Փախչել եմ ուզում, մի մութ ամայի վայրում թաքնվել,
Բոլորից հեռու՝ մոռացումների գրկում տեղ գտնել:
Փախչել եմ ուզում կորուսյալ մի վայր, որ ինքս նույնպես կորսվեմ անհետ՝
Մոռանալ, մոռացվել ու ամբողջանալ մոռացված բազմաթիվ անունների հետ:
Փախչել եմ ուզում՝ հավետ կորսվեմ,
Սակայն ես ինչպե՞ս ինձանից փախչեմ…
©Արխանգելո




11 մեկնաբանություն
Skip to comment form ↓
Հասմիկ Ավետիսյան
Հունիս 6, 2012 at 19:29 (UTC 4) Link to this comment
Ճիշտ է մարդ երբեք ինքն իրենից չի կարող փախչել ու դա է, որ մարդուն տանում է ինքնակատարելագործման…
Arxangelo
Հունիս 6, 2012 at 19:37 (UTC 4) Link to this comment
իսկ երբեմն նաև ինքնակործանման և ոչ միայն ինքնա-
Հասմիկ Ավետիսյան
Հունիս 6, 2012 at 23:31 (UTC 4) Link to this comment
Ավելի լավ է ինքնակատարելագործման ուղին ընտրել, կարծում եմ ընտրությունը մենք ենք կատարում, այսինքն ամեն մարդ ինքն է որոշում…
Arxangelo
Հունիս 6, 2012 at 23:39 (UTC 4) Link to this comment
Չգիտեմ Հասմիկ ջան իրականում աեմն ինչ չափազանց ավելի բարդ է…
Հասմիկ Ավետիսյան
Հունիս 6, 2012 at 23:43 (UTC 4) Link to this comment
Արամ ջան բարդը տրոհի, դարձրու պարզ, պարզը դարձրու սովորական, սովորականը դարձրու հայելի, հայելին դարձրու օգտակար… ու հանգիստ ապրի քո համար….
Հասմիկ Ավետիսյան
Հունիս 6, 2012 at 23:44 (UTC 4) Link to this comment
Արամ ջան հայելի չէ, հաճելի տառը սխալ եմ գրել
Arxangelo
Հունիս 6, 2012 at 23:46 (UTC 4) Link to this comment
Ախր Հասմիկ ջան բաներ կան, որ ուղղակի չեմ կարող բարձրաձայն ասել: Ու այս տրոհումից ոչինչ չի մեղմանա, այլ ընդհակառակը՝ քանակը կշատանա: Հավատա կյանքը օրեցոր ինձ նոր անակնկալներ ա անում, այնպիսի անակնկալներ, որ երբեմն զարմանում եմ իմ պնդաճակատության վրա: Ո՞նց եմ կարողանում ես այդքանից հետո ժպտալ, էլ չեմ խոսում ապրելու մասին
(
Հասմիկ Ավետիսյան
Հունիս 6, 2012 at 23:53 (UTC 4) Link to this comment
Երևի ես չեմ պատկերացնում… կամ էլ չգիտեմ բարդը որն է, երևի տարբեր մարդկանց տարբեր բարդություններ են տրվում…
Arxangelo
Հունիս 7, 2012 at 00:05 (UTC 4) Link to this comment
ուղղակի տարբեր իրավիճակներ են լինում
Michael Minasyan
Օգոստոս 6, 2012 at 19:57 (UTC 4) Link to this comment
Մոռացումների գրկում տեղ գտնել անհասկանալի, ոչ հայերեն մտածելակերպ: Վանկեր համաչափությունը պահպանված չէ :
Arxangelo
Օգոստոս 6, 2012 at 20:05 (UTC 4) Link to this comment
Շնորհակալություն կարծիքի համար