Ձեզ մոտ եղե՞լ է այնպես, որ մեջդ կուտակված բազում թեմաներ կան, որ ուզում ես գրել դրանց մասին, կիսվել, սակայն ոչ մի կերպ չի ստացվում: Ուղղակի չի ստացվում գրել և վերջ: Կամ մտքերդ ոչ մի կերպ չեն կենտրոնանում, կամ ինչ որ մի բան խանգարում է գրել:
Այ հենց այդ վիճակն է այժմ ինձ մոտ:
Իսկ միգուցե սա կոչվում է սպառվե՞լ, երբ ասելիքներդ սպառվում են, երբ այլևս ասելու ոչինչ չունես, թե՞ սա հիասթափություն է, հիասթափություն այն բանի որ տեսնում ես, որ շուրջդ համատարած գնահատում են միայն անորակն ու գողացածը, գնահատում են մակաբույծներին, որոնք ապրում են միմիայն ուրիշների հաշվին: Իսկ միգուցե այս բոլորի գումարային ազդեցությունն է, որ ազդել է ինձ վրա:
Չգիտեմ, բայց այս ամենից արդեն կորցրել եմ հետագա ընթացքս և չեմ պատկերացնում թե որ ուղղությամբ պետք է այլևս շարժվել:
Ուզում էի բլոգս փակել և եթե փակեի այս բոլոր գլխացավանքներից էլ կպրծնեի, սակայն անկախ իմ կամքից այնպես ստացվեց, որ չստացվեց բլոգը փակել:
Հետընթացը շարունակվում է և դա ինձ արդեն նյարդայնացնում է:





ԷԷԷԷԷԷԷ Արամ ջան այս ինչ վիճակ է:
Ի դեպ ոչ բոլորն են գնահատում մակաբույծներին ու արի համաձայնվի,որ այդքան էլ արդար չէ նշածս սակավաթիվ,բայց համենայնդեպս առկա, մարդկանց դատապարտել մակաբույծների գործունեությանը հետևելու:
Միշտ էլ լինում է սպառում և դա բոլորի մոտ է այդպես,որքան ես եմ հիշում,քեզ մոտ էլ էլի է եղել այսպիս զգացում,ինչի մասին գրել ես,բայց դու դուրս ես եկել այդ վիճակից,միգուցե շնորհիվ քո ներքին ուժի,կամ բարի կամքի)))
կներես Summer_Rain ջան, բայց ցավոք, մակաբույծներին գնահատողները սակավաթիվ չեն, նրանք մեծամասնությունն են…
))))Երևի շատ խառնեմ գրել չի հասկացվել))))
Ասում եմ,ոչ բոլորն են գնահատում մակաբույծներին,այդ սակավաթիվ մարդկանց արդար չէ դատապարտել ընտրության հնարավորություն զուրկ լինելուն….
որպեսզի երկար բարակ չգրեմ, խնդրում եմ կարդաս այս մեկնաբանությունս http://arxangelo.info/blog-news-12/#comment-4615
Ես դա արդեն կարդացել էի ու իրականում այս մեկնաբանությունովս չէի փորձում համոզել քեզ պահել բոլգը:
Պարզապես ուզում եմ,որ նախկին ArXangelon կրկին իրեն վերագտնի,անկախ բլոգի գոյությունից,
ցանկանում եմ,որ դու չկորցնես գրելու,արտահայտվելու և մտքերդ քեզ հատուկ կերպով շարադրելու
ցանկությունը:
Մի անգամ գրել էիր,որ բլոգը առաջին հերթին քեզ համար է,քանի որ օգնում է,գրելով արտահայտվելով,դու քեզ ավելի լավ ես զգում:
Եթե մարդ գրելով իրեն լավ է զգում,ապա պետք է գրի…հա համաձայն եմ,մեզ`ընթերցողներիս,ավելի
հաճելի կլիներ,որ բլոգը մնար և մենք էլ շարունակեինք կարդալ քո մտքերը,բայց հասկանալով քո
նշած անհերքելի իրողությունը,ուղղակի կցանկանաի,որ քեզ մոտ ամեն ինչ լավ լիներ,անկախ վայրից,թ որտեղ կարտահայտես քո մտքեր,կարևորը արտահայտես)))
շնորհակալ եմ, իսկ ինձ մոտ համոզված եմ, որ ավելի քան լավ է լինելու, այնպես որ մի մտահոգվիր
))))))
Ավելի լաավ.