Բաժին՝ ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

Ամեն ինչ մեր Հայ Մեծերի մասին:

Մայ 09 2012

Շնորհավոր մայիսի 9-ը

Հարգելիներս Շնորհավորում եմ բոլորիդ հաղթանակի օրվա կապակցությամբ: 1945թ. մեր պապերը հաղթանակ տոնեցին՝ ջախջախելով ֆաշիստական գերմանիային: Եվ հենց այդ հաղթանակի շնորհիվ է, որ մենք այսօր գոյություն ունենք և ապրում ենք:

Նաև հենց այս օրը մենք ետ վերցրեցինք մեր Շուշին թուրք շներից:

Հիրավի հաղթանակների օր:

Շնորհակալություն բոլորին, որոնց շնորհիվ կերտվեցին այս մեծագույն հաղթանակները: Ուռա՜, Ուռա՜, Ուռա՜…

Permanent link to this article: http://arxangelo.info/may9/

Մայ 08 2012

20 տարի է անցել մեր հաղթանակից: Շուշին կրկին մերն է

Ուղիղ 20 տարի առաջ, մայիսի 8-ից սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունները, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»: Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր: Երկար չեմ ուզում այս մասին գրել, քանի որ արդեն ունեմ այդ մասին գրառում, որը կարող եք կարդալ →ԱՅՍՏԵՂ:

Ուզում եմ շնորհավորել ամբողջ հայ ազգին այսպիսի մեծ ու կարևոր հաղթանակի օրվա կապակցությամբ: Հաղթանակ, որը մեր ամբողջ պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն էր, հաղթանակ, որի ստրատեգիական միտքը տեղ գտավ համաշխարհային ռազմագիտության մեջ: Ուզում եմ շնորհավորել և իմ խորին հարգանքն ու շնորհակալությունը հայտնել այն բոլոր տղաներին, որոնց շնորհիվ, որոնց արյան և քրտինքի շնորհիվ այս հաղթանակը դարձավ մերը: Տղամարդկության, հայրենասիրության և հայ ոգու ու կամքի վառ օրինակն են նրանք: Նրանք ովքեր այսօր մեզ հետ են մենք պետք է միշտ հարգենք և փառաբանենք նրանց գործը և նրանց տեսնելուց երբեք չմոռանանք թե ովքեր են նրանք: իսկ ովքեր իրենց կյանքը զոհեցին այդ մարտում և ընդհանրապես Արցախյան հերոսամարտում՝ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՆՐԱՆՑ, նրանց անունները միշտ վառ պահենք մեր սրտում և այնպես անենք, որ սերնդե սերունդ փոխանցվի նրանց կերտած հաղթանակի փառապանծ պատմությունը և նրանց անունները:

Ո՛վ Հայ ազգ, կուզեի, որ հենց այս օրը մենք վերջապես նորից գտնեինք մեր ինքնությունը, որը այս վերջին տարիներին, ցավոք կորցրել ենք: Կուզեի, որ այս հաղթանակի հիշողությունները նորից արթնացնեին մեր մեջ ՀԱՅԻ ոգին: Եվ վերջապես դադարեինք իրար միս ուտել, իրար կոտորել, այլ մի բռունցքի պես շենացնեինք մեր երկիրը: Եվ միայն շեն ու երջանիկ երկիր ունենալով մենք տեղ կունենանք և մեր ձայնը լսելի կլինի աշխարհին: Միայն այդ դեպքում աշխարհը մեզ հետ հաշվի կնստի: Միայն այդ դեպքում թուրք շունը կդադարի հաչալ մեզ վրա:

Այո՛ Շուշին ազատ է, Շուշին մե՛րն է նորից: Բայց ի՞նչ վիճակում է նա այսօր: Փոխանակ շենացնենք, հարստացնենք այն, փոխանակ վերականգնենք երբեմնի արվեստների քաղաք Շուշին, մենք ամեն մեկս մեր գրպանի մասին ենք մտածում:

Ես, հասարակ մի մարդ, Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի մի պարզ ճշմարտություն գիտեմ. Քանի երկիրը չի ծաղկում, քանի երկիրը չի հարստանում, ոչ մի անհատ  չի կարող հարուստ լինել: Նույնիսկ այսօրվա օլիգարխները, որ միլիարդներ ունեն, որ դղյակների մեջ են քնում և արթնանում, առանց շեն, հարուստ երկրի, կարող են մի քանի րոպեների ընթացքում իրենց ամբողջ ունեցվածքից զրկվել…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱ՛Յ ԱԶԳ, ԵՎ ԹՈՂ ՆՈՐԻՑ ԱՐԹՆԱՆԱ ՄԵՐ ՄԵՋ ՀԱՅԻ ՈԳԻՆ…

Ես միշտ կաղոթեմ դրա համար:

Հայ ազգի հասարակ մի զավակ՝ Արամ Հակոբյան

Permanent link to this article: http://arxangelo.info/20-year-shushi/

Ապր 15 2012

Արշիլ Գորկու ծննդյան օրն է

Արշիլ Գորկին (Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծնվել է 1904թ. ապրիլի 15-ին: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ: Աբստրակտ էքսպրեսիոնիզմի տիտաններից մեկը, աբստրակտ սյուրեալիզմի հիմնադիրներից մեկը:

Մեծ նկարչի ծննդյան օրվա կապակցությամբ տեղադրում եմ նրա ստեղծագործություններից մի քանիսը և մի տեսանյութ, որտեղ նույնպես նրա ստեղծագործություններն են.

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/arshil-gorky/

Ապր 14 2012

Համո Սահյանի ծննդյան օրն է

Համո Սահյան. նկարի հեղինակ՝ Ալեքսանդր Բաղրամյան

Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914թ, ապրիլի 14-ին:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Մեծն բանաստեղծի ծննդյան օրով Ձեզ եմ ուզում ներկայացնել նրա հրաշալի բանաստեղծություններից ևս մեկը.

ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/hamo-sahyan-5/

Ապր 12 2012

Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության

ԲԱՆ Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս՝
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ։
Այլ հոտոտեսցի՛ս, հայեսցի՛ս, գթած,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան։
Ընկա՛լ զսակաւամասնեայ յաւդուածս բանից՝
Քեզ ի հաճութիւն և մի՛ ի բարկութիւն։
Ելցէ՛ ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս՝
Վաղվաղակի ժամանել առ քեզ՝
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,
Որ յիսն է պարարտութիւն։
Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ՝ խառնեալ աղերսիւ, հզաւր,
Մի՛ իբրև զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-
Ըստ բողոքելոյն Եսայեայ,-
Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի
Տաղտկալի քեզ երևեսցի,
Զոր առակ ևթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,
Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական՝ ի խորանին Սելովայ,
Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց
Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,
Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,
Ընդունելի՛ կամաց քոց լիցի։ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/narek/

Մար 15 2012

Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան օրն է

1935թ. մարտի 15–ին Մոսկվայում ծնվել է հանրահայտ հայ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովը։
Նա բացի հանճարեղ ծաղրածու լինելուց, գրել է նաև շատ գեղեցիկ նովելներ: Նրա նովելները կարող եք կարդալ այս բլոգում.

Permanent link to this article: http://arxangelo.info/engibarov-3/

Մար 13 2012

Այսօր Եղիշե Չարենցի 115 ամյակն է

1897թ. մարտի 13-ին (նոր տոմարով՝ մարտ 25) ծնվել է Հայ Մեծանուն Բանաստեղծ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան):

Շնորհավոր ծնունդդ անմա՛հ Չարենց…

Կարծում եմ նրա բանաստեղծությունները խոսում են իր փոխարեն: Եվ առաջարկում եմ նրա ծննդյան օրը վայելենք նրա հանճարեղ բանաստեղծություններից մեկը: Եվ տեղադրում եմ նրա բանաստեղծություններից իմ ամենասիրելիներից մեկը.

Լուսամփոփի՜ պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Եվ իհաչկե չմոռանա՛ք կարդալ նրա «ՊԱՏԳԱՄԸ»

 

 

Permanent link to this article: http://arxangelo.info/charenc/