Ձեզ հետ արդյոք չի՞ պատահել այնպես, երբ որ հերթի մեջ եք կանգնած և հերթը ընթանում է երկու շարքով, թվում է, որ կողքի շարքը ավելի արագ է առաջ ընթանում, քան մերը:
Ահա այս զվարճալի անիմացիոն հոլովակը հենց դրա մասին է.
Մայ 23 2013
Ձեզ հետ արդյոք չի՞ պատահել այնպես, երբ որ հերթի մեջ եք կանգնած և հերթը ընթանում է երկու շարքով, թվում է, որ կողքի շարքը ավելի արագ է առաջ ընթանում, քան մերը:
Ահա այս զվարճալի անիմացիոն հոլովակը հենց դրա մասին է.
Permanent link to this article: http://arxangelo.info/stay-in-queue/
Ապր 03 2013
Ընդհանրապես ասում են, որ ինչպես սկսես օրը, այնպես էլ այն կշարունակվի: Եվ հենց այդ պատճառով եկեք սկսենք զվարճալիից:
Իսկ դուք գիտե՞ք, որ կենդանիները նույնպես շատ են սիրում պլանշետներ: Նրանք դրանցով զվարճանում և զբաղվում են ոչ պակաս հաճույքով քան մարդիկ: Չե՞ք հավատում՝ դիտեք ինքներդ.
Permanent link to this article: http://arxangelo.info/animals-ipod/
Ապր 01 2013
Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը 2 հույժ կարևոր ստրատեգիական նշանակության հրամանագիր է ստորագրել: Առաջին հրամանագրով պետք է շտապ ստեղծվի կառավարական հանձնաժողով, որը պետք է վերանայի ՀՀ պետական բյուջեյով նախատեսված մինիմալ սպառողական զամբյուղի չափսը: Ըստ նախագահի խոսքերի. «ՀՀ պետ. բյուջեյով նախատեսված մինիմալ աշխատավարձի չափսը չի համապատասխանում իրականությանը: Գներն ու աշխատավարձը գտնվում են անհամեմատելի հարթություններում, որը անթույլատրելի է: Հարկավոր է մեր քաղաքացուն ապահովել արժանապատիվ և բավարար աշխատավարձով»:
Երկրորդ հրամանով հանրապետության նախագահը Երևանի պետական համալսարանին շնորհում է հույժ կարևոր և ստրատեգիական նշանակության օբյեկտի կարգավիճակ, իսկ դասախոսների և գիտաշխատողների աշխատավարձը քառապատկում է: «Գիտությունը պետք է լինի մեր հանրապետության համար առաջին կարևորված ուղղությունը». – նշում է նախագահը:
Եվ վերջում երկու հրամանների տակ նախագահը ստորագրել է՝
Շնորհավոր Ձեր ապրիլի 1-ը հայեր ջան ու այդքան միամիտ մի եղեք…
Permanent link to this article: http://arxangelo.info/attention-2/
Ապր 01 2013
Այսօր վերջնականապես որոշեցի փակել Արխանգելոյի բլոգը: Այն օրվա վերջում այլևս գոյություն չի ունենա: Այս երկու տարվա ընթացքում Արխանգելոյի բլոգը բազում հավատարիմ այցելուներ և ընթերցողներ է ձեռք բերել: Եվ ուզում եմ շոնրհակալություն հայտնել բոլորիցդ, որ բլոգի հետ էիք այս ընթացքում: Ներողամիտ գտնվեք իմ հանդեպ և հույսով եմ շատ չեք կարոտի Արխանգելոյի բլոգը:
Ցտեսություն իմ հարգելի ընթերցող և շնորհավոր Ձեր ապրիլի 1-ը: Երբեք մի կորցրեք Ձեր հումորի զգացումը:
Permanent link to this article: http://arxangelo.info/arxangelos-blog-closed/
Դեկ 29 2012
Հարգելիներս հատուկ Ձեզ համար Ամանորյա շատ զվարճալի ֆլեշ ինտերակտիվ հոլովակ:
Հավատացնում եմ Ձեզ, որ այն արժի դիտել:
Կարող եք նաև ուղարկել Ձեր ընկերներին:
Permanent link to this article: http://arxangelo.info/funny-new-year-flash/
Դեկ 24 2012
Ու շուտով կրկին հայավարի նոր տարի՝
Կրկին տուն-տունիկ կխաղանք ազգովի:
-Ես ձեր տուն եկա, դու էլ մեր տուն արի,
Իսկ թե չես հարգում՝ ուրեմն մի արի:
Համատարած բդապաշտություն,
Ստամոքսային ծանրաբեռնվածություն:
Չունեվորների դատարկ գրպանով օլիգարխիա,
Սննդային գերանարխիա:
Նոր տարին հայավարի՝ ուղիղ 13 օր կտևի:
13 օր դաժան փորձության՝ օրգանիզմի և գրպանի:
Գալդ բարի ա՛յ…. Նոր Տարի:
Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-new-year/
Հոկ 15 2012
Պարզվում է երեկ, երբ Ֆելիքս Բոմգարթներն սահմանեց ռեկորդ ստրատոսֆերայից օդապարիկով թռիչքի և ձայնի արագության գերազանցման, նույն ժամանակ մեկ ուրիշ տեղ մեկ ուրիշը զուգահեռ կրկնեց նրա ռեկորդը: Չե՞ք հավատում, այդ դեպքում դիտեք տեսանյութը.
Permanent link to this article: http://arxangelo.info/felix-is-not-only/