Հակագրագողություն կամ Anticopypasters Միացե՛ք

Արդեն հոգնել եմ և կարծում եմ ոչ միայն ես, այլ շատ-շատերը, որ անընդհատ ինչ որ կյանքում չհաստատված կամ սեփական ուղեղից զուրկ մի “մարդ” գողանում է Ձեր բլոգի, կայքի նյութերը, որոնք հանդիսանում են Ձեր մտքի արգասիքը: Մի խոսքով խոսքը գնում է գրագողերի կամ copypasters-ի (այս վերջին տերմինը կարծես թե ես եմ հորինել, թե՞ չէ…) մասին: Սրանք չունենալով սեփական եսը, սեփական ուղեղը անընդհատ գողանում են մեր նյութերը և առանց որևէ աղբյուր նշելու տեղադրում իրենց բլոգում: Չգիտեմ միգուցե պառանոյան իրենց ստիպում է այդպես ինքնահաստատվե՞լ: Իսկ արդյունքում, եթե չխոսենք մեր բլոգի կամ կայքի ռեյթինգի ընկնելու կամ այցելու կորցնելու մասին, ապա մեր նյարդերն են քայքայվում, և հետևաբար նաև առողջությունը:

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝ Ստեղծել թիմ, որը կպայքարի գրագողության դեմ և արդյունքում հայկական ցանցը կմաքրվի գողերից, կեղտից ու թափթփուկներից:

Բանիմաց մարդի՛կ, Ձեր կարիքը այսօր այս գործում առավել քան զգացվում է: Կխնդրեի անտարբեր չանցնել այս իմ առաջարկի կողքով: Շատ կուզեի լսել Ձեր կարծիքները և առաջարկները:

Միասին մենք կմաքրենք հայկական վեբը…

Pin It

45 thoughts on “Հակագրագողություն կամ Anticopypasters Միացե՛ք

    • Կոնկրետ եթե խոսքը վերաբերում է ասենք bloggerin պատկանող բլոգին, ապա գուգլը համապատասխան բաժին ունի, որտեղ կարելի է բողոքել հեղինակային խախտման դեմ և նրանք ստուգելուց հետո արգելափակում են տվյալ գողին: Սա էլ հղումը՝ http://www.google.com/support/bin/request.py?contact_type=lr_dmca&product=blogger բայց սրա համար մի փոքր լեզվից և գործից պետք է հասկանալ: Կարծում եմ LJ-ն և wordpress.com-ը նույնպես նման բողոքելու տեղեր կունենան

  1. փլագին կա, որը չի թողնում տեքստը սելեքթ անել։ դա դիր։
    հաստատ կալարեն նայլ, հավաքել գրածդ, կգնան ուրիշ տեղ նմանատիպ բան ման գալու, իսկ ռսս-ովբաժանորդագրվել ու պատճենել չեն ֆայմի։ տենց։

    իսկ ընդհանրապես, քոփիռայթ սաքս, քոփիլեֆթի մեջ ապրեք։ տեղեկատվական հորձանուտում հեղինակային իրավունքը մարդասիրական չի։Ճ

  2. Օրիինակ մի լավ առաջարկ ունեմ: Կարելի է նաև տենց բլոգերը նկարել ու քցել յութուբ ու տարածել: Խայտառակ տեսնենք դրանք լինում են թե՞ էրեսները պինդա

  3. Մի առաջարկ էլ ես ունեմ:

    Բացում ենք մի կայք (դոմեն/հոսթինգը կարող եմ վերցնել իմ վրա), ասենք՝ copypaster.am, նշանակում ենք կայքի ադմին, կամ՝ ադմիններ (սա ավելի ճիշտ է), ու ով որ ուզում է այս երեւույթի դեմ պայքարել, դնում է այդ կայքի բաններն իր կայքէջում:

    Copypaster.am-ում հատուկ ընդգծված կերպով համայն աշխարհին ներկայացվում են բոլոր այն կայքերը, ովքեր բնատուր արտագրող են:

    Ասենք՝ ձախ կողմում մեջբերում ենք բնօրինակից՝ իր հղումով, աջ կողմում էլ՝ արտագրող կայքն իր հղումով: Ու տարածում ենք այս կայքի մասին ինֆորմացիան: Որքան շատ կայքեր ունեցան այս բանները, այդքան լավ:

    Ու ով ուզում է տեսնել արտագրողին, կտտացնում է մեր կայքերից մեկնումեկում այս բանները, ու տեսնում կոնկրետ արտագրողների անունները:

    + որոշ դիզայներական լուծումներ (ես՝ փաս եմ), որտեղ արտագրողների մասը ծիծաղաշարժ է, սատիրիկ ու զվարճալի, ինչ-որ տեղ նաեւ՝ վիրավորող:

    Գուցե ավելի լավ ֆորմատ առաջարկեք (ոչ թե ձախ-աջ, այլ՝ չեմ իմանում ոնց):

    Ու, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, եթե հանաձայնվում ենք, ապա սա պետք է շուտ սկսենք, քանի այս միտքն էլ չեն գողացել :)

    Եվ, ոչ պակաս կարեւորը, որպեսզի որեւէ մեկի մոտ ավելորդ հարցեր չառաջանան, ու եթե համաձայնվում եք, որ դոմեն/հոսթինգը ես եմ ապահովում, ապա ԱՅԴ ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿԱՄ ՉԵՄ ԻՄԱՆՈՒՄ ԻՆՉԸ ՈՉ ԹԵ ԴԱՌՆՈՒՄ ԵՄ ԵՍ, ԱՅԼ՝ ԲՈԼՈՐՍ (նկատի ունեմ՝ նախաձեռնող խումբ, աշխատանքային խումբ, անունն ինչ ուզում եք դրեք):

    • Արթուր ջաաաաան, պայծառ միտք: Բռավո: Իրոք բռավո: Երկու ձեռքով կողմ եմ: Էլի ձեռք ունենաի էլի կբարձրացնեի: Շատ մերսի: Հանճարեղա:

        • օք Արթուր ջան: Հլը տեսնենք մնացածը ի՞նչ կարծիքի են: Օրինակ նոր մեկը կարծիքը հայտնեց որ դա նրանց ռեկլամ կլինի ու ինչ որ տեղ ճիշտա ասում, դու տենց չե՞ս կարծում

          • Ռեկլա՞մ, թե՞ հակառեկլամ…

            Ի՞նչ ռեկլամի մասին է խոսքը, եթե ասում ես՝ դու գող ես:

            Եթե հղումների պահով են ասում, դրա համար կա nofollow:

            Ու եթե ինչ-որ մեկը պետք է նման “ռեկլամից” շահի, ուրեմն հալալ է իրեն… + մեզ

    • Միտքը լավն է:
      Հատկապես դուր էկավ կայքի անունր ու ԱՋ-ՁԱԽ կողմանի սյուները, որտեղ հստակ կերևա գրագորղությունը… բայց…

      Ոնց կարող եք մարդկանց ապացուցել, թե ով է հոդվածի իսկական հեղինակը…
      Սովորական մարդկանց!

          • Վարդ ճիշտ ես, բայց չեմ կարծում, որ էտ անուղեղները այդքան ուղեղ ունենան, համել այլ ձևեր նույնպես պետքա լինեն չէ՞ ոնց ասումա մեր հարգելի Armfree.ru-ն

          • Որպեսզի նման հարցեր չառաջանան, պետք է հստակ կրիտերիաներ դնել: Օրինակ՝ թե ինչն է վուլգար արտագրություն եւ ինչն է նորմալ մեջբերում: Ոնց իմանալ՝ որն է բնօրինակը եւ որն է արտագրությունը:

            Այն թե ով է ումից տարել, չեմ կարծում, որ տեխնիկապես դժվար լինի հասկանալ:

            Кстати, Արամ ջան, չես ուզում քո վերջին արտագրողին մի հատ ռեկլամ անես, հղումը տաս, հասկանանք էդ մարդու հոգեվիճակը ու նաեւ կարգենք նամբեր 1 քոփիփեյսթեր:

          • էդ հարցի լուծումը կլինի էն, որ գրառման բուն հեղինակը իր գրառումը տարբեր կայքերում կտեղադրի: Դժվար, քոփի անողը կարողանա պատճառաբանել էդ փաստը, թե ինքը որոշելա ուշ share անել իր նյութը

          • խնդրեմ Արթուր ջան գլխավոր դեմքը, որը որոշ ժամանակ առաջ համարյա բոլոր ստեղծագործություններս քոփի էր արել: Զրուցեցի հետը ինձ թվաց հասկացավ, բայց ոնց տեսնում եմ կարճ տևեց http://grigarshakyan.blogspot.com/
            Ահա երկրորդը, որը նույնիսկ գուգլը առաջին արդյունքա բերում http://anibaghdasarian.blogspot.com/2011/05/blog-post_07.html

  4. Համամիտ չեմ… հնարավոր չի տենց բան… դու չես կարա պայքարես 50 000 ակմ թեկուզ 5000 copy past անողների դեմ, եթե այդ խումբը լինի թեկուզ 300 հոգանոց:Տենց որ լինի .ru .com շատ դոմենր պիտի պակվեն, որովհետև ընդհանուր ինֆորմացիայի մի քանի տոկոսը copy past ա գնում, էլ չեմ ասում նորությունները, որ մի տեղղ դրվումա մի վայրկյանից 150 0000 RSS կանալներ copy են անում ու տարածվումա:Կամ բլոգները ,կամ թեկուզ այլ ինֆորմացիա:Սա անիմաստա:Սրա դեմ պայքար չկա ու չի կարա լինի:ԵՍ -1 սա իմ կարծիքն էր… ես ոնց կարացել եմ դժվարացրել եմ իրանց համար ետ պրոցեսը ու իրանք հավես չեն անի հաստատ ետքան տանջվեն

  5. Բարև ձեզ: Այս խնդրի առաջ կանգնել են շատերը: Մենք առաջարկում ենք մեր ծառայությունները, տվյալ հարցը լուծելու համար: Մեր մասնագետները շատ մատչելի գներով կարող են ավահովել ձեր հոդվածների անվտանգությունը: Դա կատարվում է մի քանի փուլերով, որի արդյունքում, այն կայքը, որը կրկնօրինակել է ձեր կայքից ինչ որ հատված, կամ կնշի աղբյուրը կամ կհեռացնի այդ հոդվածը: Եթե նա հրաժարվի, ապա նրա կայքը կհեռացվի: Եթե ձեզ հետաքրքրեց, ապա գրեք support@armfree.ru էլ, փոստին:

  6. Ժողովուրդ, առաջարկում եմ չընկնել տեխնիկական դետալների հետեւից: Կարեւորը միտքն է, գաղափարը, որից հետո են միայն գալիս տեխնիկական մանրամասները: Թե ոնց անել, ինչը-ինչպես, դրանք էս պահին երկրորդային են:

    Իսկ գլխավորն այն է, թե՝ համաայնվո՞ւմ ենք, եւ պատրա՞ստ ենք նման գաղափարին միս ու արյուն տանք: Թե՞ այստեղ խոսելու ենք ու այսքանոով մեր միսիան համարեենք ավարտված:

    Իմ կողմից ասում եմ. նման բան կազմակերպելու համար պետք է հանդիպում կամ էլ եթե տարբեր տարածաշրջաններում ենք, ուրեմն՝ Google+ Hangout-ով կոնֆերենս-զանգ:

    Որտեղ կորոշենք (օրակարգ)

    - աշխատանքային խմբի անդամներ
    - յուրաաքանչյուրի գործը՝ իր դեդլայնով
    - հաջրոդ հանդիպման օրը՝ ոչ օֆիցիալ հաշվետվություններով, թե ով ինչ է արել ու ուր ենք հասել:

    Իմ կողմից՝ այսքանը:

  7. Եվս մեկ խնդրանք ունեմ բոլոր նրանցից ով կարդում ու համամիտ է մեզ հետ: Խնդրում եմ մի մոռացեք նաև տարածել այս հոդված-առաջարկը տարբեր սոց կայքերով: Այս մասին հարկավոր է որ շատերը իմանան

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

Connect with Facebook

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>