Բաժին՝ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Հանրագիտարան, սրանով ամեն ինչ ասված է:

Մայ 01 2013

Մայիս 1-յան հիշողություններ

Սովետական Միություն, այդքան հայհոյված, այդքան քննադատված, բայց ես հիշում եմ քեզ այնպես գունեղ ու լուսավոր: Այդ տարիները իմ հիշողություններում տպավորվել են վառ գույներով: Ըստ երևույթին դա նրանից է որ այդ ժամանակ մանուկ էի ու ոնց ասում են մանկությունը մարդու կյանքում ամենավառ տարիներն են:
Մայիսի 1, աշխատավորության օր, տոն: Ամենուրեք նշվում էր այն: Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակում պարտադիր շքեղ շքերթ էր: Հիշում եմ, մայիսի 1-ին բացվում էին բոլոր կառուսելները, ատրակցիոնները, կենդանաբանական այգին: Բոլոր ծնողները իրենց երեխաներին տանում էին այգիներ՝ Հաղթանակի այգի, կենդանաբանական այգի, օղակաձև և այլն: Բոլորը հագնված էին տոնական: Ամենուրեք վաճառվում էին գույնզգույն փուչիկներ, քաղցր բամբակներ, պաղպաղակներ: Երեխաների ձեռքում պարտադիր պետք է փուչիկ լիներ: Բոլորը ժպտում էին, բոլորի տրամադրությունը բարձր էր:
Հիշում եմ նաև որ հենց այդ օրն էր, որ մայրերը վերջապես թողնում էին երեխաները ռետուզները փոխարինեին գիտռիներով :)
Հիշում եմ թե ինչպես էր մայրս մեզ տոնական հագցնում, իսկ հայրս մեզ տանում էր այգիներով:
Է՜խ, ինչ տարիներ էին: Ոնց եմ կարոտել այդ տարիները: Տեսնես այդպիսի վառ գույներ երբևէ կլինի՞ նորից իմ կյանքում:
Ինչևէ, այսօր էլ մայիսի 1-ն է 2013թ-ի: Ճիշտ է մենք վաղուց արդեն սովետական միությունում չենք, բայց քանի որ մայիսի 1-ը համարվում է միջազգային տոն, ուստի թույլ տվեք շնորհավորել բոլոր աշխատավոր ժողովրդին իրենց տոնի կապակցությամբԼ ԿԵՑՑԷ՛ մայիսի 1-ը, Ուռա՛ ընկերներ :) :)

Permanent link to this article: http://arxangelo.info/may1/

Ապր 22 2013

Այսօր «Երկրի օրն» է

earth dayԱպրիլի 22-ին, ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի» և «մայր Երկիր մոլորակի» օրերը: Սրանք երկու տարբեր միջազգային տոներ են, բայց իմաստը նույնն է:

Տարբեր երկրներում այս օրը կազմակերպվում են տարբեր տոնակատարություններ և ակցիաներ: Դրանք են՝ կոնֆերենցիաներ, ցուցահանդեսներ,  ավտոմեքենաների երթի դադարեցում, տարածքի մաքրում, ծառերի տնկում և այլն:

Կուզեի հենց այս օրվանից սկսեինք ըստ արժանավույնս գնահատել, սիրել և պահպանել մեր մոլորակը: Չէ որ նա այդքան հոգ է տանում մեր մասին:

Եվ այս օրվա կապակցությամբ Ձեզ եմ ներկայացնում մի գեղեցիկ ֆիլմ, որը կոչվում է «Երկիր մոլորակը տիեզերքից»: Հիացե՛ք և գնահատեք մեր Մայր Երկրի գեղեցկությամբ.

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/earth-day-2013/

Ապր 04 2013

Այսօր վեբմաստերների և ինտերնետի օրն է

404_webmaster_dayԱպրիլի 4-ը համարվում է վեբ-մաստերների օր: Ամսաթիվը ընտրված է ոչ պատահական՝ 4.04-ը հիշեցնում է հանրահայտ 404 սխալը:

Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր իմ ծանոթ վեբ մաստերներին՝ վեբ ծրագրավորողներ, վերստալշիկներ և այլն: Ցանկանում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական աղբյուրներ, մեծ եռանդ և անթերի ծրագրային կոդեր:

Ի դեպ այսօր նաև ինտերնետի միջազգային օրն է, որի առիթով շնորհավորում եմ ինտերնետի բազմամիլիոնանոց բնակչությանը:

Permanent link to this article: http://arxangelo.info/webmasters-day/

Մար 31 2013

Շնորհավոր Սուրբ Զատիկ

Քրիստոս ՀարյավՀիսուս Հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Permanent link to this article: http://arxangelo.info/surb-zatik/

Մար 20 2013

Մարտի 20, երջանկության օրն է նաև այսօր սկսվում է իսկական գարունը

International Day of HappinessԱյսօր առաջին անգամ նշվում է երջանկության միջազգային օրը: 2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակեց որպես երջանկության միջազգային օր (International Day of Happiness): Այս տոնի նպատակն է աջակցել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացմունք է: Բացի դրանից տոնը միտված է ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակն է և կոչ են անում բոլոր երկրներին ջանքեր գործադրել այդ նպատակին առավել մոտենալու և ամեն մի մարդու համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար:

Բացի այս տոնից, այսօր գարնանային գիշերահավասարի օրն է, ասել է թե այսօրվանից սկսվում է իսկական գարունը: Մանրամասները՝ այստեղ:

Permanent link to this article: http://arxangelo.info/international-day-of-happiness/

Մար 08 2013

Սիրելի Կանայք և Աղջիներ. Շնոհավո՛ր Ձեր Տոնը՝ Մարտի 8-ը

Մեր շա՜տ սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավոր ձեր տոնը՝ մարտի 8-ը:

Այս վերածնունդ ապրող եղանակի՝ գարնան այս գեղեցիկ տոնին Արխանգելոյի բլոգը ցանկանում է Ձեզ քաջ առողջություն, եղե՛ք միշտ գեղեցիկ և կանացի երջանկություն:

Ու հիշեք, մենք՝ տղամարդիկ Ձեզ շատ ենք սիրում:

Շնորհավոր մարտի 8

Permanent link to this article: http://arxangelo.info/march-8/

Հուն 21 2013

Հունվարի 21 գրկախառնության միջազգային օր

գրկախառնության օրՀունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենա ոչ սովորական տոներից մեկը՝ գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն ստեղծվել է ԱՄՆ-ում 1986թ. գրկախառնության ժողովրդական տոն անվանմամբ և հետո շատ արագ այն տարածվել է ամբողջ աշխարհով: Ըստ տոնի ավանդույթի, այս օրը կարելի է գրկախառնվել բոլորի հետ՝ նույնիսկ օտար մարդու:

Այնպես որ, Արխանգելոյի սիրելի ընթերցողներ, եթե դուք երբևէ ուզեցել եք ինչ-որ մեկին գրկել, բայց ինչ-ինչ պատճառներով դա չեք արել, ապա այս օրը իսկական առիթն է այդ ձեր փոքրիկ երազանքը ի կատար ածելու:

Գրկե՛ք միմյանց… :)

Permanent link to this article: http://arxangelo.info/international-hug-day/