Սիրտս ամբողջությամբ ու առհավետ նվիրեցի Քեզ: Ու հիմա նրա տեղը մի մեծ դատարկություն է, մի մութ դատարկություն: Այն ոչնչով լցնել չի լինում, նա կարծես անտակ լինի:
Սիրտս արդեն վաղուց քոնն է, քո սեփականությունը: Տեսնես ի՞նչ ես արել նրա հետ: Երևի թե մի անպետք հուշանվերի պես գցել ես դարակի մի անկյունում ու նրա մասին չես էլ հիշում: Չէ, չկարծես հանկարծ, որ փոշմանել եմ, որ սիրտս հենց Քեզ եմ նվիրել սիրելիս, ամենևին: Ընդհակառակը ես շատ ուրախ եմ, այն ի սկզբանե Քեզ համար էր նախատեսված: Ուղղակի կուզեմ, որ իմանաս՝ երբ տխուր կլինես, երբ թախիծը կուզենա մոտենալ Քեզ, երբ Աստված մի արասցե անհույս վիճակում կգտնվես՝ հիշի՛ր նրա մասին, ընդամենը հիշի՛ր և նա իր սիրով ու ջերմությամբ նորից կլուսավորի Քո ճանապարհը:
Սիրտս Քոնն է և կարող ես վարվել նրա հետ, ինչպես կցանկանաս…




9 մեկնաբանություն
Skip to comment form ↓
Summer_Rain
Նոյեմբեր 28, 2011 at 22:49 (UTC 4) Link to this comment
Իմ ներսի թախիծն ու այս տողերը….
Գեղեցիկ է շարադրված Arxangelo ջան :yes: ,ինչպես միշտ
Arxangelo
Նոյեմբեր 28, 2011 at 23:07 (UTC 4) Link to this comment
Շնորհակալեմ ևս մեկ անգամ, շատ-շատ :yes:
A.
Նոյեմբեր 29, 2011 at 15:55 (UTC 4) Link to this comment
… այսպիսի սերը երբեք չի մոռացվում և եկող խավարում միշտ լույս է դառնեում…
Arxangelo
Նոյեմբեր 29, 2011 at 15:58 (UTC 4) Link to this comment
հուսամ, որ այն լույս կդառնա…
Syuzi
Մարտ 10, 2012 at 16:00 (UTC 4) Link to this comment
na pahum e dzer sirt@ srbutyan nman..
Arxangelo
Մարտ 10, 2012 at 16:37 (UTC 4) Link to this comment
Իսկ ես համոզված եմ, որ նա իմ սիրտը վաղուց անպետք իրի նման դեն է շպրտել
Syuzi
Մարտ 10, 2012 at 20:38 (UTC 4) Link to this comment
ete hamozvac eq, apa pordzeq verakangnvel ev gtnel dzez hamar mi nor ser..
Arxangelo
Մարտ 10, 2012 at 20:57 (UTC 4) Link to this comment
հենց դա էլ փորձում եմ
Syuzi
Մարտ 10, 2012 at 21:39 (UTC 4) Link to this comment
anpayman kstacvi..