Բաժին՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հայտնի և անհայտ, տարբեր ոճի երաժշտություն

Մար 22 2012

Շարլ Ազնավուր – Գնաց ուրիշ սիրո հետ

Ես ուղղակի չէի կարող անտարբեր անցնել և չտեղադրել այս բանաստեղծությունը: Որքա՜ն հոգեհարազատ տողեր կան ինձ համար այս բանաստեղծության մեջ: Որքա՜ն սարսափելի աստիճանի զգացմունքների և խորհերի նմանություն…

Գնաց ուրիշ սիրո հետ

Իմ ժպիտների ծալքերի միջև թախիծը սողաց
Եվ անհուսության ակոսի նման գծվեց ճակատիս:
Անցյալս արդեն մի ծերունի է հիմա լռակյաց,
Քանզի մեր միջև խոր վիհ են փորում ժամ, օր ու ամիս: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/sharl-aznavour/

Մար 22 2012

Շարլ Ազնավուր – Պետք է գիտնալ

Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն,
Երբ կորչի բախտն իսկ լավագույն,
Եվ վատթա՛րը մնա միայն
Արցունքի շիթ չարժող կյանքում:
Պետք է գիտնալ կյանքի՛ գնով
Պահել պատիվ ու արժանիք,
Ետ չնայել հեռանալով,
Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին:
Պետք է կորած երջանկության,
Ճակատագրի դեմ անխնա
Գիտնալ ծածկել արցունքը դառն,
Բայց ես, հոգի՛ս, ես չգիտցա՜:

Պետք է գիտնալ ելնել, երբ որ
Սիրո սեղանն է հավաքած,
Եվ չկանգնել խեղճ ու մոլոր,
Այլ մեկնել լուռ, անվերադա՛րձ: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/aznavour/

Մար 21 2012

Արթուր Մեսչյան – Իմ Տարիները

Եվ այս երգի բառերը լսելով մի՞թե ակնհայտ չէ, որ Արթուր Մեսչյանը մեր օրերի և ընդհանրապես հայկական պոեզյայի մեծագույն պոետներից մեկն է…

ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ

Իմ տարիները չոր հենակ
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/meschyan-2/

Մար 20 2012

The Beautified Project-ի նոր տեսահոլովակը

The Beautified Project-ի նոր երգն ու տեսահոլովակը.

Permanent link to this article: http://arxangelo.info/the-beautified-project-2/

Մար 03 2012

Մարտի 3-ը Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

Արթուր Մեսչյանը ծնվել է 1949-ի, մարտի 3-ին, Երևանում: Հայ Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ:

Ըստ իս Արթուր Մեսչյանը մեր ժամանակների մեծագույն պոետներից է:

Ծնունդդ շնորհավոր լինի հարգարժան մաեստրո…

Եվ վերջում լսեք նրա հրաշք երգերից մեկը.

Permanent link to this article: http://arxangelo.info/arthur-meschyan/

Փետ 28 2012

Հրաշք եմ ուզում

Վայելեք Դավիթ Ամալյանի «Հրաշք եմ ուզում» հրաշք երգը (խոսքը՝ Կ.Մամիկոնյանի): Երգ՝ որը այս պահին կարծես իմ սրտի երգը լինի.

Permanent link to this article: http://arxangelo.info/want-miracle/

Փետ 16 2012

Աշխարհի ամենաքաղցր երաժշտական տեսահոլովակը

Ամերիկյան երգչուհի Կինա Գրենիսի (Kina Grannis) ”In Your Arms” երգի վրա նկարահանած երաժշտական տեսահոլովակը դա՝ 22 ամսվա աշխատանք, 1357 ժամ նկարահանում, 30 հոգի մարդ, 2 սանդուղք, 1 տեսախցիկ, 1 համակարգիչ, 1 նոթբուք…  և 288000 քաղցր կոնֆետներ են:

Նկարահանող խումբը ձեռքով դասավորել և նկարահանել է ավելի քան 24420 still-կադր Կինայի և հարյուր հազարավոր քաղցր կոնֆետների մասնակցությամբ:

Permanent link to this article: http://arxangelo.info/jelly-beans/