Սովետական Միություն, այդքան հայհոյված, այդքան քննադատված, բայց ես հիշում եմ քեզ այնպես գունեղ ու լուսավոր: Այդ տարիները իմ հիշողություններում տպավորվել են վառ գույներով: Ըստ երևույթին դա նրանից է որ այդ ժամանակ մանուկ էի ու ոնց ասում են մանկությունը մարդու կյանքում ամենավառ տարիներն են:
Մայիսի 1, աշխատավորության օր, տոն: Ամենուրեք նշվում էր այն: Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակում պարտադիր շքեղ շքերթ էր: Հիշում եմ, մայիսի 1-ին բացվում էին բոլոր կառուսելները, ատրակցիոնները, կենդանաբանական այգին: Բոլոր ծնողները իրենց երեխաներին տանում էին այգիներ՝ Հաղթանակի այգի, կենդանաբանական այգի, օղակաձև և այլն: Բոլորը հագնված էին տոնական: Ամենուրեք վաճառվում էին գույնզգույն փուչիկներ, քաղցր բամբակներ, պաղպաղակներ: Երեխաների ձեռքում պարտադիր պետք է փուչիկ լիներ: Բոլորը ժպտում էին, բոլորի տրամադրությունը բարձր էր:
Հիշում եմ նաև որ հենց այդ օրն էր, որ մայրերը վերջապես թողնում էին երեխաները ռետուզները փոխարինեին գիտռիներով ![]()
Հիշում եմ թե ինչպես էր մայրս մեզ տոնական հագցնում, իսկ հայրս մեզ տանում էր այգիներով:
Է՜խ, ինչ տարիներ էին: Ոնց եմ կարոտել այդ տարիները: Տեսնես այդպիսի վառ գույներ երբևէ կլինի՞ նորից իմ կյանքում:
Ինչևէ, այսօր էլ մայիսի 1-ն է 2013թ-ի: Ճիշտ է մենք վաղուց արդեն սովետական միությունում չենք, բայց քանի որ մայիսի 1-ը համարվում է միջազգային տոն, ուստի թույլ տվեք շնորհավորել բոլոր աշխատավոր ժողովրդին իրենց տոնի կապակցությամբԼ ԿԵՑՑԷ՛ մայիսի 1-ը, Ուռա՛ ընկերներ
Բաժին՝ ՏՈՆԵՐ
Մայ 01 2013
Մայիս 1-յան հիշողություններ
Permanent link to this article: http://arxangelo.info/may1/
Ապր 22 2013
Այսօր «Երկրի օրն» է
Ապրիլի 22-ին, ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի» և «մայր Երկիր մոլորակի» օրերը: Սրանք երկու տարբեր միջազգային տոներ են, բայց իմաստը նույնն է:
Տարբեր երկրներում այս օրը կազմակերպվում են տարբեր տոնակատարություններ և ակցիաներ: Դրանք են՝ կոնֆերենցիաներ, ցուցահանդեսներ, ավտոմեքենաների երթի դադարեցում, տարածքի մաքրում, ծառերի տնկում և այլն:
Կուզեի հենց այս օրվանից սկսեինք ըստ արժանավույնս գնահատել, սիրել և պահպանել մեր մոլորակը: Չէ որ նա այդքան հոգ է տանում մեր մասին:
Եվ այս օրվա կապակցությամբ Ձեզ եմ ներկայացնում մի գեղեցիկ ֆիլմ, որը կոչվում է «Երկիր մոլորակը տիեզերքից»: Հիացե՛ք և գնահատեք մեր Մայր Երկրի գեղեցկությամբ.
Permanent link to this article: http://arxangelo.info/earth-day-2013/
Ապր 04 2013
Այսօր վեբմաստերների և ինտերնետի օրն է
Ապրիլի 4-ը համարվում է վեբ-մաստերների օր: Ամսաթիվը ընտրված է ոչ պատահական՝ 4.04-ը հիշեցնում է հանրահայտ 404 սխալը:
Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր իմ ծանոթ վեբ մաստերներին՝ վեբ ծրագրավորողներ, վերստալշիկներ և այլն: Ցանկանում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական աղբյուրներ, մեծ եռանդ և անթերի ծրագրային կոդեր:
Ի դեպ այսօր նաև ինտերնետի միջազգային օրն է, որի առիթով շնորհավորում եմ ինտերնետի բազմամիլիոնանոց բնակչությանը:
Permanent link to this article: http://arxangelo.info/webmasters-day/
Permanent link to this article: http://arxangelo.info/surb-zatik/
Մար 20 2013
Մարտի 20, երջանկության օրն է նաև այսօր սկսվում է իսկական գարունը
Այսօր առաջին անգամ նշվում է երջանկության միջազգային օրը: 2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակեց որպես երջանկության միջազգային օր (International Day of Happiness): Այս տոնի նպատակն է աջակցել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացմունք է: Բացի դրանից տոնը միտված է ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակն է և կոչ են անում բոլոր երկրներին ջանքեր գործադրել այդ նպատակին առավել մոտենալու և ամեն մի մարդու համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար:
Բացի այս տոնից, այսօր գարնանային գիշերահավասարի օրն է, ասել է թե այսօրվանից սկսվում է իսկական գարունը: Մանրամասները՝ այստեղ:
Permanent link to this article: http://arxangelo.info/international-day-of-happiness/
Permanent link to this article: http://arxangelo.info/march-8/
Հուն 21 2013
Հունվարի 21 գրկախառնության միջազգային օր
Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենա ոչ սովորական տոներից մեկը՝ գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն ստեղծվել է ԱՄՆ-ում 1986թ. գրկախառնության ժողովրդական տոն անվանմամբ և հետո շատ արագ այն տարածվել է ամբողջ աշխարհով: Ըստ տոնի ավանդույթի, այս օրը կարելի է գրկախառնվել բոլորի հետ՝ նույնիսկ օտար մարդու:
Այնպես որ, Արխանգելոյի սիրելի ընթերցողներ, եթե դուք երբևէ ուզեցել եք ինչ-որ մեկին գրկել, բայց ինչ-ինչ պատճառներով դա չեք արել, ապա այս օրը իսկական առիթն է այդ ձեր փոքրիկ երազանքը ի կատար ածելու:
Գրկե՛ք միմյանց…
Permanent link to this article: http://arxangelo.info/international-hug-day/





