Բլոգի կյանքը մի փոքր էլ երկարեց

Հարգելիներս հայցում եմ Ձեր ներողամտությունը, բայց անկախ իմ կամքից բլոգի կյանքը մի փոքր էլ երկարեց, քանի որ հոսթինգ տրամադրողը առանց իմ տեղեկության գանձել էր ամսա վճարը, քանի որ նշել էի որ ավտոմատ կերպով գանձի ու մոռացել էի այդ մասին: և որպեսզի ծախսածս գումարը զուր չկորչի ստիպված կլինեք մոտ 1 ամիս էլ հանդուժել այս բլոգը հայկական բլոգոսֆերայում :)

Ինչևէ ներողություն եմ խնդրում այս թյուրիմացության համար :)

Pin It

23 thoughts on “Բլոգի կյանքը մի փոքր էլ երկարեց

  1. Հարգելի Արամ, ափսոսում եմ որ դու քո այս երկար <> աշխատանք 1 ամսվա հոսթինգի վճարի հետ ես համեմատում…

    Ես համոզված եմ որ քո համար խնդիր չէ հոսթինգի կամ դոմեյնի գումարը…

    Իսկ կասես որն է պատճառը որ որոշեցիր փակել քո բլոգը?

    • HiMan ջան պատճառը ակնհայտ է. երբեք չեմ սիրել միջակություն և անիմաստություն, իսկ այս բլոգը միջակ վիճակից ավել չաճեց, հետևաբար անիմաստ ծախս իմ կողմից:

  2. Արամ ջան խարդապություն մի արա,դե որ երկարել է բլոգի կյանքը,ապա պետք է նյութեր տեղադրես))))
    Այնպես որ սպասում եմ հետաքրքիր նյութերին.

  3. Այնքան լավ կլինի, որ Արամը էլ չփակի բլոգը… Որ մշտական ընթերցողներով հավաքվենք ու Արամին համոզենք, մեր բլոգը չփակենք, միշտ կարդանք ու վայելենք…

  4. Ժողովուրդ ջան իհարկե շատ շնորհակալ եմ Ձեզ, բայց չեք պատկերացնում այս մի քանի ժամանակը որքան լավ էր առանց բլոգի, ժամանակի ահագին տնտեսում էր:

  5. Ցավում եմ, որ ընդամենը մեկ ամսով պետք է գործի, ես շատ եմ ուզում, որ այս բլոգը միշտ գործի)))Բայց ամեն դեպքում ես միշտ Ձեզ Ձեր գործում ցանկանում եմ հաջողություն;) :)

  6. Տեսնելով այսչափ կապված մարդիկ Ձեր բլոգին` զարմանում եմ հարգելի Արամ, ինչպես կկարողանաք ջնջել բլոգը? Իսկ այսքան մարդու հավատն ու հավատարիմ մասնակցությունը?

    Անկեղծ ասած` ես էլ եմ ափսոսում, որովհետև այն, ինչ իրենից արժեք է ներկայացնում, իրավունք ունի գոյություն ունենալու: Ճիշտ է, այնքան հաճախ չեմ այցելել բլոգ, սակայն այն բոլոր գրառումները, որոնք առիթ ունեցել եմ կարդալու և այն ակտիվ մասնակցությունը, որ տեսել եմ, ինձ հուշել են Ձեր ջանքերի պտուղ տալու մասին:

    Եթե յուրաքանչյուր այսպիսի` իրենից բավականին մեծ արժեք ներկայացնող ու իր ներսում այսչափ հզոր պոտենցիալ կրող բլոգ արժանանա նման վերջաբանի, հավատացեք, հայկական բլոգոսֆերան, կաղքատանա… Մտածեք այդ մասին, խնդրեմ :)

    • Շնորհակալ եմ լավ խոսքերի համար: Շնորհակալ եմ նաև իմ հավատարիմ ընթերցողներից: Ուղղակի հայկական բլոգոսֆերան գլորվում է անդունդը իսկ ես չեմ կարողանում ոչ մի կերպ այն փրկել: Իսկ դա արդեն հիասթափեցնող է

  7. Մի խորհուրդ եմ ուզում տամ, ես ել ունեի լավ բլոգ ու քիչ այցելուներ: Օրերից մի օր բլոգս լրիվ կատաղեցի ջնջեցի ոչինչ չպահելով, հետո փոշմանեցի բլոգս նույնիսկ կարոտեցի: Մի խորհուրդ ամեն դեպքում աշխատանքդ ջուրը մի քցի ափսոս ա:

  8. Aram jan ints urakhatsrets ays paste vor takavin gordzum e Blog-ed :) yes kaseyi mi paki ayn, vorovhetev du apatsutsel es entertsoghneris vor entir ashkhatank es tanum inchi hamar aveli kan arjani es mer ushadrutyan yev gnahatankin. Hiyastaputyaned masin es asum, yev kardzum es te ches karoghanum prkel andunde gnatsogh blogsferan. Hapa yete metadzes te inchpisi paylk e talis ko ankeghdz u geghetsik ashkhatanke ayd khavaryal mtnolortum, apa ke hamozves te ays ashkhatanked sharunakele aveli kan imastalits e.

    • Նաիրի ջան իհարկե շնորհակալ եմ լավ խոսքերի համար, շնորհակալ եմ նաև իմ մշտական ու հավատարիմ ընթերցողներից, սակայն բլոգը օրեցօր, ավելի ու ավելի վատ, արդեն չափից շատ վատ արդյունքներ է սկսել գրանցել: Իսկ դա ընդամենը մի բան կարող է նշանակել՝ մարդկանց մեծ մասին չի հետաքրքրում այս բլոգը, այն անչափ անհետաքրքիր է նրանց համար: Եվ եթե ես նույնիսկ չփակեմ էլ այս բլոգը, ապա ընդամենը մի քանի շաբաթից այս բլոգ մտնող չի լինելու: Շաբաթական 1-2 հոգի, այն էլ իմ ամենահավատարիմ ընթերցողները: Ու ավտոմատ ստացվում է, որ անիմաստ է այս բլոգի գոյությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

Connect with Facebook

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>