«

»

Փետ 25 2012

Print this Post

Մեծ Զորավար Անդրանիկի 147 ամյակն է

1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց հայ ժողովրդի Մեծն զավակ, Մեծն Զորավար Անդրանիկը` Անդրանիկ Թորոսի Օզանյանը:

Զորավար Անդրանիկի մասին լսել եմ դեռևս մանկուց: Նրա մասին սկսել եմ կարդալ ևս մանկուց: Մորս պապը՝ Հովակիմ Ղասաբյանը (որին ավաղ չեմ տեսել) Անդրանիկի զինվորներից է եղել: Նա Խորհրդային տարիների այն ահավոր ժամանակաշրջանում, երբ թեկուզ Անդրանիկի մասին մեկ բառի համար կարող էին բանտարկել, գրել է մի քանի հաստափոր գիրք Անդրանիկի, նրա հերոսամարտերի մասին: Ահա մանկուց մեծացել եմ այդ գրքի մեջ տեղ գտած պատգամներով:
Եվ ահա ուզում եմ հենց այդ գրքից բերել մեկ երգ նվիրված Անդրանիկին.

Անդրանիկ 1 մաս

գրեց Հ.Ղասաբյան

Հայի զավակ արթուն պահակ,
Քեզ չի հաղթեր զենմք ու մահակ
Դուն Արծիվ ես լեռ ու սարի
Քաջն ես անհաղթ Շապուն Գարահիսարցի:

Ո՞վ չի լսել քո մեծ գործը
և ո՞վ ունի քո մեծ փորձը
Երեսուն ու վեց տարի կռվել անվերջ
Գըլուխդ ես դրեր 187 անգամ կրակի մեջ:

Ո՞վ կարող է կեղծը ասէ,
որ տերը չէր նա Մասիսի
ո՞վ կարող է կեղծը ասէ,
որ տերը չէր նա հայ ժողովուրդի:

Հայող պարծանք Անդրանիկն էր
Ինքը Մասիսի հենց բնիկն էր:

Հա՛յ ժողովուրդ, Եղբայրներ և Քույրեր
չըմոռանաք հերոսին մեր,
որ նա տվեց ամբողջ կյանք
որ չ խորտակվեր մեր տունն ու վանքը:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/andranik/


Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր 157 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ:





Ձեզ դու՞ր եկավ գրառումը:

Ուրեմն չմոռանաք նաև կիսվել Ձեր ընկերների հետ


Թողնել մեկնաբանություն

Ձեր Է-փոստը չի հրապարակվի

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read more:
Ջերմանանք այս մռայլ աշնանային եղանակին ամառային տրամադրությամբ (ֆոտո)

Այս խոր աշնանային, ցուրտ ու մռայլ եղանակին ցանկություն է առաջանում տաք, ջերմացնող, ամառային տրամադրության: Եվ ինչը կարող է ավելի լավ...

Յանդեքսը խորհուրդ է տալիս վեբ-կայքերի տերերին հեռու մնալ SEO-առաջխաղացման ծառայություններից

Յանդեքսի ներկայացուցիչները հերթական անգամ հնչեցրեցին իրենց դիրքորոշումը որոնողական առաջխաղացման (անգլ. search engine optimization, SEO) վերաբերյալ, որը ներառում է գործողությունների համակարգ...

Close