
Երկիր մոլորակը դա մոլորակ է ոչ միայն մարդ արարածի, այլ նաև նրա վրա ապրող մնացած կենդանի արարածների համար: Եվ իրականում Երկիրը հոգ է տարել, որպեսզի մարդը և կենդանիները կարողանան ապրել ներդաշնակ կողք-կողքի: Բայց մարդ արարածը իր քաղաքակրթության զարգացման հետ կորցրել է ներդաշնակությունը բնության հետ: Այդ իսկ պատճառով առյուծներ, վագրեր, կոկորդիլոսներ և այլ գիշատիչներ սկսել են վտանգ ներկայացնել մարդու համար: Բայց երբևե մտածե՞լ եք թե որքան վտանգ է ներկայացնում մարդը ոչ միայն կենդանիների, այլ նաև բնության համար:
Նյութիս հերոսը վառ օրինակ է ծառայում նրան, որ մարդ արարածը կարող է և պետք է փորձի ապրել բնության հետ ներդաշնակ: Նաև վառ ապացույցն է նրան, որ պետք է սիրել կենդանիներին և եթե սիրեք նրանց համոզված եղեք, որ նրանք Ձեզ կպատասխանեն փոխադարձաբար:
Եվ այսպես Կևին Ռիչարդսոն
Պատկերացրեք ամենավայրի, ամենաուժեղ, ամենաանկանխատեսելի գիշատիչները բնության մեջ՝ լինի դա առյուծ, վագր, բորենի թե կոկորդիլոս: Այս կենդանիները ունակ են խժռել մարդուն րոպեների ընթացքում: Ունակ են, բայց միայն ոչ Կևինին: Կևինը նրանց համար ընկեր է և հարազատ:
Դեռևս հեռավոր անցյալում թողնելով հոգեբանի մասնագիտությունը Կևինը նվիրվեց կենդանիներին՝ կամավոր գրանցվելով առյուծների պարկում (ՀԱՀ):
Կենդանիների դաստիարակման համար Կևինը չի օգտագործում ոչ փայտեր, ոչ պարաններ, ոչ շոկերներ և ոչ էլ կծու սպռեյներ: Նա ունի իր յուրահատուկ մոտեցումը: Ամեն մի կենդանու մեջ Կևինը գտնում է անհատականություն: Նա շատ հարգալից է վերաբերվում կենդանիներին, իսկ կենդանիներն էլ նրան պատասխանում են նույնությամբ:
Կևինի հարաբերությունը կենդանիների հետ առաջ է բերել բազում հարցեր և նաև ցրել որոշ միֆեր:
Մի խոսքով, ինքներդ տեսեք և զարմացեք: Եվ նաև համոզվեք, որ մարդ իրոք կարող է ապրել կենդանիների հետ ներդաշնակ, առանց որևէ վտանգի.




էս մարդը կախարդ է իսկական
չէ կախարդ չի, ուղղակի նորմալ, բնության հետ համահունչ մարդ է
Դե դրա համար եմ էլի զարմանում, ինչքան են վստահում նրան կենդանիները; Ակամայից հիշեցի իմ սիրած փաստավավերագրական ֆիլմը՝ Կյանքը գայլերի հետ, որտեղ մի տղամարդ և կին, որոնք հետազոտում էին գայլերին գայլերի ճամբար են ստեղծում և հինգ տարի ապրում նրանց հետ հետո ամենահետաքրքիր պահն այն էր որ այս անսանձկենդանիները վստահեցին նրանց, հետո ընդհանուր հետաքրքրություններն ու զբաղմունքն օգնեցին հասկանալու այս կնոջն ու տղամարդուն, որ սիրում են իրար, ու նրանք ամուսնացան
Հիմա կասես, թե էս ինչ ռոմանտիկ պատմություն եք պատմում, բայց սա մաքուր ճշմարտություն է
Ես ինքս շատ սիրում եմ այդ իմաստուն կենդանուն
Հետաքրքիր պատմությունն էր, մերսի
Խնդրեմ