Բաժին՝ ՊՈԵԶԻԱ

Պոեզի, բանաստեղծներ, հանրահայտ բանաստեղծների կյանքը և գործունեությունը:

Մայ 10 2012

Պարույր Սևակ – Դու ես մեղավոր

Հանճարը հենց նրանով է հանճար, որ երբ կարդում ես նրա ստեղծագործությունը՝ քեզ թվում է թե դու ես գրել, քեզ թվում է թե ամեն մի բառը, ամեն մի վանկը քո սրտից է պոկված, քո ցավով շաղախված: Պարույր Սևակի «Դու ես մեղավոր» բանաստեղծությունը հենց այն է, որ ինձ թվում է իմ սրտից է պոկված: Այդքան հոգեհարազատ…

Նույնիսկ ես չէի կարող արտահայտել այն, ինչ ես հիմա ապրում եմ: Բայց ահա հանճարը իմ կյանքն արտահայտեց, նա դա զգաց, իմ զգացմունքները նա հասկացավ…

Հիրավի հանճար էր Պարույր Սևակը…

Արամ Հակոբյան

Դու ես մեղավոր

Դու ես մեղավոր, որ ես մենակ եմ,
Եվ մենակ, մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում:

Դու ես մեղավոր, որ արցունքն աչքիս
Գիշեր ու ցերեկ, քնած թե արթուն,
Աղոթում եմ ես, որ սիրուդ նման
Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/sevak-du-es-mexavor/

Ապր 19 2012

Պարույր Սևակ – Դու ուրիշինն ես

Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու´ – ուրիշի՛նը։

Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն…
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´…

Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա…

Permanent link to this article: http://arxangelo.info/sevak/

Ապր 14 2012

Համո Սահյանի ծննդյան օրն է

Համո Սահյան. նկարի հեղինակ՝ Ալեքսանդր Բաղրամյան

Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914թ, ապրիլի 14-ին:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Մեծն բանաստեղծի ծննդյան օրով Ձեզ եմ ուզում ներկայացնել նրա հրաշալի բանաստեղծություններից ևս մեկը.

ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/hamo-sahyan-5/

Ապր 12 2012

Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության

ԲԱՆ Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս՝
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ։
Այլ հոտոտեսցի՛ս, հայեսցի՛ս, գթած,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան։
Ընկա՛լ զսակաւամասնեայ յաւդուածս բանից՝
Քեզ ի հաճութիւն և մի՛ ի բարկութիւն։
Ելցէ՛ ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս՝
Վաղվաղակի ժամանել առ քեզ՝
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,
Որ յիսն է պարարտութիւն։
Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ՝ խառնեալ աղերսիւ, հզաւր,
Մի՛ իբրև զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-
Ըստ բողոքելոյն Եսայեայ,-
Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի
Տաղտկալի քեզ երևեսցի,
Զոր առակ ևթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,
Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական՝ ի խորանին Սելովայ,
Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց
Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,
Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,
Ընդունելի՛ կամաց քոց լիցի։ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/narek/

Մար 28 2012

Պարույր Սևակ – Սուրճի բաժակի դիմաց


Ու հանդիպել ես ինձ մտքումըս լոկ:
Բայց իրական ես, ինչպես բուրմունքը
Հողի՛,
Վարունգի՛,
Խոտի՛,
Մատիտի՛:
Եվ ես ուզում եմ, որ շրջապատես
Ինձ ա՛յդ բույրով,
Լոկ ա՛յդ բույրով՝
Հողի՛,
Վարունգի՛,
Խոտի՛,
Մատիտի՛՝
Բույրով մանկության,
Բույրով մաքրության…

Ի՜նչ զարմանալի աչքեր ունես դու.
Կարծես թե լինեն երկվորյակ լճեր
Հին հրաբխի զույգ խառնարանում: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/sevak-cofe/

Մար 27 2012

Պարույր Սևակ – Ես քեզ սպասում եմ (+աուդիո)

Հեղինակ՝ Սամունջյան Կարեն, http://anastgal.livejournal.com

Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես:

Ես սպասում եմ քեզ.Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում:

Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:

Ես քեզ եմ սպասում… սպասում եմ, որ պատմեմ քեզ այն ամենն՝ ինչ քեզնից հետո կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ իրոք շատ բան կատարվեց. ես փոթորիկների միջով անցա, խեղդվելուց փրկվեցի շատ հաճախ, իսկ հիմա,
Փառք Աստծո, արդեն խաղաղ եմ: Արի, որ պատմեմ առասպելս…

Գիտե՞ս ինչպիսին է հիմա վիճակս՝ ես շատ խաղաղ եմ ու շատ եմ նման փոթորկից հետո հանդարտված ծովին:

Հանգստանում եմ ես. մի կողմ եմ նետել ճնշող ամեն բան՝ արձակել եմ բոլոր սանձերը հոգուս, ազատություն եմ տվել հույզերիս՝ զգացմունքն է անզուսպ հորդում իմ միջից:

Ես քեզ սպասում եմ… գիտեմ, ուզում ես գալ, բայց էլ չես կարող…սակայն միևնույն է՝

Ես քեզ սպասում եմ…

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Permanent link to this article: http://arxangelo.info/sevak-spasum/

Մար 22 2012

Շարլ Ազնավուր – Գնաց ուրիշ սիրո հետ

Ես ուղղակի չէի կարող անտարբեր անցնել և չտեղադրել այս բանաստեղծությունը: Որքա՜ն հոգեհարազատ տողեր կան ինձ համար այս բանաստեղծության մեջ: Որքա՜ն սարսափելի աստիճանի զգացմունքների և խորհերի նմանություն…

Գնաց ուրիշ սիրո հետ

Իմ ժպիտների ծալքերի միջև թախիծը սողաց
Եվ անհուսության ակոսի նման գծվեց ճակատիս:
Անցյալս արդեն մի ծերունի է հիմա լռակյաց,
Քանզի մեր միջև խոր վիհ են փորում ժամ, օր ու ամիս: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/sharl-aznavour/