Ջորջ Բայրոնը (Ջորջ Գորդոն Բայրոն). ծնվել է 22 հունվարի 1788-ին և մահացել 19 ապրիլի 1824թ.: 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ է, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը: Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը:
Ջորջ Բայրոնը հայերի և Հայաստանի
մասին
(կրճատումներով)
1816թ. այցելելով Վենետիկ ինչպես ինձ վրա, այնպես էլ մնացած ճանապարհորդների վրա մեծ տպավորություն թողեց Սբ. Ղազարի համայնքը, որը թվում է միավորում է իր մեջ վանքային հաստատության բոլոր առավելությունները՝ զերծ լինելով բոլոր թերություններից. մաքրություն, հարմարավետություն, հեզություն, անկեղծ Աստվածասիրություն: Միության եղբայրների տաղանդն ու բարեգործությունը ունակ են աշխարհիկ մարդուն համոզել, որ գոյություն ունի մեկ ուրիշ աշխարհ, մեկ ուրիշ կյանք հենց այս կյանքում, հենց այս աշխարհում:
Այս մարդիկ ստրկացված, բայց ազնվական մնացած ազգի հոգևոր դեմքերն են, ազգ, որը ենթարկվել է ակսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես: Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության: Դժվար է գտնել մի այնպիսի ազգի ձեռագիր, որը այսքան հանցագործությունների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ:
Բայց ինչպիսին էլ, որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչև այս շատ տխուր է, ինչ էլ, որ նրանց չսպասի ապագայում՝ իրենց երկիրը պետք է միշտ լինի ամենահետաքրքիրներից մեկը աշխարհում, իսկ նրանց լեզուն ավելի գրավիչ լինելու համար հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել:
Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո և այնտեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած, որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ այն շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրակներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտւեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և իր էությամբ:
Վենետիկ, Դեկտեմբերի 5, 1816թ.




…և հիացմունքի արժանացած ազգի “մարդիկ ստրկացված, բայց ազնվական մնացած”, հիմա սեփական ու ուրիշի աթոռի ստրուկն են, արատաորվել ու չեն էլ ուզում մաքրվել…
ու ես հիմա մտածում եմ, եթե Բայրոնը ողջ լիներ նույն կե՞րպ կարտահայտվեր հայերի մասին.:
կարծում եմ կլռեր… չնայած արատը բոլոր ժամանակներում էլ եղել է, ուղղակի հիմա լավն է պակասել
…
Մեր Աբու Լալա Մահարին Բայրոնի Չայլդ Հարոլդի շարունակությունն է։ Իսկ այսօրվա մտածող հայն էլ Աբու Լալայի շարունակությունը, որը լքում է հայրենի երկիրը։
Но в сердце Чайльд глухую боль унёс,
И наслаждений жажда в нем остыла,
И часто блеск его внезапных слёз
Лишь гордость возмущённая гасила,
Меж тем тоски язвительная сила
Звала покинуть край, где вырос он,
Чужих небес приветствовать светила.
Он звал печаль, весельем пресыщен,
Готов был в ад бежать, лишь бросить АЛЬБИОН.