«

»

Փետ 22 2012

Print this Post

Դելֆիներին գրեթե հավասարեցնում են մարդկանց

Այս դաժան, մարդկային էգոյի և բացարձակ անարխիայի դարաշրջանում, երբ մարդիկ իրենց լիարժեք և միանձնյա տեր ու տիրական են զգում Երկիր մոլորակում, երբեմն արթնացումներ են տեղի ունենում, որը ինքնին շատ ուրախալի է:

vesti.ru-ն նշում է, որ Վանկուվերում տեղի ունեցող Գիտության զարգացման ամերիկյան ասոցացիայի կոնֆերանսի ժամանակ մի խումբ գիտնականներ, փիլիսոփաներ և կենդանական աշխարհի պաշտպաններ գտնում են, որ դելֆինները, դրանք գիտակից, բանականությամբ օժտված արարածներ են, թեկուզ և մարդ չեն, բայց ունեն իրենց իրավունքները և իրենց անձնական կյանքը:

Գիտնականները արդեն վաղուց էին նշում, որ դելֆինները, կետերը և մի քանի այլ ծովային կաթնասուններ մարդու նման օժտված են գիտակցությամբ, ինտելեկտով և բանականությամբ: Դրա համար առաջարկվում է նրանց աննվանել «ոչ մարդանման անձիք»:

Եթե այս ամենի հիման վրա օրենք ընդունվի, ապա դելֆիններին և նրա բախտակիցներին պահել կենդանաբանական այգիներում կարգելվի՝ էլ չենք խոսում որսի մասին: Ինտելեկտով օժտված ծովային բնակիչների իրավունքների հետ հաշվի պետք է նստեն նաև նավթային կոնցերները, որոնք հորատում եմ ծովային հատակը:

Նրանք ունեն իրավունքներ և ազատություն. գտնում են գիտնականները և մտադիր են շատ լուրջ զբաղվել այս պոստուլատի միջազգային ճանաչման գործով:

Իսկ ես իմ կողմից կավելացնեմ, որ երբ մարդկությունը մի փոքր էլ զարգանա, նրանք վերջապես կհասկանան, որ գիտակցությամբ և ինտելեկտով են օժտված ոչ միայն վերոնշյալ կաթնասունները, այլ շատ ու շատ այլ կենդանիներ: Ես դրանում վստահ եմ:

Permanent link to this article: http://arxangelo.info/dolphins/


Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր 157 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ:





Ձեզ դու՞ր եկավ գրառումը:

Ուրեմն չմոռանաք նաև կիսվել Ձեր ընկերների հետ


9 մեկնաբանություն

  1. Summer_Rain

    Արամ ջան հոդվածը կարդալուց միանգամից մտքումս ծագեց այն վերջի,քո կողմից ավելացրած միտքը,մտածեցի վերջացնեմ ու գրեմ :) Վերջին հասա ու տեսա,որ դու արդեն գրել էս:)
    Շատ ուրախ եմ,որ այսպիսի ճիշտ ուղղություններով են ընթանում գիտնականների մտքերը…թող այսպես էլ շարունակվի:)
    Իսկ քեզ շնորհակալություն,մեզ այդ մտքերը հասցնելու համար :)

    1. Arxangelo

      խնդրեմ :)

  2. David

    Es kendaniner shat em sirum, u shat urax em vor gitnakanner@ arajnotdvum en xelaci mtqerov

    1. Arxangelo

      իսկ ես ամբողջ կյանքս համոզված եմ եղել, որ կենդանիները օժտված են բանականությամբ

  3. Mary fr

    Դելֆինների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Շատ սիրում ու խղճում եմ նրանց, քանի որ ունեն նուրբ լսողական օրգաններ և խլանում են շոուների ժամանակ հնչած ծափահարություններից :( Ինչ վերաբերում է բանականությանը, ապա իմ խորին համոզմամբ դա չափազանցուփյուն է :

    1. Arxangelo

      Հարգելի Մարի գիտական ապացույցը չափազանցություն չի կարող համարվել, քանի որ այն արդեն ապացուցված է, այն էլ գիտականորեն: Իսկ որ կետերը, դելֆինները դրանք բարձր ինտելեկտով ու բանականությամբ օժտված արարածներ են դա վաղուց էր հայտնի և ապացուցված, դա նորություն չի: Նորություն այն է, որ ուզում են նրանց այս Երկրի վրա կարգավիճակ շնորհել, որպես մարդուն հավասար բանական արարածների

      1. Mary fr

        Հարգելի Arxangelo, աշխարհում ոչ մի կենդանի էակ, բացի մարդուց, ի վերուստ օժտված չէ բանականությամբ: Կենդանիներն ունեն բնազդ: Օրինակ բնազդաբար կերակրում ու պաշտպանում են իրենց ձագերին, պայքարում իրենց գոյության համար և այլն: Ինչ վերաբերում է գիտական ապացույցներին, դրանք ճշմարտացի հիմք չունեն: Չեմ հավատում դրանց այնքանով, որքան Դարվինի տեսությանը, որն ինքը տարիներ անց հերքեց, սակայն դրա մասին չգիտես ինչու չեն բարձրաձայնում!

        1. Arxangelo

          Դե նույն հաջողությամբ չհավատաք Էյնշտեյնի հարաբերականության տեսությանը, չհավատաք մոլեկուլի և
          ատոմի գոյությանը, մի հավատացեք, որովհետև դրա մասին ասենք Աստվածաշնչում գրված չէ…
          Չհավատալ կամ հավատալ Ձեր իրավունքն է և ես չեմ փորձի ձեզ ետ համոզել

  4. David

    mi jamanak rusakan aliqov mi haxordum ey nayum…………..haxordum@ nra masin er vor ete mardik es dzevov*aysinqn vnaselov shrjapat@* sharunakelov khascnen nran vor mardkutyun@ u ayn amen@ inch vor mardacin e kvochnchana, u erb vochnchana milion tariner heto arden ashxari vra klinen miayn kendaninern u buyser@………….aysinqn petq e hetevel flroai u faunai pahpanaman@ vorpeszi pahpahvir mardkutyun@ ……..:)

Թողնել մեկնաբանություն

Ձեր Է-փոստը չի հրապարակվի

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read more:
Գունավորի՛ր աշխարհդ
Գունավորի՛ր աշխարհդ (+վիդեո)

Գունավորե՛ք Ձեր աշխարհը, մի թողեք, որպեսզի այն մնա անգույն: Եթե Դուք չգունավորեք, ապա ոչ մեկ Ձեր փոխարեն դա չի անի: Գույներ,...

Բլոգի նորությունը

Հարգելիներս. մոտ երկու օր բլոգը չգործեց: Պատճառած անհարմարության համար հայցում եմ Ձեր ներողամտությունը: Պատճառը գալիս էր հոսթինգ տրամադրող ընկերությունից:

Close