Մեր կյանքը ամեն վայրկյան վտանգված է

Մայիսի 17-ին տեղի ունեցավ ողբերգական ավտովթար որի զոհ դարձան 4 հոգի, կենդանի կենդանի այրվելով, իսկ 9 հոգի գտնվում են վերակենդանացման բաժնում: Եվ սա հասարակական տրասպորտի վթարի և բազմաթիվ զոհերի եզակի սարսափելի դեպքը չի  : Հիշում եմ նաև տարիներ առաջ ևս մի ողբերգական դեպք, երբ 81 համարի երթուղու Գազել մակնիշի միկրոավտոբուսի արգելակները չէին աշխատել և այդ ժամանակ զոհ գնացին բազմաթիվ մարդիկ:
Փաստորեն մեր կյանքը ամեն վայրկյան վտանգված է: Այսինքն երբ տանից դուրս ես գալիս, չես կարող վստահ լինել, որ կվերադառնաս: Ու մինչև ե՞րբ մենք պետք է այսպես վտանգված լինենք: Մինչև ե՞րբ պետք է սարսափով նստենք հասարակական տրանսպորտ:
Գազելներ, Երևանյան գազելներ, երթուղային գազելներ: Դրանք մի սարսափելի մահվան մեքենաներ են հիշեցնում: Տեխնիկապես վատթար վիճակում, գազով, այն էլ կասկածելի գազի բալոններում լցված: Նրանց վարրորդների մեծ մասը, որոնք չունեն պատասխանատվության զգացում, որոնք չեն հասկանում որ մարդ են տեղափոխում, այլ ոչ թե կարտոֆիլ: Կամ այն որ մարդկանց լցնում են իրար գլուխ : 15 տեղանոց միկրոավտոբուսը տեղափոխում է 25-30 ուղևոր: Արդյո՞ք սա անվտանգ է: Իհարկե ոչ:
Ու հիմա նորից ու նորից հարց. ու՞ր են նայում համապատասխան մարմինները, արդյոք այսքան դժբախտ դեպքերը նրանց այդպես էլ ահազանգ չեղավ, արդյո՞ք չեն հասկանում, որ այս հարցին պետք է մոտենալ ավելի լուրջ, որ պետք է ուղևորների, քաղաքացիների կյանքը մաքսիմալ կերպով դարձնել անվտանգ: Արդյոք չեն գտնում որ հասարակական տրանսպորտը պետք է լինի ապահով և լինի նման հասարակական տրանսպորտի, այլ ոչ թե բեռնափոխադրող տրանսպորտի:
Ցավալի դեպքերից հետո մնում է միայն հուսալ, որ վերջ ի վերջո համապատասխան մարմինները կտան վերջնական լուծում այս հարցին և Հայաստանի բնակիչը վերջ ի վերջո կօգտվի քաղաքակիրթ երկրներին հարիր հասարակական տրանսպորտներից և ամենակարևորը անվտանգ:

Pin It

2 thoughts on “Մեր կյանքը ամեն վայրկյան վտանգված է

  1. Այդ ամենի վերջը կգա այն ժամանակ, երբ նման ապօրինությունների մասին կխոսեն ոչ թե դեպքից դեպք, երբ մի լուրջ պատահար լինի, այլ ԱՄԵՆ ՕՐ: Անօրինականությունը պետք է քննադատվի ոչ թե նրա համար, որ վնասներ պատճառեց, այլ նրա համար, որ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է: Եվ վերջ!!!!

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

Connect with Facebook

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>