Համացանցում հայտնվել է մի փոքրիկ ֆիլմ, որտեղ նշվում է, որ իբր մեզ խաբում են և որ իբր Երկիր մոլորակը ամենևին էլ չի պտտվում արևի շուրջ: Նախորոք ասեմ, որ աստղագիտությունից բավական հեռու մարդ եմ, բայց ես ավելի շատ հակված եմ հավատալու առկա գիտական տեսությանը: Սակայն այս նոր բերվող տեսությունն էլ բավական հետաքրքիր է և թվում է թե բավական արժանահավատ է:
Կուզեի այս ֆիլմի մասին կարծիք արտահայտեին աստղագետները ու մեզ «հասարակ մահկանացուներիս» բացատրեին արդյո՞ք ճիշտ է սա, թե՞ հերթական հիմարությունը, և եթե հիմարություն է ապա ինչու՞:
Ահա Ֆիլմը: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքներին.




Ես աստղագետ չեմ, բայց գիտեմ մի բան, որ արևն ու մոլորակները մի հարթություն են կազմում, իսկ և էդ հարթությունը համընկնում ա գալակտիկայի հարթությանը ու պտույտը հորիզոնական ա. կարծեմ սպիրալը բացառվեց: Ի դեպ չկա մեկը որ ասի թե արևը գալակտիկայի կենտրոն ա. գալակտիկայի կենտրոնը սև անցք ա :
Ոչ մի ապացույց չունի հեղինակը, հնարքներ են պարզապես, երևի ուրիշ ոչինչ… Միանգամից հիշեցի հազարավոր փորձերի մասին տեղեկությունները` էլեկտրոնների շարժումը միջուկի շուրջ, ու այդ ամենի վրա հիմնված է մի ամբողջ գիտություն: Հերքել այդքանը մոգական երաժշտությամբ ուղեկցվող սարքովի տեսաֆիլմի պատճառով… անտրամաբանական է: Համենայն դեպս ես չեմ պատրաստվում…
Բացի այդ, ի՞նչ եք կարծում, հարգելի Arxangelo, այս տեսանյութից հետո մի՞թե ֆիզիկոսները մինչև հիմա աղմուկ բարձրացրած չէին լինի:
Ի դեպ, ուրախ եմ, որ հետ կանգնեցիք բլոգը ջնջելու «դաժան» մտքից:
))
միանշանակ համամիտ եմ, ուղղակի իրենց մեջ բերած տեսությունն էլ բավական հետաքրքիր էր
տեսությունը բավականին լավն էր,սակայն կար 1 փոքր սխալ,որը հայտնաբերելու համար պետք է իմանալ,որ ԱԱրեգակը պտտվում է գալակտիկայի կենտրոնի շուրջը,սա նույնն է,այս համակարգում կենտրոն է ընդունվել գալակտիկան
Տեսանյութը նախատեսված է մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտելիքներին չտիրապետող անձանց համար: Ես աստղագետ չեմ, ընդամենը ինժեներ եմ, և գիտեմ, որ գոյություն ունի հաշվանքի համակարգ հասկացություն: Եթե դիտարկենք երկրի շարժման հետագիծը արևի նկատմամբ, այսինքն՝ որպես հաշվանքի կենտրոն ընտրե նք արևը, ապա երկիրը պտտվում է շրջանաձև (ավելի ստույգ՝ էլիպսաձև, որի ֆոկուսներից մեկում գտնվում է արևը: Ուղղակի էլիպսի մեծ և փոքր առանցքների տարբերությունն այնքան փոքր է, որ գործնականում կարելի է ընդունլ որպես շրջանագիծ): Եթե դիտարկենք երկրի շարժումը մեկ այլ օբյեկտի նկատմամբ, ապա այն ունի ավելի բարդ տեսք: Սակայն դա չի նշանակում, որ երկիրը արևի շուրջը չի պտտվում: Երկիրը պտտվում է արևի շուրջը, նրանք իրաի հետ պտտվում են մեկ այլ կենտրոնի շուրջը, դրանք էլ, գուցե, երրորդ կենտրոնի շուրջը…
Տեսանյութը հիմնված է դեմագոգիայի՝ փաստերը աղավաղելու և իրենց ուզած ձևով ներկայացնելու, նաև մարդկանց անտեղյակությունն ու դյուրահավատությունն օգտագործելու վրա: