«

»

Հուլ 28 2012

Print this Post

20 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Մեծ Հայրենասեր

Ուղիղ 20 տարի առաջ, հենց այս օրը կյանքից հեռացավ մի մարդ, որի կորուստը իմ կյանքի հունը ամբողջությամբ փոխեց: Այդ մարդը հայրս էր: Ես կորցրեցի նրան այն ժամանակ, երբ ամենաշատն էր նա ինձ պետք: Ես նոր-նոր մտնում էի մեծ կյանք և իմ կողքին իսկական հայր, իսկական տղամարդ էր հարկավոր ճիշտ ուղղին ցույց տալու համար, իսկ նա հենց իսկական տղամարդ և իսկական հայր էր: Չնայած այն ժամանակ ես փոքր էի, դեռ ամբողջությամբ չէի հասկանում կորստի արժեքը: Եվ միայն նոր-նոր տարիքիս հետ ավելի ու ավելի եմ հասկանում թե ինչ մեծ կորուստ էր:

Ես հպարտ եմ, որ նրա որդին եմ, որդի մի մարդու, որի հայրենասիրությունը սահմաններ չէր ճանաչում և որը մեծ գիտնական էր:

Նա Արցախյան ազատամարտի տարիներին մի խումբ համալսարանականների հետ դիմում է գրում, որպեսզի գնա Հակրենիքը պաշտպանելու, բայց մերժում է ստանում՝ պատճառաբանությամբ, որ դեռևս դրա վախտը չէ: Հիասթափված էր շատ, սակայն ձեռքերը ծալած չի նստում, այլ ձեռնամուխ է լինում իր գիտելիքների ծառայեցմանը հանուն Հայրենիքի պաշտպանության: Սուղ պայմաններում և ԿԳԲ-ի անընդհատ հետապնդման վտանգի ներքո սկսում է զենք ստեղծել, այդքան անհրաժեշտ զենք մեր բանակի համար: Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Մեծ, բայց և անհայտ անուն» հոդվածում: Այս հոդվածով փորձ եմ արել հասանելի դարձնել այս անունը մարդկանց, որպեսզի իմանան նրա գործը, որպեսզի նրա անունը չմոռացվի: Անչափ ուրախ եմ, որ այսօր դանդաղ, բայց հաստատակամ քայլերով տարածում է գտնում նրա անունը:

Չնայած անսահման հպարտությանս որ (չեմ վախենա ասել) այդ մեծ մարդու որդին եմ, սակայն իհարկե կգերադասեի, որ հայրս լիներ հասարակ մի մարդ, թեկուզ ոչ հայրենասեր, միայն թե այսօր լիներ մեր կողքին:

Ես Արամ Հակոբյանն եմ, Հելբիկ Հակոբյանի որդին…
Հելբիկ Հակոբյան. մի՛ մոռացեք այս անունը…

Նրա մասին կարող եք կարդալ նաև՝

«Մեծ, բայց և անհայտ անուն»

Մանե Պապյան – Պայքար ոչ պատերազմի դաշտում

Արմնյուզի Ինտերակտիվը իմ հոդվածի մասին

Կարդացեք նաև՝

Permanent link to this article: http://arxangelo.info/helbik-hakobyan/

6 մեկնաբանություն

Skip to comment form

  1. Summer_Rain

    Աստված հոգին լուսավորի…Կհիշենք անպայման Արամ ջան

    1. Arxangelo

      Շատ զգացված եմ Summer_Rain ջան

  2. David

    Astvac tox lusavori nar hogin………..Nra nman Mecin chhishel chikareli, Duq ev menq bolors petq e hpart linenq)))

    1. Arxangelo

      Շնորհակալ եմ Դավիդ ջան

  3. A.

    այո, շատ կարևոր է նաև թիկունքում եղած մարդկանց գործը, և նրանց նույնպես պետք է հիշել… թող հանգչի խաղաղությամբ

    1. Arxangelo

      Զգացված եմ

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read previous post:
Ալիսա Կիրակոսյան
Ալիսա Կիրակոսյան – Սերը

Սերը գոյության հանճարն է միակ, Սիրո հակառակն ......................................ամենևին էլ Չսիրելը չէ, ......................մա՛հն է պարզապես... Սիրահարները Անմահությունն են վերանորոգում:

Close