Բաժին՝ ԲԼՈԳՈՍՖԵՐԱ

Բլոգ, բլոգոսֆերա և մասնավորաբար հայկական բլոգոսֆերա

Մար 28 2013

Բլոգը այժմ հանդես է գալու բոլորովին նոր լոգոյով

arxangelo2Ուրախ եմ տեղեկացնել, որ այսուհետ բլոգը հանդես է գալու բոլորովին նոր լոգոյով, որը էականորեն տարբերվում է նախորդներից թե՛ տեսքով և թե՛ իր սիմվոլիկայով: Եվ այն ինձ շատ է դուր գալիս:

Լոգոյի հեղինակը շատ տաղանդավոր մարդ և իմ լավ ընկեր Վարդան Գրիգորյանն է, որին համացանցում շատերն են ճանաչում:

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Վարդանին ու ցանկանալ նրա տաղանդին անսպառություն:

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-new-logo/

Մար 07 2013

Բլոգի հաշվետվությունը

վիճակագրությունԱհա լրացավ 2 տարին ինչ այս բլոգը հայտնվել է համացանցում: Ինչպես նախորդ նյութում եմ նշել այս 2 տարվա ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բլոգի հետ թե՛ բովանդակային առումով և թե՛ այցելությունների:

Բլոգի վիճակագրական տվյալներում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել:

Եվ ահա Ձեզ եմ ուզում ներկայացնել բլոգի հաշվետվությունը թվերով (ըստ Google Analitics-ի): Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-statistics/

Մար 07 2013

Այսօր Արխանգելոյի բլոգը դարձավ 2 տարեկան

Arxangelos blog birthdayԱյսօր Արխանգելոյի բլոգը դարձավ 2 տարեկան:

Այս երկու տարվա մեջ նա մինչ քայլել սովորելը ունեցավ բազմաթիվ անկումներ, երբեմն նաև վերելքներ: Սակայն ժամանակի հետ վերելքները էլ ավելի շատացան իսկ անկումները նվազեցին: Եվ այսպես Արխանգելոյի բլոգը շարժվում է դեպի վեր:

Արխանգելոյի բլոգի վերելքում ամենամեծ դերակատարությունն ունեն իր սիրելի ընթերցողներն ու այցելուները:

Շնորհակալ ենք բոլոր նրանցից ովքեր մշտական եղել են բլոգի կողքին, աջակցել են, եղել են մշտական ընթերցող, այցելել են բլոգ, թողել են մեկնաբանություններ: Մի խոսքով Արխանգելոյի բլոգը իր մանկական թոթովանքով շնորհակալություն է հայտնում իր անչափ սիրելի ընթերցողներին և այցելուներին:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!!!

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-birthday-2/

Փետ 20 2013

Բլոգի նորությունը՝ էլեկտրոնային գրքեր

ebookՀարգելիներս ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ ամբողջությամբ ձևափոխվել է «Էլեկտրոնային գրքեր» էջը: Եթե հիշում եք նախկինում գիրքը բեռնելու համար պարտադիր հարկավոր էր գրանցվել: Այժմ այդ ֆունկցիան հանվել է և առավելագույնս հեշտացվել է բեռնման գործընթացը : Այժմ բեռնումը կատարվում է ընդամենը 1 քլիքով:

Հիշեցնեմ, որ  «Էլեկտրոնային գրքեր» էջում իմ իսկ ստեղծագործություններն են էլեկտրոնային գրքերի տեսքով, որոնք կարող եք ազատորեն բեռնել: Առայժմ դրանք երեքն են՝ «Սիրո լուսնապար» և «Իմ կորցրած տողերը» բանաստեղծությունների ժողովածուները և վերջերս գրված «Երբ մայրամուտին արևն ընկղմվում է ծովի մեջ» փոքրիկ վիպակը:

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-news-ebook/

Հուն 31 2013

Գրում են բլոգի ընթերցողները: Martens – Խմորը բարձրացած կլինի

official_royalԱրևը իր վերջին շողերն էր սահեցնում հոգսաշատ օրվանից ի վերջո հանգստացող գյուղի վրա: Ստվերները պար էին բռնել կարկուտից ծեծված տանիքներին, իսկ երեխաների ծիծաղն ու տարեցների պապենական երգը լռել էին. երեկո էր գյուղում:

Տներից մեկի լույսը վառ էր: Տանտիկինը` Սաթիկը, չէր քնում, ամուսինն էր վերադառնալու արտագնա աշխատանքից, զավակներն էլ էին հորը սպասում:

Նանը այսօրվա պես հիշում էր, թե քառասուներեք տարի առաջ ինչպես որդին ծնվեց ու այդ պահից էլ աղոթում էր, որ իր մինուճար որդին դեսուդեն չընկնի, մնա, իր ընտանիքը ստեղծի ու իր հողը մշակի, բայց դե Կարապետի համար կնոջը, զավակներին ու զառամյալ մորը գյուղի աշխատանքով պահելը հեշտ չէր: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/martens-writes-2/

Հուն 27 2013

Գրում են բլոգի ընթերցողները. Արմինե Պողոսյան – Հրաշքը

ՀրաշքըՍիրելի ընթերցող պատմությունս սկսելուց առաջ խնդրում եմ, որ այն չդատեք խստությամբ, չսպասեք մի չքնաղագույն պատմության, որն փայլելու է իր բառերի ճոխությամբ ու մտքի խորությաբ…
Շատ ժամանակ մենք ուզում ենք խոսել պարզապես, պատմել մեր կյանքից ուղղակի` թեթևանալու ու կիսվելու համար, խոսել հասարակ ու պարզ լեզվով: Այն իմչ պատմելու եմ, իրական է, իմ կյանքից վերցրած մի փոքր դրվագ, որ դարձավ խթան` կյանքս փոխելու…

Օրեր առաջ ես մտածում էի, որ ամենադժբախտն եմ աշխարհիս երեսին, որ չունեմ այն, ինչ ինձ երջանիկ կդարձներ, որ կյանքն իրենով իսկ մի փուչ օդ է, որ այն Արարչի աղավաղված մի ստեղծագործություն է, մինչև հանդիպեցի նրան՝ այդ հրաշքին, 14ամյա մի աղջնակի, որն փոխեց իմ կյանքը, իմ պատկերացումները կյանքի հանդեպ, ստիպեց ինձ հուզվել… Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/armine-poghosyan-hrashq/

Հուն 16 2013

Բլոգի նորությունը

Notice

«Ֆլեշ խաղեր» Էջում ավելացվել են ևս մի քանի հետաքրքիր խաղեր:

games1000

Անց կացրեք Ձեր ժամանցը մեր բլոգում: Խաղացեք բազմապիսի և բազմաժանր խաղեր «Ֆլեշ խաղեր» էջում

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-news-14/