«

»

Փետ 19 2012

Print this Post

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Փետրվարի 19-ը հայոց մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։

Նրա մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այստեղից:

Իսկ ես Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Ձեզ եմ ուզում ներկայացնել նրա բանաստեղծություններից մեկը.

***

Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես կոծում ինձ համար․

Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,―
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հույսով ապահով։

Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցր էր քեզ համար իմ կյանքը։

Permanent link to this article: http://arxangelo.info/hovhannes-toumanian/


Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր 157 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ:





Ձեզ դու՞ր եկավ գրառումը:

Ուրեմն չմոռանաք նաև կիսվել Ձեր ընկերների հետ


1 մեկնաբանություն

  1. Summer_Rain

    Որքան ջերմություն կա նրա տողերում…Ժպիտ,թախիծ,պարզություն և անկեղծություն,խրատ և կյանք….
    Շնորհավոր լինի ծնունդը մեր Մեծանուն ՀԱՆՃԱՐԻ…Աստված նրա հոգին լուսավորի:Իսկ մենք`բախտավորներս,որ նրա ազգակիցներն ենք,միշտ հիշենք ու հպարտությամբ արտաբերենք նրա անունն ու ստեղծագործությունները…

Թողնել մեկնաբանություն

Ձեր Է-փոստը չի հրապարակվի

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read more:
Առակ ծաղկի և սիրալիր մոլախոտերի մասին

Ուզու՞մ եք իմանալ ինչ պատահեց ծաղկի հետ, երբ նա որոշեց աճել և ծաղկել մոլախոտերի մեջ. մոլախոտերը փաթաթվեցին ծաղկին՝ ցույց տալով...

անգլիական հումոր
Ապրիլ 1-յան անգլիական հումոր

Էլ ի՞նչ ապրիլի 1 առանց անգլիական սառը, երբեմն անհասկանալի, երբեմն տարօրինակ ու սարկազմով լի հումորի: Ահա Ձեզ եմ ներկայացնում այդպիսի հումորի...

Close