Չորեքշաբթի, 22 Հոկտեմբեր 2014

ԱՐԽԱՆԳԵԼՈ

ՊՈԵԶԻԱ

Պետրոս Դուրյան – Տրտունջք

Լավագույն նյութերը Facebook-ում ստանալու համար սեղմիր Like


Է՜հ, մնաք բարով, Աստւած եւ արեւ,
Որ կը պլպլաք իմ հոգւոյս վերեւ…
Աստղ մ’ալ ես կե՛րթամ յաւելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթէ ո՛չ անբիծ
Եւ թշւառ հոգւոց անէծք ողբագին,
Որք թռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՜ւ արմատ՝
Յաւելուն զէնքերն ու զարդերն հրատ…:
Այլ, ո՜հ, ի՞նչ կըսեմ… շանթահարէ զի՛ս,
Աստւա՜ծ, խոկն հսկայ, փշրէ հիւլէիս,
Որ ժպրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի…:
Ողջո՜յն քեզ, Աստւած, դողդոջ էակին,
Շողին, փթիթին, ալւոյն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգւոյս,
Ամպ տւիր աչացս, հեւք տւիր սրտիս,
Ըսիր մահւան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ, ինձ կեանք մը պահած ես ետքի,
Կեանք մ’անհուն շողի, բոյրի, աղօթքի.
Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մէջ համր անշշունջ,
Այժմէն թո՛ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլւիմ անւանդ մռնչեմ անդադար,
Թող անէծք մ՚ըլլամ քու կողդ խրիմ,
Թող յորջորջեմ քեզ «Աստւած ոխերիմ,
Ո՜հ, կը դողդոջեմ, տժգոյն եմ, տժգո՜յն,
Փրփրի ներսս դժոխքի մ՚հանգոյն…:
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մէջ սեւ,
Թափելու մօտ չոր աշնան մէկ տերեւ…:
Ո՜հ, կայծ տւէ՛ք ինձ, կայծ տւէ՛ք, ապրի՜մ…
Ի՜նչ, երազէ վերջ գրկել ցուրտ շիրի՜մ…
Այս ճակատագիրն ի՜նչ սեւ է, Աստւա՛ծ,
Արդեօք դամբանի մրուրո՞վ է գծւած…:
Ո՜հ, տւէ՛ք հոգւոյս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ւ’ապրիլ ու ապրիլ.
Երկնքի աստղե՛ր, հոգւոյս մէջ ընկէ՛ք,
Կայծ տւէ՛ք, կեա՛նք ձեր սիրահարին հէք:
արունն ո՛չ մէկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժպիտ մ’ինձ չե՛ն տար:
իշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն յար կուլայ, խուզարկէ վհեր:
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար Նա դրաւ այդ լուսին.
Եւ մահամերձն ալ կուզէ երկու բան,
Նախ՝ կեա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վրան:
Իզո՜ւր գրեցին աստղերն ինծի «սէ՜ր»,
Եւ իզո՜ւր ուսոյց բուլբուլն ինձ «սիրել»,
Իզո՜ւր սիւքեր «սէ՜ր» ինձ ներշնչեցին,
Եւ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Իզո՜ւր թաւուտքներ լռեցին իմ շուրջ,
աղտնապահ տերեւք չառին երբե՜ք շունչ,
Որ չխռովին երազքս վսեմ,
Թոյլ տւին, որ միշտ զնէ երազեմ,
Եւ իզո՛ւր ծաղկունք, փթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցս խորան…
Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են…
Աստուծոյ ծաղրն է աշխարհ ալ արդէն…:


Լավագույն նյութերը Facebook-ում ստանալու համար սեղմիր Like


Ձեզ կհետաքրքրի նաև՝

Պարույր Սևակ - Ձյունը
Համո Սահյանի ծննդյան օրն է
Ալիսա Կիրակոսյան - Սերը
Վահան Տերյան - ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
Եղիշե Չարենց - Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա
Պարույր Սևակ - Արի Նոր Տարի
4 մեկնաբանություն “Պետրոս Դուրյան – Տրտունջք”-ում
  1. SHat gexecik stexcagorcutyun e shat em sirum nra banastexcutyunner@………………..mezel esor angir eyn tvel amboxj@ sovorel em,……….duq karox e imanaq te vonc karox em gtnel audio tarberak@?

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Մենք հավաքագրում և Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր, օգտակար, ուսուցողական և կրեատիվ նյութեր:

Միացեք մեզ Facebook-ում և մեր նոր նյութերի մասին տեղեկացեք հենց այնտեղ.

×