Բաժին՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱ

Ամեն ինչ համակարգչային գրաֆիկայի մասին:

Ապր 20 2012

Շշմեցուցիչ գեցեցիկ հոլովակ անսահման տարածության մասին

Այս շատ գեղեցիկ հոլովակը ստեղծել է Մաթիաս Մյուլլեռը: Հոլովակում նա մեզ ցույց է տալիս այն տարածության (տիեզերքի) եռաչափ կառուցվածքը, որում մենք բնակվում ենք:

Հոլովակը անչափ գեղեցիկ և կլանիչ է ստացվել: Եվ այն դիտելով կարելի է հանգստացնել նյարդերը:

Դե կլանվեք, վայելեք և հանգստացեք.

Permanent link to this article: http://arxangelo.info/the-space/

Մար 18 2012

Ավերակներ (անիմացիոն ֆիլմ)

Պատկերացրեք ապոկալիպսից հետո մնացած ավերված և լքված քաղաքներ: Եվ տարիներ անց այս քաղաքները գնալով վեր են ածվում ջունգլիների…

«Ավերակներ»-ը (Ruin) 3D անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ է  «OddBall Animation»-ի կողմից, որը հաճույքով դիտվում է ոչ թե սյուժեյի համար, այլ մանրակրկիտ դետալիզացված և իրականին շատ մոտ պատկերների շնորհիվ: Այն ավելի շատ դուր կգա և ինչու ոչ նաև կարող է օրինակ ծառայել համակարգչային գրաֆիկայի սիրահարներին.

Permanent link to this article: http://arxangelo.info/ruin/

Մար 05 2012

Անչափ գեղեցիկ կարճամետրաժ անիմացիա

Ձեզ եմ ուզում ներկայացնել չափազանց գեղեցիկ կարճամետրաժ անիմացիա: Բրավո հեղինակին՝ Փերիս Մավրոիդիսին այսպիսի հրաշալի ֆանտազիայի տիրապետելու համար:
Սա ուղղակի պետք է տեսնել.

Permanent link to this article: http://arxangelo.info/divers/

Մար 04 2012

Autodesk, խաղերի շոու հաշվետվություն 2011 (վիդեո)

Հանրահայտ Autodesk համակարգչային գրաֆիկայի համար ծրագրեր արտադրող ընկերությունը, որը արտադրում է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ 3ds Max, Maya և Softimage, ամեն տարի թողարկում է տարվա այսպես կոչված DemoReel-ը: Այսինքն հաշվետվություն թե տվյալ տարում իր ծրագրերով ինչ արտադրանք է եղել: DemoReel-ը իրենից ներկայացնում է գեղեցիկ տեսահոլովակ:

Ձեզ եմ ներկայացնում 2011 թ. Autodesk-ի համակարգչային խաղերի DemoReel-ը.

Permanent link to this article: http://arxangelo.info/autodesk/

Մար 03 2012

Հերայի վերածնունդը կամ մի նկարի ստեղծման պատմություն (+վիդեո)

Ուշադիր նայեք այս նկարին: Նույնիսկ նկարի այս ոչ այդքան որակյալ տարբերակից երևում է թե ինչ հրաշալի համակարգչային գրաֆիկական աշխատանք է կատարված:

Ուզում եմ ներկայացնել մի տեսահոլովակ, որում նկարի հեղինակը շատ գեղեցիկ կերպով ցույց է տալիս թե ինչպես է ստեղծվել այս նկարը, թե ինչպես է շերտ առ շերտ կառուցվել այս հրաշալի կոմպոզիցիան: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/rebirth-gaea/

Փետ 26 2012

Կարճամետրաժ ֆիլմ «Ագռավը» (The Raven)

Ի՞նչ եք կարծում հնարավոր է նկարահանել տեսարժան ֆանտաստիկ տրիլլեր ընդամենը 5000 դոլլարով: Դիտեք ինքներդ. ռեժիսոր Ռիկարդո Դե Մոնտրեյի (Ricardo de Montreuil) «Ագռավը» (The Raven) ֆիլմը դրա վառ ապացույցն է:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են ապագայի Լոս Անջելոսում: Իշխանությունները հետապնդում են Կրիս Բլեքին «Ագռավ» մականվամբ, քանի որ նրա գերմարդկային հնարավորությունները վտանգում են տոտալիտար ռեժիմի անվտանգությունը: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/the-raven/

Փետ 01 2012

Տաղանդաշատ թվային նկարիչը (21 նկար)

Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ ամենասիրած նկարիչներից մեկին, որը աշխատում է DigitalArt ոճում՝ բրազիլիացի Տյագո Հոյսելին (Tiago Hoisel): Նրա աշխատանքները լի են հումորով և լավատեսությամբ: Նրա նկարած հուլիվուդյան աստղերի շարժերն ու ծաղրանկարները հայտնի են համարյա թե բոլորին:

Հոյսելի աշխատանքները ինձ համար լավ տրամադրության և ոգեշնչման աղբյուր են: Տյագո Հոյսելը երևի այն հազվագյուտ նկարիչներից մեկն է, որի նոր աշխատանքներին անհամբերությամբ եմ սպասում:

Մի խոսքով, ըստ իս տաղանդաշատ ու հրաշալի նկարիչ Տյագո Հոյսելի նկարները՝ խնդրեմ, վայելեք. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/tiago-hoisel/