Այսօր փետրվարի 23-ն է՝ «Հայրենիքի պաշտպանների օրը», այսինքն տղամարդկանց տոնը: Եվ այս օրը ուզում եմ սկսել տղամարդկանց և շատ կանանց համար հաճելի լուրով.
Գիտության առաջ քաշած այն վարկածը, որ մոտակա 100000 տարիների ընթացքում տղամարդիկ, որպես Homo sapiens կենսաբանական տեսակ կվերանան՝ հերքվել է:
Նոր հետազոտությունների արդյունքում այսպիսի եզրակացության են հանգել Մասաչուսեթսի բժշկա-կենսաբանական ինստիտուտի գիտնականները: Այս մասին հաղորդում է BBC-ին:
«Տղամարդկանց անդարձ անհետացման» մասին եզրահանգումները կատարվել էին Y-քրոմոսոմներ ուսումնասիրող գիտնականների կողմից՝ անցած տասնամյակի ընթացքում:
Ինչպես պարզ էր դարձել, Homo sapiens-ի ի հայտ գալուց Y-քրոմոսոմները ունեին 1400 գեն: Սակայն այժմյան տղամարդկանց մոտ այն ունի 45 գեն: Ըստ 2003-ին մասնագետների կողմից կատարված հաշվարկների՝ տղամարդկանց, որպես կենսաբանական տեսակ գոյատևմանը, մնացել է 100000-ից 5 միլիոն տարի, կախված տվյալ քրոմոսոմում գեների անհետացման արագությունից: Y-քրոմոսոմների արագ քայքայումը գիտնականները բացատրում էին նրա խոցելիությամբ արտաքին միջավայրի փոփոխություններից:
Սակայն այժմ ամերիկյան գիտնականները հերքեցին այս եզրահանգումները: Ուսումնասիրելով կապիկների և մարդկանց դինամիկ կենսաբանական զարգացումը, նրանք եկան այն եզրահանգման, որ Y-քրոմոսոմների մեջ տեղի ունեցած գեների կրճատումը չի ազդում նրա ֆունկցիոնալության և նրա կայունության վրա: Առավել ևս, որ Y-քրոմոսոմների պատմա-կենսաբանական քայքայումը արդեն դադարել է:
«Այն չի անհետանա, նրա գեների կրճատման ֆենոմենը դադարել է: Այն գեները, որոնք գտնվում են նրա մեջ այժմ՝ այդպես էլ կմնան քրոմոսոմի կառուցվածքում»- հայտարարեց հետազոտական աշխատանքների ղեկավար, պրոֆեսոր Ջենիֆեր Հյուզը:
Դե ի՞նչ տղեք, մեր տոնը շնորհավոր լինի և աչքներս լույս՝ մենք չենք վերանալու…






9 մեկնաբանություն
David
Փետրվար 23, 2012 at 21:36 (UTC 4)
SHNORHAVOR………..;):)…))))………….Shat lav norutyun er, u hetaqrqir er
Arxangelo
Փետրվար 23, 2012 at 21:40 (UTC 4)
Շնորհավոր, ապրես
Mari
Փետրվար 23, 2012 at 22:32 (UTC 4)
Շնորհավորում եմ տոնի և չվերանալու առթիվ
Arxangelo
Փետրվար 23, 2012 at 22:58 (UTC 4)
տոնի առթիվ շնորհավորելու համա շնորհակալություն, իսկ որ չենք վերանալու, ինձ թվում է այդ առիթով Ձեզ պետք է շնորհավորենք: Ախր ի՞նչ պիտի անեք Դուք առանց տղամարդկանց սիրելի կանայք
Mari
Փետրվար 23, 2012 at 23:05 (UTC 4)
Դե էլ մի……. մի բան կանենք
Arxangelo
Փետրվար 23, 2012 at 23:08 (UTC 4)
չեք կարա
Summer_Rain
Փետրվար 23, 2012 at 23:42 (UTC 4)
Ճիշտա ասում Արամը,չենք կարա
Շնորհավոր հարգելիներս.չնայած սա սովետից մնացած սովորություն է,բայց դե որքան շատ առիթ միմյանց ժպտալու ,
շնորհավորելու և ջերմ խոսքեր ասելու,այնքան լավ
Arxangelo
Փետրվար 23, 2012 at 23:59 (UTC 4)
ապրես
A.
Փետրվար 27, 2012 at 16:25 (UTC 4)
…մեր աչքն էլ լույս, ուրեմ մենք էլ չենք վերանա
))
))
))
))
))
իսկ որակի գենի մասին նորություն չկա? մուտացիայա ապրել, վերացելա, ինչա եղել…;)))