Թերի Ռոջերս (Terry Rodgers, (ծնվ. 11 սեպտեմբեր 1947))-հայտնի պրովոկացիոն և ուլտրա-ժամանակակից ամերիկյան նկարիչ, լուսանկարիչ: Ծնվել է Նյուարկում՝ Նյու Ջերսի, ԱՄՆ: Սովորել է «Amherst College»-ում «գեղանկարչություն» մասնագիտացմամբ: Ապրում և աշխատում է ԱՄՆ-ում:
Ռոջերսը միջազգային ճանաչում ունեցող նկարիչ է: Ռոջերսի անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Ցյուրիխը, Ամստերդամը, Միլանը: Նաև մասնակցել է խմբակային ցուցահանդեսների ամբողջ աշխարհով: ԱՄՆ-ում՝ անհատական ցուցահանդեսներ Նյու Յորքի, Լոս Անջելոսի, Չիկագոյի և Անտլանտայի ցուցասրահներում:
Նրա սերը դեպի կինեմատոգրաֆիա և լուսանկարչություն ազդել է նրա նկարչական ոճի վրա և բերել նրան, որ նա մի նոր լիցք է հաղորդել ֆոտոռեալիզմ ոճին: Նրա ոճը կարելի է անվանել «հիպերռեալիզմ»:
Ռոջերսի աշխատասիրությունն ու աշխատունակությունը ուղղակի ապշեցնում են: Ապշեցնում է նաև նրա գեղարվեստական ստեղծագործություններում ֆոտոռեալիստիկայի որակը: Բոլոր աշխատանքները կատարվում են նույն գունային գամայում: Տպավորությունն այնպիսին է, որ նա այս կտավները ստեղծում է ինչ որ թվային տեխնիկաներով:
Թերի Ռոջերսը գտնում է, որ մարդը որքան շատ է ստանում կյանքից, այդքան ավելի շատ հաճույքներ է ուզում վայելել: Եվ հենց սա է նա հիմնականում փորձում պատկերել իր կտավներում՝ գլամուռային կյանքի սպառում, մեղքի համով ճոխություն: Նրա աշխատանքների հերոսները հարուստ երիտասարդներ են՝ տարված նորաձևությամբ և սեքսով:
Նկարները չի թույլատրվում դիտել 18 տարեկանից ցածր անձանց: Այն պարունակում է բացահայտ էրոտիկ տեսարաններ
Կարդալ շարունակությունը »