Բաժին՝ ՏՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ամեն ինչ տեղեկատվական տեխնոլոգիաների մասին: Ինտերնետ, համակարգչային խաղեր և այլն:

Մայ 18 2013

Ինչպես հեշտությամբ փաթեթավորել դիսկը

Ձեզ եմ ուզում ներկայացնել մի շատ հեշտ միջոց, թե ինչպես կարելի է դիսկը (խտասկավառակը) փաթեթավորել սովորական A4 ֆորմատի թղթով.

CD & DVD pack

Permanent link to this article: http://arxangelo.info/cd-packing/

Մայ 17 2013

Google-ի հերթական թաքնված հումորը

do-a-google-image-search-for-the-words-atari-breakoutՇատ կատակասերն է այս Google-ը: Ուզում եմ Ձեզ ներկայացնել Google-ի հերթական «Զատիկի ձուն»: Եթե նկարների փնտրման տողում գրեք «Atari Breakout» բառակապակցությունը, ապա գտնված նկարները կշարվեն գույնզգույն շարքերով, իսկ նրանց տակ կհայտնվի մկնիկի օգնությամբ շարժվող տախտակ և գնդակ:

Այս ակցիան նվիրված է «Atari Breakout» հանրահայտ խաղի 37-րդ ամյակին: Այս խաղը ստեղծվել է 1976թ.: Եթե գնդակով քանդեք բոլոր բլոկերը, ապա կհայտնվի նոր մակարդակ:

Սա Google-ի միակ «զատիկի ձուն» չէ: Եթե օրինակ փնտրման տողում գրեք «zerg rush» արտահայտությունը ապա վերևից կթափվեն բազմաթիվ «օ» տառեր իրենց ճանապարհին քանդելով բոլոր փնտրման արդյունքներն ու հղումները:

Permanent link to this article: http://arxangelo.info/google-atari-breakout/

Մայ 04 2013

Google-ի 9 ապրանքներ և ծառայություններ, որոնց մասին Դուք չգիտեիք

googleGoogle ընկերությունը առավել հայտնի է իր շատ հզոր որոնողական համակարգով և Android օպերացիոն համակարգով: Սակայն այս ինտերնետ հսկան աշխատում է նաև մեծ թվով նախագծերի վրա, որոնք շատ հեռու են որոնողական և օպերացիոն համակարգերից:

Google-ի ապրանքներն ու ծառայությունները ուղղված են օգտատերերին ինֆորմացնելու վրա և որպեսզի նրանց կյանքը դառնա առավել հարմարավետ և ապահով:

Ահա, ներքևում բերված է Google-ի հրաշալի, բայց քիչ հայտնի ծառայությունների ցուցակը.

1. Google Mars. նման է Google Earth-ին բացառությամբ նրա, որ ծրագիրը թույլ է տալիս Ձեզ ուսումնասիրել կարմիր մոլորակը. www.google.com/mars

2. Google Scholar. սա գիտական հոդվածների համար նախատեսված որոնողական համակարգ է: Այն բավական հզոր է և թույլ է տալիս որոնել գիտական հոդվածներ, թեզիսներ, գրքեր, անոտացիաներ և այլն պրոֆեսիոնալ աղբյուրներից. www.scholar.google.com

3. Google Art Project. այս կայքը թույլ է տալիս օգտատերերին վիրտուալ կերպով այցելել տարբեր թանգարաններ, գեղարվեստական ցուցահանդեսներ. www.googleartproject.com/ru Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/google-9-services/

Ապր 28 2013

Ֆիշինգ (Phishing) – ի՞նչ է դա և ինչպես խուսափել դրանից (video)

Ֆիշինգը (Phishing) դա ինտերնետ խաբեության մի տեսակ է: Իսկ ավելի կոնկրետ թե ի՞նչ է դա` դուք կարող եք իմանալ դիտելով բերված տեսանյութը:

Տեսանյութը պատրաստել եմ ես greegy team-ի շրջնակներում, կարդում է Վարդան Գրիգորյանը (greegy team):

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/phishing/

Ապր 17 2013

Հայաստանը ծրագրահենությամբ աշխարհում առաջինն է

Software PiracyԱյսօր NationMaster.com կայքից զարմանքով տեղեկացա, որ Հայաստանը ծրագրահենությամբ, ծրագրային ապահովման ավազակությամբ կամ ծրագրային ապահոման ծովահենությամբ (ինչպես ուզում եք այն անվանեք, ճիշտ հայերեն թարգմանության մեջ վստահ չեմ: Անգլերեն՝ Software piracy) առաջինն է աշխարհում:

Իհարկե զարմանալի չէ, որ Հայաստանում մեծ մասամբ օգտագործում են ոչ լիցենզիոն ծրագրեր, սակայն զարմանալի է, որ Հայաստանը առաջինն է: Կարծում եմ Ռուսաստանում այն ավելի շատ տեղ ունի, սակայն ցուցակում Ռուսաստանը ընդամենը 38-րդ տեղում է: Ինչևէ….

Նշեմ որ ցուցակը կազմվել է 2007թ.-ից համակարգիչներում տեղադրված ծրագրերի ընդհանուր ուսումնասիրություններից:

Capture

Ամբողջական ցուցակը կարող եք դիտել այստեղ:

Permanent link to this article: http://arxangelo.info/software-piracy/

Ապր 15 2013

Counter.am – նոր խոսք հայկական վեբ վիճակագրության ոլորտում

counter.amԿայքերի վիճակագրությունն ու վերլուծությունը կարևոր մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս թե՛ կայքի աշխատակազմին, թե՛ այցելուներին և թե՛ գովազդատուներին ստանալ հավաստի և ստույգ տեղեկատվություն իրենց հետաքրքրող կայքերի վերաբերյալ: Այս նպատակով հիմնադրվեց Counter.am հայկական ռեյթնգային կայքը: Այն բազմակողմանի տվյալների համակարգ է, որը հավաքում և վերլուծում է տեղեկատվություն Ձեր կայքի այցելուների մասին և ներկայացնում ընդհանուր վարկանիշը:

Counter.am կայքի օգնությամբ դուք կարող եք հետևել եւ վերլուծել Ձեր կայքի վիճակագրությանը: Այն հնարավորություն է ընձեռում տեսնել Counter.am-ում գրանցված հայկական բոլոր կայքերի վիճակագրությունը:

Counter.am-ը իր մեջ ներառում է ոչ միայն լրատվական, այլ նաև կրթական, ֆինանսական, մշակութային, ժամանցային կայքեր, անձնական բլոգներ, կայքեր երեխաների մասին և այլն, որոնք դասակարգվում են համապատասխան բաժիններով: Կայքում մանրամասնորեն ներկայացվում է վեբկայքերի օրական, շաբաթական և ամսեկան այցելությունների քանակը:

Որակական վիճակագրության վերլուծությունը անհրաժեշտ է կայքի գործունեության համար:

Counter.am –ը եկել է նոր խոսք ասելու և ինչու ոչ, մրցակցություն ապահովելու հայկական վեբ վիճակագրության ոլորտում:

Counter.am -ում տվյալները թարմացվում են ամեն քսան րոպեն մեկ: Գրանցումն ու մասնակցությունը անվճար է և հեշտ, քան երբևէ:

Permanent link to this article: http://arxangelo.info/counter-am/

Ապր 08 2013

Tomb Raider 2013, կամ ինչպես դիմակայել կյանքի դժվար պահերը

Tomb-Raider-2013Այս բլոգում առիթ եմ ունեցել բազմիցս նշելու, որ կյանքիս դժվարին պահերին, երբ ամեն ինչ անիմաստ է թվում, երբ ոչինչ չեմ ուզում ու չեմ կարողանում անել, ինձ օգնության են հասնում համակարգչային խաղերը: Սակայն ոչ բոլոր խաղերն են, որ կարող են ինձ կտրել առօրյա հոգսերից, լիցքաթափել ուղեղս: Այդ խաղը պետք է լինի գրավիչ թե՛ իր սյուժեյով, թե՛ իր գրաֆիկայով: Ինչպես նախկինում նշել եմ, այդպիսի խաղ էր ինձ համար Assassin’s Cread խաղերի շարքը: Այդպիսին էր նաև Tomb Raider խաղը իր շարքով, խաղ՝ հնագետ, սեքսուալ, ճարպիկ և շատ խելացի Լարա Քրոֆթի մասին:

Խաղացել եմ խաղի բոլոր սերիաները: Եվ ահա ի ուրախություն ինձ, կյանքիս հերթական դժվար պահին թողարկվեց նոր՝ Tomb Raider 2013-ը:

Ջնջվեցի Ֆեյսբուքից և անմիջապես անցա խաղին: Դեռ նոր եմ սկսել խաղալ, սակայն տպավորությունները արդեն լավն են: Ինչպես միշտ կլանող սյուժե, անչափ գեղեցիկ գրաֆիկա և իհարկե գերսեքսուալ Լարա Քրոֆթ: Երբ ավարտեմ խաղը այն ժամանակ ավելի հանգամանալից և ավելի օբյեկտիվ կերպով կփորձեմ գնահատել այն և պատմել խաղի մասին: Իսկա այժմ ուզում եմ մի փոքր ծանոթացնել խաղի հետ և ձեր ուշադրությանը ներկայացնել խաղի թրեյլերը: Կարծում եմ գեյմերներին հետաքրքիր կլինի.

Խաղի անվանումը՝ Tomb Raider
Ժանրը՝ action-adventure
Թողարկել է՝ Crystal Dynamics/Eidos Montreal/Nixxes Software
Հարթակներ՝ PC, Mac OS X, PS3, Xbox 360
Թողարկման տարեթիվը՝ 04 մարտի 2013 թ.
Պաշտոնական կայք՝ http://tombraider.com/

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/tomb-raider-2013/