Բաժին՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հայտնի և անհայտ, տարբեր ոճի երաժշտություն

Նոյ 19 2012

Ինչպիսի՞ տեսք ունի երաժշտությունը (13 նկար)

Այդ հարցի պատասխանը տվեց գերմանացի նկարիչ  Martin Klimas-ը իր վերջին աշխատանքներում: Տարբեր գույների ներկեր ենթարկվելով երաժշտության թրթիռների ազդեցությանը ցողքում են և հնարավորություն են տալիս մեզ պատկերացնել, թե ինչպիսի տեսք ունի երաժշտությունը: Իր աշխատանքների համար նկարիչը օգտագործել է Pink Floyd, Miles Davis, Kraftwerk և այլ կատարողների երգեր: Նա ստիպված էր նկարել ավելի քան 1000 լուսանկար, որպեսզի ստացվեին վերջնական լուսանկարները: Լուսանկարները նա ներկայացրեց իր ստուդիայում, որը գտնվում է Դյուսելդորֆում:

Առաջարկում եմ, որ դուք ևս հիանաք երաժշտության գեղեցիկ տեսքով.

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/martin-klimas/

Հոկ 01 2012

Այսօր երաժշտության միջազգային օրն է

Երաժշտությունը մարդկությանը ցույց է տալիս այն մեծությունը,
որը թաքնված է նրանց հոգում:

Ու.Էմերսոն

1975 թ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ը նշանակվել է երաժշտության միջազգային օր: Եաժշտության միջազգային օր ստեղծելու մտահաղացման հեղինակներից մեկն է նաև կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը: Տոնը նշվում է ամեն տարի մեծ երաժտական ծրագրերով:

Երաժշտությունը շատ մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Այն շատ հզոր է: Դժվար թե գտնվի որևէ մեկը որը ամբողջությամբ անտարբեր կգտնվի երաժշտության նկատմամբ: Շատ կոմպոզիտորներ երաժշտության միջոցով փորձել են արտահայտել իրենց հոգեվիճակը: Շատ մարդիկ լսելով երաժշտությունը իրենց հոգեվիճակին հարազատ նոտաներ են գտնում: Երաժշտությունը չի ծերանում, այն կապրի այնքան, որքան կապրի մարդկությունը:

Եվ վերջում շնորհավորելով Ձեզ Երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ, առաջարկում եմ հիանալ այս հրաշքով.

Permanent link to this article: http://arxangelo.info/music-day/

Սեպ 03 2012

Արմեն Մովսիսյան – Քեզ իմ սիրելիս

Քեզ իմ սիրելիս, աշնան դեղնած ծովից գարուն բերեմ,
Քեզ իմ նազելիս, սիրո մեղքից վառված ինձ հետ այրեմ,
Ու գիշերվա չվող քամուց, ես քեզ համար մի զգեստ խնդրեմ,
Ու նոր բացվող, օրվա գրկում քո ջերմ շուրթերը համբուրեմ,
Քեզ իմ սիրելիս, ձմռան պաղ վերմակից վարդեր քաղեմ,
Քեզ իմ նազելիս, օրվա հանգչող լույսից մի թել բերեմ,
Իսկ գիշերվա չվող քամուց, այդ թելը վառ պահել խնդրեմ,
Ու լուսավոր մեր սենյակում, քո ջերմ շուրթերը համբուրեմ:

Իսկ գիշերվա չվող քամուց, այդ թելը վառ պահել խնդրեմ,

Ու լուսավոր մեր սենյակում, քո ջերմ շուրթերը համբուրեմ:
Քեզ իմ սիրելիս… Քեզ իմ նազելիս… Քեզ իմ սիրելիս… Քեզ իմ նազելիս…

Permanent link to this article: http://arxangelo.info/qez-im-sirelis/

Հուն 10 2012

Եվրո 2012-ի պաշտոնական սաունդթրեքը

Ձեզ եմ ներկայացնում Եվրո 2012 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական սաունդթրեքը Օկեանայի (Oceana) կատարմամբ, որը կոչվում է «Անվերջանալի ամառ» (Endless Summer).

Permanent link to this article: http://arxangelo.info/euro2012-soundtrack/

Մայ 30 2012

The Beautified Project ☞ But I Can’t

Տեսնես էս խմբի մի երգ կա՞ որ ես չսիրեմ…

Permanent link to this article: http://arxangelo.info/the-beautified-project-3/

Մայ 27 2012

Եվրատեսիլում արդարացի հաղթանակ

Աշխարհի երեսին երևի միակ հորինված մի վայ պետության, որը իրեն չգիտես թե ինչու «կրակի երկիր» է կոչել, բաքու հայհոյանք հիշեցնող անվանմամբ մայրաքաղաքում ավարտվեց Եվրատեսիլի եզրափակիչը:

Իմ տեսած բոլոր Եվրատեսիլներից երևի սա միակն էր որտեղ հաղթեց իսկապես ամենաարժանավորը՝ Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորինը: Հիանանք նրա կատարմամբ ևս մեկ անգամ.

 

Permanent link to this article: http://arxangelo.info/eurovision-2012/

Մար 22 2012

Շարլ Ազնավուր – Գնաց ուրիշ սիրո հետ

Ես ուղղակի չէի կարող անտարբեր անցնել և չտեղադրել այս բանաստեղծությունը: Որքա՜ն հոգեհարազատ տողեր կան ինձ համար այս բանաստեղծության մեջ: Որքա՜ն սարսափելի աստիճանի զգացմունքների և խորհերի նմանություն…

Գնաց ուրիշ սիրո հետ

Իմ ժպիտների ծալքերի միջև թախիծը սողաց
Եվ անհուսության ակոսի նման գծվեց ճակատիս:
Անցյալս արդեն մի ծերունի է հիմա լռակյաց,
Քանզի մեր միջև խոր վիհ են փորում ժամ, օր ու ամիս: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/sharl-aznavour/