ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Լավագույն ըմպելիքները, որոնք Ձեզ արագ ոտքի կկանգնեցնեն մրսածության ժամանակ


Կիտրոնով տաք թեյ

teeԵթե դուք մրսել եք, առաջին հերթին պատրաստեք ոչ խիտ սև կամ կանաչ թեյ, որում ավելացրեք 1 թ.գ. մեղր և մի քանի կտոր կիտրոն: Շատ կարևոր է, որպեսզի մեղրն ու կիտրոնը եռման թեյի մեջ չլցնել, քանի որ այդպես նրանք կկորցնեն իրենց օգտակար հատկությունները:

Ազնվամորով և լորենու տերևներով թեյ

Լորենու չոր տերևներից պետք է թեյ պատրաստելավելացնել նրա մեջ ազնվամորու չոր հատիկներ և տերևներ և թողնել 30 րոպե, որպեսզի սառչի: Եթե չկա ազնվամորու հատկներ, կարող եք փոխարինել ազնվամորու մուրաբայով:

Մասուրով թեյ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մասուրը դա վիտամին C-ի հրաշալի աղբյուր է: Մանրացված մասուրի հատիկները (3ճ.գ.) լցրեք 0,5 լ եռման ջրի մեջ և մեկ գիշեր թողեք թերմոսում: Առավոտյան ֆիլտրեք և ըմպեք 30 րոպե ուտելուց առաջ, օրական 4 անգամ, 1/2 բաժակի չափով:

Տաք կաթ հանքային ջրով

Եթե ձեր մոտ հազ է առաջացել, ապա պատրաստեք տաք կաթ հիմնային ջրով (Բորժոմի, Արզնի, Ջերմուկ…):

Կաթ սխտորով

Այս արտակարգ մեթոդը կօգնի ձեզ մեկ գիշերում ոտքի կանգնել: Տաք կաթի մեջ հարկավոր է 10 կաթիլ սխտորի հյութ ավելացնել և ըմպել այն գիշերվա ընթացքում:

Չրով կոմպոտ

Շատերիս տատիկներն ու մայրիկները հաճախ եմ չրից կոմպոտ պատրաստում: Այն նպաստում է իմունիտետի բարձրացմանը: Նաև կոմպոտի մեջ կարելի է ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ կամ մեղր:

Երիցուկի թեյ

Երիցուկը՝ փափուկ, հակաբորբոքիչ միջոց է: Լորենու և մեղրի համադրությամբ, այն հիանալի հակամրցածության միջոց է: Վերցնել 1 թ.գ. երիցուկի և լորենու ծաղիկներ, եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 20 րոպե հանգստանա և ֆիլտրել: Ըմպել 1/3 բաժակ, օրական 3 անգամ մինչ ուտելը: Կարելի է ավելացնել նաև մեղր:

Կարդացեք նաև՝
Ինչպիսի՞ հյութերն են օգտակար տղամարդկանց համար
Ինչպե՞ս պատրաստել առողջացնող հյութեր
Coca-Cola-ն կիսվեց բոլորիս հետ
Ինչո՞ւ չի կարելի նստել ոտքը ոտքին գցած
Հաջողության բաղադրատոմսեր
Ինչո՞վ է օգտակար մուգ շոկոլադը

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>