Բաժին՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հայտնի և անհայտ, տարբեր ոճի երաժշտություն

Դեկ 17 2011

Մահացել է Սեզարիա Էվորան

Այսօր Կաբո-Վերդեյում 70 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան: Մահը վրա է հասել սրտային անբավարարվածության և շնչառական ուղիների հետ կապված պրոբլեմների պատճառով:

Երգչուհի, որի երգերը և որի ձայնը շատ հաճախ ինձ ուղեկցել է իմ տխուր պահերին, իմ սիրահարված պահերին: Կարծում եմ Սեզարիա Էվորայի ձայնը և երգերը դեռ շատ երկար կհնչեն: Եվ ինչպես ընդունված է ասել՝ թող խաղաղությամբ նա հանգչի և իր հոգուն հանգստություն:

Իսկ մենք ևս մեկ անգամ վայելենք երգչուհու հրաշք երգերից մեկը.

Permanent link to this article: http://arxangelo.info/cesaria-evora-rip/

Հոկ 06 2011

Արթուր Մեսչյան – Երբ իմաստազուրկ է լինում

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
քո օրացույցի դեղին էջերին,
ամիս առ ամիս անիմաստ թափվում են
տերևների պես, քո կյանքի ծառից:

Երբ ժամացույցի լարված զսպանակը
կացինն է ճոճում քո պարանոցին,
անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:

Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
երբ վերածվում է անվերջ պայքարի,
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
երբ տապալվում է կանգնած արձանը,
ժամանակը միշտ վիժում է նորից: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/meschyan/

Հոկ 01 2011

Նոր տրանս ալբոմ SoundLift-ից “Երևան”

Տրանս երաժշտության սիրահարներին հաճելի անակնկալ. Pedro Miguel Marques Azevedo Martins՝ տրանս հասարակությունում ավելի հայտնի ինչպես SoundLift: Եվ այսպես այս տարի նա ամառը անց էր կացնում Հայաստանում և տուն վերադառնալուն պես նա դուրս թողեց իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց “Երևան”: Սկավառակում տեղ են գտել 10 ստեղծագործություններ uplifting trance ոճում: Մի քաղաքով նա այս ալբոմում չի բավարարվել, այլ նաև էքսկուրս է կազմակերպել դեպի Սևանա լիճ, որը և պատկերված է ալբոմի շապիկին:

Permanent link to this article: http://arxangelo.info/soundlift/

Սեպ 16 2011

Երբ ներսս դատարկ է, իմ փոխարեն խոսում է երգը

Երբեմն ներսս այնքան է դատարկվում, որ ոչ գրելու և ոչ էլ խոսելու ինչ որ թեմա եմ կարողանում գտնել: Կարծես ինքս ինձ սպառած լինեմ: Մի խոսքով այսօր բլոգումս ոչ մի գրառում չեմ կարող անել: Փոխարենը իմ տեղը ամեն ինչ կասի այս հրաշալի երգը: ՎԱՅԵԼԵՔ.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Permanent link to this article: http://arxangelo.info/song/

Օգս 29 2011

The beautified project – It’s a little late (+lyrics)

Այս երգը ուղակի չէի կարող չդնել իմ բլոգում, որովհետև այն շատ գեղեցիկ երգ է ու ընդհանրապես ես շատ սիրեցի The beautified project  խումբը ու նրա երգերը.

և այս գեղեցիկ երգի ոչ պակաս գեղեցիկ բառերը՝

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/the-beautified-project/

Օգս 21 2011

Ամռանը բան չմնաց

Ամռանը բան չմնաց: Այն այնպես արագ անցավ, որ կարոտով մնացինք: Ամառ, իմ սիրելի եղանակ…

Permanent link to this article: http://arxangelo.info/summer-moved-on/

Օգս 08 2011

Հեքիաթ – Ռուբեն Հախվերդյան

Այս երգը իսկը իմ հոգեվիճակի և իմ այժմյան զգացմունքների արտահայտումն է…

Ռուբեն Հաղվերդյանի երգացանկից իմ ամենապաշտելի երգերից մեկը:

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, Ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր:
Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%b0%d5%a5%d6%84%d5%ab%d5%a1%d5%a9-%d5%bc%d5%b8%d6%82%d5%a2%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%ad%d5%be%d5%a5%d6%80%d5%a4%d5%b5%d5%a1%d5%b6/