Ֆեյսբուքյան մարդկանց որոշ կարծիքներ ստիպեցին գրել ինձ այս գրառումս: Նախորոք ասեմ, որ ոչ մեկի կարծիքը չեմ քննադատի, չեմ փնովի: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալու իր կարծիքն, իր համոզմունքները: Եվ ես կարծում եմ իրավունք չունեմ որրէ բան ասելու նրանց: Սակայն ես ունեմ իմ կարծիքն ու իմ համոզմունքները և այս գրառմանս մեջ կշարադրեմ հենց դրանք:
Ամբողջ կյանքս ատել և ատում եմ թուրքերին (թուրք և ազեր իմ համար նույնն են): Երևի դա արյան կամ գենի հիշողությամբ է ինձ փոխանցվել: Ֆիզիկապես չեմ կարողանում տանել այդ ազգը (կգերադասեմ նրանց անվանել ոհմակ): Ու միշտ ասել եմ՝ եթե Աստված մի արասցե հանկարծ նորից պատերազմ սկսվի, առաջին գնացողներից մեկը ես եմ լինելու: Որովհետև գտնում եմ, որ տղամարդու կոչումն է արյան գնով պահել իր հողը, տունը, ծնողին, կնոջը կամ սիրած աղջկան, երեխային: Բայց նաև համոզված եմ, որ ամեն մի սպանածս թուրքի դիակի վրա չեմ ուրախանա (իհարկե շատ չեմ էլ տխրի, երևի), քանի որ, եթե նույնիսկ նրանք մարդ համարվելու իրավունք չունեն՝ կենդանի արարածներ են և ես չեմ ստեղծել իրենց, այլ Աստված:
Իմիջայլոց մի դեպք պատմեմ իմ մանկությունից, որը այս գրառմանս հետ եթե ոչ անմիջական, ապա իմաստային կապ հաստատ ունի.
Հիշում եմ փոքր ժամանակ ռագատկով (պարսատիկ) ծիտ խփեցի ու այս ծիտը սուտմեռուկ ձևացավ: Եվ այդ պահին ինձ թվաց աշխարհը փուլ եկավ իմ գլխին, ես ինձ ահավոր վատ զգացի ու աչքերիս դիմաց սևացավ: Եվ երբ արցունքոտ աչքերով մոտեցա և վերցրեցի ծիտիկին ձեռքերիս մեջ, էս մեր չարաճճին աչքերը բացեց ու թռավ: Այդպիսի ուրախություն և ցնծություն ես երբևէ չեմ ապրել, ինձ նորից ետ էին վերադարձրել իմ աշխարհը:
Եվ հիմա նույնը այստեղ՝ ես չեմ ուրախանում և չեմ կարող ուրախանալ, որ երկրաշարժից բազմաթիվ թուրքեր մեռան: Ախր բնական աղետի դեմ մարդ արարածը ոչինչ է և բնական աղետը ազգություն չի ճանաչում և նույնը 1988թ.-ին եղավ մեզ հետ և Աստված մի արասցե կարող է լինել, ոչ մեկ դրանից ապահովագրված չէ:
Ասում են, որ իբր 1988թ. երկրաշարժը երբ եղավ թուրքական կառավարությունը մերոնց շնորհավորական բացիկ է ուղարկել: Հիմա ի՞նչ, մենք էլ հավասարվենք դրանց: Ախր ինչու՞ եք ուզում հավասարվել գազանին:
Մի խոսքով ես չեմ ուրախանում թուրքերի զոհերի համար…
Եվ կարծում եմ. ատելությամբ չեն հաղթում, այլ հաղթում են վեհությամբ…




4 մեկնաբանություն
Skip to comment form ↓
Summer_Rain
Հոկտեմբեր 25, 2011 at 00:13 (UTC 4) Link to this comment
Լիովին համամիտ եմ :
Աստված բոլորին հեռու պահի այդ աղետից:
Arxangelo
Հոկտեմբեր 25, 2011 at 00:18 (UTC 4) Link to this comment
Ամմե՛ն
A.
Հոկտեմբեր 25, 2011 at 14:31 (UTC 4) Link to this comment
…մեզնից ոչ ոք վայրի ցեղի համար մոմ չի վառում, բայց ուրախանալ ?:-) … մա’րդ, փորձիր ՈՎ լինել ու մնալ …
Arxangelo
Հոկտեմբեր 25, 2011 at 15:03 (UTC 4) Link to this comment
այո-այո, հենց դա եմ ասում