«

»

Հուն 23 2012

Print this Post

Չարի՞ք թե բարիք կամ նորից COPYPAST?

Ինտերնետում հայտնվել է մի նոր կայք blognews.am, որի գործունեությունը առաջին հայացքից ինձ թվաց ողջունելի, սակայն երբ մանրակրկիտ նայեցի այդ կայքը ես հասկացա, որ սա սովորական Copy past է:
Բացատրեմ ինչում է բանը. այս կայքը վերցնում է տարբեր բլոգերների բլոգներից իր կարծիքով ամենահետաքրքիր նյութը ու ամբողջական տարբերակով տեղադրում իր մոտ: Ճիշտ է նշվում է որ այս նյութը կոնկրետ այս բլոգերինն է և նաև հղում է տրվում (չեմ զարմանա եթե հղումը noindex լինի նշված), բայց ախր ես իմ համաձայնությունը չեմ տվել, որ իմ նյութերը ամբողջական տեղադրեք Ձեր մոտ, ի՞նչ իրավունքով եք տեղադրում:

Մտածեցի, որ երևի մարդիկ լավ բան են ուզեցել նախաձեռնել, սակայն այս նրբությունը հաշվի չեն առել, որ առանց հեղինակի թույլատրության չի թույլատրվում նյութը ամբողջությամբ արտատպել: Ֆեյսբուքում գրեցի այդ բլոգի հեղինակներից մեկին (կարծում եմ, որ հեղինակներից էր) ու փորձեցի բացատրել, որ դա հեղինակային իրավունքների խախտում է և փորձեցի բարի խորհուրդ տալ, այն է՝ նույն բանը անել, միայն ամբողջական գրառման տեղ տեղադրել նյութը անոնսի տեսքով և հետո ընթերցողին ուղղորդել դեպի բուն աղբյուրը:

Սակայն այդպես էլ առաջարկս և խորհուրդս չընդունվեց: Այդ ժամանակ ես ուղղակի խնդրեցի, որ եթե առաջարկս չի ընդունվում, ապա ես խնդրում եմ ինձ անհապաղ հեռացնել այդ բլոգի հեղինակների ցուցակից (նամանավանդ, որ ես այնտեղ եմ հայտնվել ոչ իմ կամքով և նույնիսկ տեղյակ չեմ եղել) և կայքից հեռացնել բոլոր իմ նյութերը: Բայց արդեն քանի ժամ է անցել, հերիք չէ ինձ ու նյութերս չեն հեռացրել, մի հատ էլ նորն են ավելացրել:

Դեռ հույս ունեմ, որ կհեռացնեն:

Notice

Սակայն կոչ եմ անում բոլոր բլոգերներին ովքեր համաձայն չեն այս վերը նշված կայքի ընտրած հակաօրինական գործելավոճի հետ, միանալ ինձ:

Կարդացեք նաև՝

Խնդրում եմ եկնաբանություններում նշեք Ձեր բլոգը և նշեք որ դեմ եք:

Կարդացեք նաև Գրեգ Թամազյանի այս մասին գրած նյութը:

Կարդացեք նաև՝

Permanent link to this article: http://arxangelo.info/copypast/


Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր 95 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ:



Ձեզ դու՞ր եկավ գրառումը:

Ուրեմն չմոռանաք նաև կիսվել Ձեր ընկերների հետ


8 մեկնաբանություն

  1. HiMan

    կարծիքս կայքի մասին` Շատ վատ ընտրված դիզայն, աղքատիկ բաժիններ, վատ տառատեսակով գրառումներ, հիմնականում առանց նկարների գրառումներ….

    ահա օրինակաի համար համեմատեք….`

    http://www.e-armenians.com/author/jerry/

    http://blognews.am/arm/news/341/yntercoxin-gravelu-5-ardyunavet-metod.html

    1. Arxangelo

      իսկ իրանց ընտրած գործելավոճը?

  2. Արթուր

    Ւնչ ասեմ, եղբայր, պարզապես չեմ երկարացնում, որպեսզի հանկարծ ավել-պակաս բառեր չասեմ: Թեեւ ամեն ինչ հստակ ասել եմ այս հոդվածում:

    Պարզապես մի բան. եթե գրել են՝ “Գրանցիր քո բլոգը”, իսկ ես չեմ գրանցել ու չեմ էլ պատրաստվում գրանցել իմ բլոգը, ու այդքանից հետո վերցնում իրենցից գոհ քոփի-փեյսթ են անում, դա խոսում է այն մասին, որ վերեւի հոդվածում ինչպես բնորոշել էի, հատիկ-հատիկ համընկնում է:

    Մարդ չի իմանում ինչ անի :) Բռնես Կառլեն-Կառլենիչի նման վերցնես իրենց “բլոգը” ու…

    Լավ, ամեն դեպքում մի քիչ հույս ունեմ, որ կապաշխարհեն…

    1. Arxangelo

      ես էլ հույս ունեմ Արթուր ջան, բայց էս մարդկանց համոզելու համար հույս ունեի, որ ավելի շատ բլոգերներ կմիանաին ու իրենց կարծիքը այստեղ կասեին, սակայն առայժմ մեծամասնությունը լռումա :(

  3. Արթուր

    Հեսա մի հատ էլ իմ մոտ եմ Կառլեն-Կառլենիչ հոդված գրելու :)

  4. Aram Antinyan

    Հարգելի Արխանգելո: Կայքի փորձարկման առաջին իսկ րոպեից դուք շարունակաբար պնդում եք, որ մեր գործունեությունն անօրինական է: Սակայն այդպես էլ չեք բացատրում թե այդ ինչ օրենք ենք խախտում, կամ ձեր հիմնարար ազատություններից որն ենք սահմանափակում: Կարծում եմ դուք ձեր խիստ սուբիեկտիվմեկնաբանությունն ունեք ՀՀ սահմանադրության, Հայաստանում գորոծող օրենքների և օրենսդրական ակտերի մասին: Եթե հանրամատչելի փորձեմ բացատրել Սահամանդրության համապատասխան հոդվածը, ապա օրենքը թույլ է տալիս վերահրապարակել հեղինակի այս դեպքում հոդվածը, նշելով հղումը և հեղինակի անունը:
    Ինձ համար հասկանալի է ձեր վրդովմունքի պատճառը: Դուք ոչնչով չեք տարբերվում մի քանի էժանագին լայքի համար գլուխ ջարդող նորությունների կայքերից: Մի քանի կոպեկ աշխատելը գերնպատակ սարքել պետք չէ: Այս գործունեության հիմքում ես շատ ավելին եմ դնում, քան մի քանի այցելությունն ու լայքը: Մեր խնդիրը բլոգոսֆերան որակապես նոր դաշտ տեղափոխելն ու բլոգերների դերն էլ ավելի արժևորելն է, որը էականորեն տարբերվում է նյութականացված ձեր տեսլականից:
    Իրականում Ձեր հիմանորումների չափ թույլ ու անհեռանկար է համախմբվելու մի երևույթի դեմ, որն առաջիկայում հավակնում է նվիրված հայ բլոգերներիտունը դառնալ: Ցավում եմ, որ նման նախաձենությունը ողջունելու փոխարեն օպոնենտի դեր ստանձնեցիք: Այնուամենայնիվ հուսով եմ որ առաջիկայում հասարակաակն շահը կսովորեք վեր դասել նյութականից և հետ կկանգնեք ներկա ձեր համոզմունքներից:

    1. Arxangelo

      Սկսեմ նրանից, որ պետք չէ ինձ դասախոսություններ կարդալ, նամանավանդ որ ինքս էլ դասախոսել գիտեմ, բայց ի տարբերություն քեզ դասախոսում եմ մասնագիտությունից ելնելով: Եվ պետք չէ “վեհ” գաղափարներ փորձել սերմանել իմ մեջ, նամանավանդ, որ չես ճանաչում և պատկերացում անգամ չունես թե ինչ գաղափարների կրող եմ: Իսկ ինչ վերաբերում է մնացածին.
      Կարծում եմ Արթուրը ամեն ինչ ասեց: Ես ընդամենը կասեմ՝ պահանջում եմ հեռացնել իմ գրառումները Ձեր բլոգից: Եղբայր ես չեմ ուզում ու թույլ չեմ տալիս Ձեզ իմ նյութերը հրապարակել Ձեր “վեհ գաղափարներով լի” բլոգում և վերջ, ի՞նչ եք ուզում, թույլ չեմ տալիս:
      Փահանջում եմ հեռացնել իմ նյութերը ու այլևս չտեղադրել:
      Այսքանը:

  5. Արթուր

    Հարգելի Aram Antinyan,

    արի դուք-ը եւ ամպագորգոռ նպատակները դնենք մի կողմ ու իջնենք ներքեւ:

    Կայքում ունես նման լինկ՝ “Գրանցիր քո բլոգը”: Ես չեմ գրանցել ԻՄ բլոգը: Եթե չեմ գրանցել ԻՄ բլոգը, ինչո՞ւ ես ՔՈ կայքում ավելացնում ԻՄ բլոգի հոդվածները: Ավելի ռեալ ասեմ՝ ինչո՞ւ ես ԱՐՏԱԳՐՈՒՄ այն, ինչը ՔՈՆԸ չէ:

    Ես բնավ ցանկություն չունեմ օգտվելու նման ԱՐՏԱԳՐՈՂ ծառայությունից՝ որպեսզի ինչպես դու ես համոզում, որակական նոր դաշտ գամ: Իմ դաշտն ինձ լրիվ բավականացնում է: Ու որակի իմ պատկերացումն էլ լրիվ ուրիշ է:

    Ու, որպեսզի չերկարացնեմ, ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ, որ ԻՄ բլոգից որեւէ նյութ այլեւս ՉԱՐՏԱԳՐԵՔ ձեր՝ բլոգոսֆերան զարգացնող սայթում ու ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ, որ հեռացնեք այն ամենը, ինչ արդեն իսկ հասցրել եք ՏԱՆԵԼ:

    Կանխավ շնորհակալ եմ եւ որեւէ ցանկություն չունեմ շարունակելու այս թեման:

Թողնել մեկնաբանություն

Ձեր Է-փոստը չի հրապարակվի

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read more:
Բլոգի նորությունը

Դուք հաճախակի՞ եք մտնում իմ բլոգ, որպեսզի տեսնեք նոր նյութ կա՞ արդյոք թե ոչ: Կամ Դուք աjս բլոգի երկրպագու՞ն եք:...

ԿՀԵՌԱՆԱՄ

Ո'չ, այս աշխարհն իմը չէ, Եվ ես այս աշխարհինը չեմ Ես մեկ ուրիշ տեղից եմ, ես այս աշխարհից չե'մ: Կհեռանամ, չեմ ափսոսա...

Close