Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2014

ԱՐԽԱՆԳԵԼՈ

ՊՈԵԶԻԱ

Համո Սահյան – Ինչ արած,մարդ եմ

Լավագույն նյութերը Facebook-ում ստանալու համար սեղմիր Like


Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

 


Լավագույն նյութերը Facebook-ում ստանալու համար սեղմիր Like


Ձեզ կհետաքրքրի նաև՝

Արամ Հակոբյան (Արխանգելո) - Հեռավոր իմ աստղ (Վիդեո)
Մեծն հանճարի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է
Չարենցի ծննդյան օրն է
Գրում են ընթերցողները. Սուսաննա Մելիքյան - Դու գոնե գիտե՞ս…
Համո Սահյան - Կգամ
Պարույր Սևակ - Լավագույնը

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>