«

»

Հուն 09 2012

Print this Post

Գլոբալ տաքացումը արագ կրճատում է Երկիր մոլորակի կենսատեսակները

Գլոբալ տաքացման հետևանքով կենսաբանական տեսակների անհետացումը երկրի երեսից տեղի կունենա ավելի շուտ, քան մինչ այդ ենթադրում էին գիտնականները: Այս մասին են վկայում Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականների հետազոտությունները:

Ամերիկյան գիտնականների կարծիքով կիրառվող մետերոլոգիական մոդելը հաշվի չի առնում երկու կարևոր հանգամանք՝ շրջակա միջավայրի ազդեցությամբ օրգանիզմների տեղաշարժի ունակությունը և նաև տեսակների մրցակցությունը: Ժամանակի ընթացքում կյանքի համար անհրաժեշտ տարածությունը գնալով փոքրանում է, այդ պատճառով կենդանական աշխարհի ներկայացուցիչները ստիպված պետք է միգրացվեն ապրելու համար հարմարավետ տարածք գտնելու համար: Այսպիսով Երկիր մոլորակի կենդանի օրգանիզմները պետք է պայքարեն ոչ միայն փոփոխվող բնակլիմայական պայմանների հետ, այլ նաև միմյանց հետ:

«Տվյալ դեպքում կարևոր նշանակություն է ստանում ոչ միայն նոր միջավայրին ադապտացվելու ունակությունը, այլ նաև համեմատած մրցակցող տեսակների՝ ադապտացվելու արագությունը»- վստահեցնում է Կոնեկտիկուտի գիտական խմբի ղեկավար Մարկ Ուրբանը:

Երկիր մոլորակի կլիմայի փոփոխության սեփական մաթեմատիկական մոդելի ստեղծումից հետո Մարկ Ուրբանին հաջողվեց պարզել, որ միգրացիայի և մրցակցության ազդեցությամբ կենսաբազմազանության կրճատումը ավելի մեծ մասշտաբներով է լինելու, քան ենթադրվում էր մինչ այդ:

Առավել խոցելի վիճակում կհայտնվեն այն օրգանիզմները, որոնց գոյատևման համար հարկավոր են յուրահատուկ, դժվար վերարտադրվող պայմաններ, ինչպես նաև նոր պայմաններին արագ չընտելացող կենդանիները:

Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականների ևս մեկ բացահայտումներից մեկն այն է, որ չնայած կենսատեսակների անընդհատ կրճատմանը, ի հայտ են գալու նոր տեսակներ՝ առավելագույնս ադապտացված տվյալ պայմաններին: Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում բնության մեջ կարող է ի հայտ գալ օրգանիզմ, որը առավել շատ հարմարված կլինի նոր պայմաններին, քան մարդ արարածը:

Կարդացեք նաև՝

Permanent link to this article: http://arxangelo.info/global-warming/

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read previous post:
ֆոտոմանիպուլյացիա
Անհավանական վառ և հետաքրքիր ֆոտոմանիպուլյացիաներ (22 ֆոտո)

Ձեզ եմ ուզում ներկայացնել ֆոտոնկարիչ Բիլի Բոնկերսի (Billy Bonkers) անհավանական ֆանտազիաները, որը կարծում եմ Ձեզ բավական բարձր տրամադրություն կհաղորդի: Առհասարակ ֆոտոմանիպուլյացիոն...

Close