«Ժամանակակից գրողները լավն են», այդ ընթերցողներն են վատը

Ես հիմնականում հեռուստացույց չեմ դիտում: Սակայն երեկ որոշեցի քնելուց առաջ մեկ ժամ հեռուստացույց դիտել, նոր քնել: Սակայն որոշումս փաստորեն հաջող չէր, քանի որ քնելուց առաջ մեղմ ասած նյարդերս քարուքանդ եղան: «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կենդանի մատյան» հաղորդաշարով քննարկվում էր «Հայ արդի գրականություն» թեման: Հրավիրված էին մի շարք «գրողներ» (գրողներ բառը պատահականորեն չի հայտնվել չակերտներում): Անձամբ ես նրանցից ոչ մեկին չէի ճանաչում (բացառությամբ գրողների միության նախագահից): Պարզվեց, որ այնտեղ նստաց հանդիսատեսին նույնպես անծանոթ էին այդ դեմքերն ու անունները: Ու որ իրենց չեն ճանաչում՝ այս «մեծագույն գրողները» սկսեցին մեղադրել ընթերցողներին, մեղադրելով նրանց մեղմ ասած չընթերցած լինելու մեջ: Ի սկզբանե ագրեսիայով լեցուն «գրողներ» էին հավաքվել:

Մի «գրող» տիկին էր նստած որը ուղղակիորեն բարբաջում էր բարձրաշխարհիկ, բարձր գրականության մասին: Նրա խոսքերով բարձր գրականությունը չի կարող հասու լինել չպատրաստված մարդուն, այդ մարդը ուղղակի չի հասկանա: Ես ենթադրեցի, որ այս տիկինը բարձրաշխարհիկ գրականություն ասելով նկատի ուներ իր գրածները: Այլապես ինչպե՞ս է լինում, երբ որ կյանքում ոչ մի տող չկարդացած մարդը հանկարծ կարդում է Սևակի տողերից և նրա աչքերում արցունքներ են հայտնվում: Թե՞ Սևակը բարձր գրականություն չի ներկայացնում: Եվ կամ այդ ինչպես է լինում, երբ դպրոցական երեխան Րաֆֆի է կարդում և հասկանում Րաֆֆու գրածը: Հա ի դեպ այս կինը իրեն մի պահ ուզում էր հավասարեցնել Րաֆֆուն, սակայն ի ուրախություն մեզ, նրան ժամանակին կանգնեցրեց գրողների միության նախագահը:

Նստած էին նաև երեք երիտասարդ «գրողներ», որոնք իրենց լիարժեք կայացած գրող համարելով, փորձում էին լսարանին ինչ որ բան սովորեցնել և մեղադրում էին նրանց ինչպես ասացի չընթերցած լինելու մեջ: Խոսում էին լավ ու վատ գրողներից ու տպավորությունը այնպիսին էր, որ նրանք համոզված էին, որ իրանք գտնվում են լավ գրողների շարքերում: Նորաթուխ այդ գրողներից մի երիտասարդ առանց կաշկանդվելու հանդիսատեսների մասին ասաց՝ կրկնում եմ բառացի. «Սխալ կուպե եք ընԳել»: Իսկ մի երիտասարդ աղջնակ, որը երևի նոր-նոր էր սկսել քայլեր կատարել այս մեծ կյանքում, իրեն համարելով մեծագույն «հայոց բանաստեղծուհի» նախ ներկայացել էր, որպես բանաստեղծուհի, չգիտակցելով, որ բանաստեղծ և բանաստեղծուհի դա մասնագիտություն չէ, այլ կոչում, որը տրվում է ժողովրդի կողմից:

Ի դեպ ես նույնպես երբեմն գրում եմ բանաստեղծություններ: Լավ թե վատ՝ դա կարևոր չէ, բայց ես երբեք ինձ չեմ կարող թույլ տալ ինչ որ տեղ ներկայանալ, որպես բանաստեղծ, քավ լիցի:

Եվ այս «բանաստեղծուհին» վեճի էր դուրս եկել հանդիսատեսներից մեկի հետ (ըստ երևույթին իր բարձր իտելեկտը ցուցադրելու, կայանալու խնդիր կար). «Դու սա կարդացել ես, կամ սա, կամ սա….»:

Ամբողջ հաղորդաշարի ընթացքում այս «Հայ արդի գրականությունը ներկայացնող մեծագույն գրողները» մեղադրում էին մարդկանց, որ ոչ թե իրենք են վատը, որ իրենց չեն կարդում և ճանաչում, այլ ընթերցողը՝ վայրկյան անգամ չմտածելով, որ միգուցե իրենց գրածներն են աղբակույտի համար նախատեսված:

Ասածս ի՞նչ է. այ «մեծագույններ», նախ կայացեք, նախ դարձեք իրական մեծատառով Գրողներ, նոր բարբաջեք բարձրաշխարհիկ երևույթներից, որը մեզ, հասարակ մահկանացուներիս հասանելի չէ…

Եվ ինչպե՞ս կարելի է Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Մեծարենցի, Բակունցի, Չարենցի, Սևակի, Շիրազի…… կողքին նույն հարթակի վրա կանգնեցնել այս մարդկանց և կոչել գրողներ:

Եթե իրենք են գրող  և ներկայացնում են հայ գրականությունը, և քանի դեռ կասկածելի սեռով և կասկածելի բաներ գրող երիտասարդները են գրող, գրականության ներկայացուցիչ, քանի դեռ Վիոլետի գրական քֆուրները են հայ արդի գրականության մի մաս, ապա ես նզովում եմ այդ գրականությունը:

Եվ փաստորեն մեր մեծերը ԱՅԼ գրականության ներկայացուցիչ են և ես ընդունում եմ միմիայն այդ ԱՅԼ-ը՝ Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Մեծարենց, Բակունց, Չարենց, Սևակ, Շիրազ, Շանթ, Օտյան, Դեմիրճյան, Մուրացան, Ռուբեն Սևակ, Դուրյան, Մաթևոսյան….

Pin It

11 thoughts on “«Ժամանակակից գրողները լավն են», այդ ընթերցողներն են վատը

  1. Հասմիկ Ավետիսյան Մարտ 24, 2012 ժամը 14:52 - Պատասխանել

    Կան մարդիկ, ովքեր ստեղծագործում են ու իմ կարծիքով լավ էլ ստեղծագործում են, բայց իրենք իրենց բանաստեղծ կամ գրող չեն համարում: Ես համոզված եմ, կգա մի ժամանակ, երբ նրանց ստեղծագործությունները հայտնի կդառնան բոլորին ու նրանք կհամալրեն լավ գրողների շարքը ու կգնահատվեն ժողովրդի կողմից: Իսկ ինքնակոչ “բանաստեղծները” այդպիսին էլ կմնան:

  2. Դուք հավանաբար ծանոթ չեք Գրանիշ գրական ակումբ առցանց նախագծին` http://granish.org , որտեղ շատ զգուշությամբ հավաքվում ու ընթերցողին են ներկայացվում արդի հայ գրականության լավագույն գործերը: Հայ գրականության շուրջ ձեր կարծիքը ձևավորեք ոչ միայն դասականների, այլ նաև ժամանակակից հրաշալի հեղինակների ընթերցանությամբ: Վստահեցնում եմ ձեզ, որ դուք իրոք կգտնեք եզ հոգեհարազատ հեղինակի:

    • Կարեն ջան ժամանակին շատ հաճախ էի մտնում գրանիշ: Սակայն երբ տեսա որ շատ հազվադեպ եմ նորմալ կարդալու բան գտնում՝ այլևս չեմ մտնում:
      Բայց ինձ համար հայ ժամանակակից գրողներ հաստատ վերոհիշյալ մարդիկ չեն կարող լինել…

  3. Մի քանի օր է, որ զբաղված եմ հայ ժամանակակից գրականությունը ներկայացնող ստեղծագործողների գրածներին։ Այն, ինչ որ կարդացի, ընթերցողին ձեռառնելիք է։ Առայժմ գրականության հոտ չեմ առնում։ Գռեհկությունն ու հայհոյանքը էջերում սովորական բան են դարձել։ Ուրիշ բան էլ, ասենք, սպասելու էլ չէր, քանզի սովետական իշխանությունից հետո անգրագիտության ալիքը ծածկել է Հայաստանը։ Գրականությունը մշակույթի մասն է, որը մենակ պետական աջակցությամբ կարող է գոյություն ունենալ։ Իսկ երբ Գրողների միության ամենավերջին պլինտուսի տակի թախտաբիթիկը դառնում է պետական գործիչ ու նստում մեծ պաշտոնյայի աթոռին, երկիրը անխուսափելիորան ընկնում է էշացման ճանապարհի վրա ու մշակույթը սնվում է զիբիլանոցի կատուների ստեղծագործություններով ու մլավոցով։ ՑԱՎԱԼԻ Է։

    • Կարեն ջան եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ կոնկրետ ինչ որ անձին ուղղված վիրավորանք պարունակող մեկնաբանությունները ջնջված են, իսկ այն մեկնաբանությունները որտեղ վիրավորանք չկա մտադիր չեմ ջնջել: Եթե Դուք միմյանց հետ խնդիրներ ունեք, դա չի նշանակում, որ ես նույնպես խառն եմ այդ խնդրում: Իսկ յուրաքանչյուր վիրավորանք պարունակող հետագա մեկնաբանությունները կջնջվեն անկասկած:

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

Connect with Facebook

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>