Եվ այս երգի բառերը լսելով մի՞թե ակնհայտ չէ, որ Արթուր Մեսչյանը մեր օրերի և ընդհանրապես հայկական պոեզյայի մեծագույն պոետներից մեկն է…
ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ
Իմ տարիները չոր հենակ
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում:
Մտերիմներ` թե հին, թե նոր,
Մաքուր էր սերն իմ առաջին,
Չեղած մի կիրք, մի նոր կարոտ,
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպղծված միակ խաչին:
Ճաշակեցի և քեն, և ողբ,
Ու կուրացած իր փայլերից
Քրքջացող մարդկանց ամբոխ,
Ու կորուստներ` թե հին, թե նոր,
Ու մուրացող իմ հայրենիք:
Ահա կանգնել է իմ դիմաց,
Դա ես տեսել եմ, թե լսել,
Օ՜ սոսկահար մահվան դիմակ,
Օ՜ մոտեցող աղաղակներ,
Եվ հին ստի նոր երանգներ:
Ճերմակ երազ, ճերմակ աչքեր,
Ճերմակ երկրի աստղին հառած,
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,
Անիրական կյանքի ծարավ,
Ու ժամանակը կանգ առած:
Աչքերիս դեմ ճերմակ մի սար,
Ու մեր ճամփան` ճերմակ տեսիլք,
Ու մեր հայացքը համընթաց,
Ու անհաղորդ սրտերը սառ,
Քարի նման թափվում են ցած:
Մեղեդիներ լեզուն կտրած,
Ու տեսիլքնել մեռած ու ողջ,
Այդ խավարի մեջ ինձ գտավ,
Այդ գիշերից ինձ դուրս հանեց
Խզված կոկորդն իմ ընկերոջ:
Նա շոշափեց կույրի նման
Իր երգը լուռ ու կյանքը կարճ,
Նա լոկ մի բառ ինձ շշնջաց,
Այսպես կիսատ ու սիրտը կախ,
Ես շրջվեցի բայց նա չկար:




5 մեկնաբանություն
Skip to comment form ↓
Սամվել Մոսկվայից
Մայիս 6, 2012 at 22:25 (UTC 4) Link to this comment
երգի խոսքերը անհաջող են։ Կտրված մտքերի հավաքածու է։ Ամբողջական ողնաշար չունի ստեղծագությունը։
Arxangelo
Մայիս 6, 2012 at 22:52 (UTC 4) Link to this comment
Առաջին մարդն եք, որից Մեսչյանի երգի խոսքերի մասին այսպիսի կարծիք եմ լսում: Ես Ձեզ հետ ամենևին համամիտ չեմ, սակայն հարգում եմ Ձեր կարծիքը:
Movsal08
Սեպտեմբեր 5, 2012 at 00:17 (UTC 4) Link to this comment
«Օրեր» երգի բառերնել են շատ լավը
Ուղակի հասկանալ ա պետք…
Arxangelo
Սեպտեմբեր 5, 2012 at 01:31 (UTC 4) Link to this comment
բայց Մեսչյանի ո՞ր երգի բառերը լավը չեն
Movsal08
Սեպտեմբեր 5, 2012 at 16:30 (UTC 4) Link to this comment
Բոլորն էլ շա՜տ լավն են, ուղակի ես ամենցի շատը օրերն եմ սիրում: