Հանճարը հենց նրանով է հանճար, որ երբ կարդում ես նրա ստեղծագործությունը՝ քեզ թվում է թե դու ես գրել, քեզ թվում է թե ամեն մի բառը, ամեն մի վանկը քո սրտից է պոկված, քո ցավով շաղախված: Պարույր Սևակի «Դու ես մեղավոր» բանաստեղծությունը հենց այն է, որ ինձ թվում է իմ սրտից է պոկված: Այդքան հոգեհարազատ…
Նույնիսկ ես չէի կարող արտահայտել այն, ինչ ես հիմա ապրում եմ: Բայց ահա հանճարը իմ կյանքն արտահայտեց, նա դա զգաց, իմ զգացմունքները նա հասկացավ…
Հիրավի հանճար էր Պարույր Սևակը…
Արամ Հակոբյան
Դու ես մեղավոր
Դու ես մեղավոր, որ ես մենակ եմ,
Եվ մենակ, մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում:
Դու ես մեղավոր, որ արցունքն աչքիս
Գիշեր ու ցերեկ, քնած թե արթուն,
Աղոթում եմ ես, որ սիրուդ նման
Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի:



















