտրված թևերը։
2. Բնակարանը հայրենիք չի հեշտությամբ չես ծախի։
3. Հիմարությունը կարող է թագավորել նաև առանց գահի։
4. Թագավորը մեռավ բնական մահով։ Թույնից։
5. –Նրան խորություն է պակասում.– ասաց քննադատը.–թաղելով ինչ-որ մեկի տաղանդը։
6. Սուր լեզուն միակ կտրիչ գործիքն է որը մշտական օգտագործումից չի կորցնում իր որակը։
7. Կա՞կ նե ստած սկոտոմ եսլի վսյո ստադո սչիտաետ տեբյա սվոյիմ։
8. Ճշմարտությունը միշտ էլ ելնում է ջրի երեսը չնայած երբեմն առանց կյանքի նշույլների։
9. Մթությունը նույնպես տարածվում է լույսի արագությամբ։
10. Սահմանափակվածությունը սահման չունի։
Arxangelo
Հունիս 12, 2012 at 19:38 (UTC 4) Link to this comment
Շնորհակալ եմ Սամվել ջան, հետաքրքիրն էին
Sargis
Հունիս 14, 2012 at 17:37 (UTC 4) Link to this comment
Hargeli Arxangelo,havaneci grarum@,uxxaki mi harc unem 5-rd aforizm@ mite John Lennoni aforizmneric che?grvac e
Tomas La Mans,bayc es henc ayd nuyn xosqer@ Lennoni aforizmnewrum em kardacel,,,,,,,,
Arxangelo
Հունիս 14, 2012 at 17:48 (UTC 4) Link to this comment
Սարգիս ջան ճիշտն ասած այս աֆորիզմները վերցրել եմ աֆորիզմների մի հաստափոր գրքից, և այնտեղ էր այդպես գրված
Սամվել
Հունիս 14, 2012 at 22:11 (UTC 4) Link to this comment
ես զարմանում եմ մի բանից. թե ոնց են էդ ԲԻՏԼԶ-ներին դարձնում եսիմ որ երկնքի աստված։ Հա, տաղանդավոր տղերք են, հա նոր ուղղություն երաժշտության մեջ, հա ազդեցություն շատերի վրա։ Բայց գոյություն ունի մեդալի մյուս կողմը։ Դրանք բոլորն էլ պրոֆեսիոնալ նարկոմաններ են ու հեռու են իդեալական մարդուց։ Էն Մակարտնին որ կա, աշխարհի բոլոր օդանավակայաններում նրան գիտեն որպես գերոին տեղափոխող ու օգտագործող։ Տոկիոյի օդանավակայանում նրա կնոջ տրուսիկից կես կիլո գերոին են հանել։ Իսկ Սարգիսը ասում ա, թե աֆորիզմ են ասում։ Նրանց ուղեղը մի կողմից է աշխատել։ Ու հայի համար նրանց եղած-չեղածը մեկ պիտի լինի իմ կարծիքով։ Ռուսաստանի հեռուստատեսությամբ մի օր մի ուղեղի հիվանդ նկարիչ էին ցույց տալիս որը մենակ էդ չորսին էր նկարում։ երկրի ամերիկանիզացիան են իրականացնում ապերները։
Sargis
Հունիս 15, 2012 at 08:54 (UTC 4) Link to this comment
Samvel jan inqs dem em mardkanc fetishacman@.Es nax vorpes erajisht patasxanem .Beatles-i der@ mexm asac mec e erazhshtutyan mej .,Es inchpes naev shat shater@ mecacel enq ed ergeri tak.Beatlesi erger@ aynpes en grvatc ,vor amen mek@ yurovi e @mbrnum ev yurovi e katarum dranq.(henc dra patcharov ve vor orinak Yesterday erg@ uni 200-ic avel tarberak) .mi xosqov nranc toxac ergern aynpisi mnayun erger en ,vor minchev hima el hacheli e @nkerakan mijavayrum nvagel u ergel.Beatles-i txerq@ katarelutyan@ iharke erbeq el mot chen exel.Vorb erexeq en exel,kyanqic lqvac ,heto miangamic chanachum cerq berelov mexm asac Chap@ ancel en.u et bnakana @st is .Narcotikneri ogtagorcum@ bolor ed karqi mardkanc mot el exel e.Nuyn Houston@,Ray Charles@.bayc ov karox e asel vor nranc katarumner@ uxxaki astvacayin chen exel.Edqanic heto keskatak keslurj mtacum es vor irenc kareli er.))))))))Samvel jan Beatlesi mnacac andamnerin@ chgitem,bayc John Lennoni aforizmner@ ev grakanutyunn @st is petq e usumnasirel,,,,,,
Arxangelo
Հունիս 15, 2012 at 11:26 (UTC 4) Link to this comment
Սարգիս ջան առանց ավելացումների, ասեմ, որ համամիտ եմ Քեզ հետ:
Ի դեպ դու բլոգի 4000-րդ մեկնաբանողն էիր, շնորհավորում եմ
Սամվել
Հունիս 14, 2012 at 22:41 (UTC 4) Link to this comment
Նոր աֆորիզմներ քնից առաջ։
1. Նավում ամենավտանգավոր ծակը կորպուսին թշնամական արկի բացած ծակը չի, այլ կապիտանի գլխի ծակն է։
2. Ինքնախաբումը ինքնասպասարկման վատագույն տեսակն է։
3. Շատ մեծ մարդկանց են ոտքերով առաջ մտցրել մեծերի ցուցակի մեջ։
4. եթե քեզ ձեռքերի վրա են ման տալիս, մի շտապիր ուրախանալ, հնարավոր է որ թափորը ուղղվում է գերեզմանոց։
5. Ով իր արատների ընկերն է, իր թշնամին է։
6. Մտքերը գալիս են ու գնում, կարևորը որ գլուխը տեղում մնա։
7. Ռեժիսորը ապրեց երկար, բազմասերիանոց կյանք։
8. Նա այն աշխատակիցներից էր, որոնք անհրաժեշտ բարձրույան վրա են բարձրացնում միայն գավաթը։
9. Աստված տղամարդուն ստեղծեց կնոջից առաջ նրա համար, որ նա հասցնի գոնե մի քանի խոսք ասել։
10. Ամեն ոչխար ունի գայլի կողմից հոշոտված լինելու անվիճելի իրավունք։