«

»

Փետ 20 2012

Print this Post

«Համահայկական շարժում» Մաշտոցի այգում տեղադրվող բուտիկների դեմ

Քաջ գիտակցելով այն, որ այս տողերից հետո կդառնամ շատերի աչքի գրողը՝ միևնույն է կփորձեմ շարադրել իմ կարծիքը Մաշտոցի այգու շուրջ ծավալված զարգացումների մասին:

Նախորոք նշեմ, որ ոչ մի կապ չունեմ ոչ քաղաքապետարանի և ոչ էլ առավել ևս իշխանությունների հետ: Ես պարզ հասարակ Հայաստանի քաղաքացի եմ՝ անկուսակցական:

Սկսվել է «համահայկական շարժում» Մաշտոցի այգում տեղադրվող բուտիկների դեմ: Տեղադրվող և ոչ կառուցվող, այսինքն դրանք ժամանակավոր կառույցներ են:

Ես բուտիկների կողմնակիցը չեմ, բայց միևնույնն է չեմ կարողանում հասկանալ այս «համահայկական ընդվզումը»՝ հիմա բացատրեմ թե ինչու.

եթե այս բուտիկները տեղադրվելուց լինեին բառիս բուն իմաստով այգում՝ գործող այգում, որտեղ կան ծառեր և որը լիարժեք այգի կոչվելու իրավունք ունի,այլ ոչ թե միայն անունով այգում՝ ես նույնպես առաջիններից կլինեի, որ ոտքի կկանգնեի: Սակայն մարդիկ պայքարում են մի այգու համար, որը վաղուց արդեն այգի չէր: Այն շատ վաղուց դարձել էր աղբանոց՝ լեցուն շինարարական և կենցաղային աղբով: Որտեղ ծառերի մեծ մասը չորացան ու վերացան: Առաջին հարցն է ծագում, որտե՞ղ էին գտնվում և ի՞նչ էին մտածում այն ժամանակ հարգարժան «բնապահպանները», երբ այգին գտնվում էր բացիթողի վիճակում: Ինչու՞ չէին պայքարում մեր երեխաների մագուր օդի համար:

Ամենևին չնսեմացնելով բնապահպանական խնդիրների կարևորությունը, պետք է նշեմ, որ Հայաստանում այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ կան: Երկիրը գտնվում է տնտեսական կոլապսի մեջ, սարսափելի քանակությամբ արտագաղթ, սոցիալական սարսափելի վիճակ, երկրում տիրող բազմաթիվ անիրավություններ, մարդկային արժեքների և իրավունքների համատարած ոտնահարում: Համատարած անգրագիտություն: Կրթության կործանում: Էլ ո՞րը ասեմ, էլ ո՞րը: Իսկ այս պարագայում ու՞ր են մեր «արդարության համար ընդվզող» երիտասարդները, ինչու՞ նույն հաջողությամբ նստադուլեր, հավաքներ և այլն չեն կազմակերպում: Կամ այդ դեպքում ու՞ր են մեր «աստղերը», ինչու՞ են լռում և ինչու՞ ակտիվացան միայն հիմա, միայն այս հարցի ժամանակ:

Գիտե՞ք այս ամենը ինչի է նման. երբ Ձեր տունը Ձեզանից խլում են, իսկ Դուք պայքարում եք միայն տան մեջ եղած ծաղկամանի համար և պայքարում, որ ծաղկամանը ետ տան Ձեզ:

Ակամային հարց է ծագում. միթե՞ սա երկրի ավելի լուրջ խնդիրներից ժողովրդին շեղելու մի մեթոդ չէ: Եվ ինչու՞ հենց ընտրություններից առաջ սկսեց:

Շատ կուզեի, որ այսպիսի պայքար լիներ շատ ավելի խնդիրների ու անօրենությունների դեմ:

Վաղուց արդեն եկել է ժամանակը տարբերելու գլխավորը երկրորդականից:

Permanent link to this article: http://arxangelo.info/mashtoci-aygi/


Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր 157 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ:





Ձեզ դու՞ր եկավ գրառումը:

Ուրեմն չմոռանաք նաև կիսվել Ձեր ընկերների հետ


5 մեկնաբանություն

  1. Vagharshak Petrosyan

    Ստորագրում եմ ամեն բառիդ ներքո

    1. Arxangelo

      ապրես :)

  2. Վահէ

    Հուսանք (բացի հուսալուց նաեւ գործենք), որ բոլոր պայքարների սկիզբը էս կլինի :

  3. Artur Potosyan

    Արամ ջան, քաղաքացիական նախաձեռնություն է սա, որն ունի նորմալ նպատակներ: Դե, “այն ժամանակ” նման բան չկար, “հիմա”՝ կա: Ես միայն ուրախ եմ, որ ինչ-ինչ հարցերում թեկուզ մարդկանց մի փոքր խումբ կարողանում է ժամանակ ու եռանդ հատկացնել, հավաքվել ու պահանջել: ՊԱՀԱՆՋԵԼ: Սա գուցե մի քիչ վերացական է հնչում, սակայն այն, որ մարդիկ սկսել են ոչ թե եղածով բավարարվել ու պատերի տակ փսփսալ կամ իրենց տներում ներվայնանալ, այլ՝ դուրս գալ, համախմբվել ու պահանջել, արդեն լավ է:

    Չգիտեմ, գուցե սխալ եմ մտածում, բայց մեր երկրի ընդդիմության երեւի թե ամենավառ արդյունքը սա էր, որ մեր իրականությունում հայտնվեցին նման երեւույթներ:

    Այնպես որ, ես միայն ողջունում եմ նման նախաձեռնությունները: Սա նշան է այն բանի, որ ժողովուրդն ամբողջովին թմբիրի մեջ չէ, որ կա այկայծող կրակ:

    1. Arxangelo

      Արթուր ջան ամբողջ հարցն էլ նա է, որ երբ խոսքը գնում է ավելի լուրջ բաների մասին՝ ժողովուրդը լավ էլ թմբիրի մեջ է հայտնվում…

Թողնել մեկնաբանություն

Ձեր Է-փոստը չի հրապարակվի

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read more:
Իմ խեղճ սիրտը
Իմ խեղճ սիրտը…

Ինչեր ասես նա չտեսավ իր այս կյանքում. Կրակ ու բոց, վարար անձրև ու փոթորիկ, Քարի նման նա կարծրացավ՝ դարձավ անկուռ: Ձյան պես փափկեց...

Ինտերակտիվ պատմություն. Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 1)

Սկսենք. Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 1) Նա խոսում էր ու հանկարծ սարսափած նկատեց, որ իր ձայնը չի լսվում:...

Close