Երգի բառերը.
Խոսքերի հեղինակ Ռազմիկ Դավոյան
Բաց քո կեղևը, ծառ…
Անցան օրեր հատ-հատ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և սեր,
Եվ տառապանք և սուգ:
Ինձ հոգնեցրին արդեն
Օրերը լայն ու նեղ,
Ինձ հոգնեցրին արդեն
Մեղավոր ու անմեղ,
Ինձ հոգնեցրին արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Ինձ հոգնեցրին արդեն
Բաց քո կեղևը, ծա՛ռ,
Ինձ ա՛ռ կեղևիդ մեջ:






