Բաժին՝ ԻՄ ՍԵՐԸ

Ամեն ինչ իմ սիրո մասին

Նոյ 28 2011

Սիրտս Քոնն է

Սիրտս ամբողջությամբ ու առհավետ նվիրեցի Քեզ: Ու հիմա նրա տեղը մի մեծ դատարկություն է, մի մութ դատարկություն: Այն ոչնչով լցնել չի լինում, նա կարծես անտակ լինի:

Սիրտս արդեն վաղուց քոնն է, քո սեփականությունը: Տեսնես ի՞նչ ես արել նրա հետ: Երևի թե մի անպետք հուշանվերի պես գցել ես դարակի մի անկյունում ու նրա մասին չես էլ հիշում: Չէ, չկարծես հանկարծ, որ փոշմանել եմ, որ սիրտս հենց Քեզ եմ նվիրել սիրելիս, ամենևին: Ընդհակառակը ես շատ ուրախ եմ, այն ի սկզբանե Քեզ համար էր նախատեսված: Ուղղակի կուզեմ, որ իմանաս՝ երբ տխուր կլինես, երբ թախիծը կուզենա մոտենալ Քեզ, երբ Աստված մի արասցե անհույս վիճակում կգտնվես՝ հիշի՛ր նրա մասին, ընդամենը հիշի՛ր և նա իր սիրով ու ջերմությամբ նորից կլուսավորի Քո ճանապարհը:

Սիրտս Քոնն է և կարող ես վարվել նրա հետ, ինչպես կցանկանաս…

Permanent link to this article: http://arxangelo.info/my-heart-is-yours/

Մայ 23 2011

Արթնանում եմ կարծես թե

Արթնացումս իմ մոտ մի փոքր երկար տևեց՝ ուղիղ 33 տարի: Բայց ինչպես ասում են ուշ լինի նուշ լինի:
Կարծես թե արթնանում եմ, կարծես թե փորձում եմ երանության ու հեքիաթների աշխարհից վերջապես վերադառնալ ռեալ կյանք, ռեալ աշխարհ: Այո վերադառնում եմ ու կամաց-կամաց սկսում եմ հասկանալ որ այստեղ կյանքը իրականում ուրիշ է: Այստեղ տեղ չկա զգացմունքներին, այստեղ չկա սեր: Այստեղ գեղեցիկ սերը լինում է միայն գրքերում ու կինոներում: Այստեղ համարվում է հիվանդություն սրտին տեղ տալը, համարվում է հիվանդություն սիրելը: Այդպիսի մարդկանց վրա կամ ծիծաղում են, կամ համարում են հոգեկան հիվանդ, կամ էլ լավագույն դեպքում թուլամորթ:
Իսկ ես թուլամորթ չեմ եղել ու չեմ լինի երբեք: Ես կյանքում այնպիսի դժվարություններ եմ հաղթահարել ու այնպիսի բաներ եմ տեսել, որ թշնամուս չէի ցանկանա: Թուլամորթը դրանց տակից դուրս չէր գա, իսկ ես եկա:
Չէ այլևս տեղ չեմ տալու զգացմունքներիս: Ես կհաղթահարեմ դրանք, ինչպես հաղթահարել եմ կյանքումս բազում դժվարություններ: Կփակեմ սիրտս առհավետ: Չեմ սիրի էլ ոչ մեկին, միգուցե թույլ տամ, որ ինձ սիրեն, բայց ես էլ երբեք:
Այլևս հասկանում եմ, որ եթե մեկը չի ուզում իմ կողքը լինի, ուրեմն ոչ թե ես եմ վատը, ուրեմն ոչ թե ես եմ անարժան, այլ հենց այդ մեկը արժան չէ ինձ, կամ ուղակի այնքան թույլ է, որ վախենում է բարձունքներից :) այ այսպե՛ս: Այո՛, այլևս ես ինձ շատ եմ սիրում, այլևս իմ միակ սիրելին ես եմ լինելու: Ու չեմ ընկճվելու երբ ինձ չգնահատեն, ու չեմ տանջվելու, երբ չուզեն իմ կողքը լինել: Եթե ես ինձ չգնահատեմ, ուրիշներին երբեք դա պետք չի…
Արթնանում եմ կարծես թե, արթնանում եմ ու կամաց կամաց սկսում եմ հասկանալ, որ չկա սեր, չկա զգացմունք, այլ կա ընդամենը մաքուր հաշվարկ, կա շահերի համընկում:
Շնորհավորեք ինձ, քանզի ես այլևս մեկն եմ այն “նորմալ” մարդկանցից, որը առաջնորդվում է միմիայն ուղեղով և ոչ մի դեպքում սրտով, որովհետև ես թաղել եմ իմ սիրտը բետոնե հաստ շերտի տակ և այժմ այն կարծր է ամենակարծր քարից:

Permanent link to this article: http://arxangelo.info/wake-up/

Մայ 22 2011

Ասում եմ. Ո՛չ

Այսօրվանից ասում եմ ո՛չ զգացմունքներին, ասում եմ ո՛չ իմ սիրուն ու փակում եմ սիրտս հազար կողպեքների ետևում: Այսուհետ էլ չեմ սիրում ու չեմ սիրելու: Այլևս ոչ մի տառապանք, ոչ մի հիասթափություն, ոչ մի անտանելի տրամադրություն զգացմունքների պատճառով: Հերի՛ք է:
Ճիշտ է սերը և զգացմունք ասվածը լավ բաներ են, խորհրդանշում են բարին, բայց նրանք վաղուց արդեն կորցրել են իրենց արժեքը, այժմ դրանք չեն գնահատվում, ավելին մարդկանց մեծ մասի մոտ ծիծաղ ու տարակուսանք են առաջացնում: Մարդիկ զարմանում են, երբ լսում են որ սիրում ես, որ խելագարվում ես մեկի համար:
Չէէէէէէ՜, վերջ: Այսուհետ ես էլ եմ ուզում լինել “նորմալ” մարդկանց նման: Սեր -մեր չկա այլևս: Սիրտս կողպում եմ ու ձայնազրկում, ու խոսելու իրավունք տալիս եմ միայն ուղեղիս:
Վե՛րջ անցնում եմ “նորմալ” մարդկանց շարքերը:

Permanent link to this article: http://arxangelo.info/no-love/

Մայ 20 2011

Դու դեռ չգիտես, դու շատ բաներ չգիտես

Հիշու՞մ ես սիրելիս մեր վերջին հանդիպան ժամանակ Առագաստում հնչող այս երաժշտությունը: Այն ժամանակ Ֆորշը հաստատ մեզ համար էր այն երգում: Չե՞ որ ես էլ դու էլ այդքան շատ ենք սիրում այս երգը…

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Permanent link to this article: http://arxangelo.info/forsh-du-der-chgites/

Մայ 08 2011

Սրտիս Դրոշմը

Լացում է երկինքը՝
Իմ սերն է հիշել,
Լույսն է արևի ամպերում կորել:
Իսկ սիրտս նորից նրան է հիշել,
Թվում է սիրտս դարեր է ապրել:

Permanent link to this article: http://arxangelo.info/heart-shtamp/

Մայ 03 2011

Հեքիաթային սեր, կամ Արխանգելոյի սիրո պատմությունը (ըստ Smiley-ի)

Հայկական միկրոբլոգային համակարգ “Armenix”-ում կա մի հրաշք մարդուկ Smiley անվամբ: Այսօր նա ինձ մատուցեց մի հրաշալի անակնկալ: Նա իմ սիրուն նվիրված իմ ստեղծագործություններից (որոնք ի դեպ դուք կարող եք կարդալ հենց այս բլոգում) հատվածներ հավաքելով գրել է մի պատմություն, որը անվանել է “Հեքիաթային սեր, կամ Արխանգելոյի սիրո պատմությունը”: Ինձ Smiley-ի մեկնաբանմամբ իմ սիրո պատմությունը շատ դուր եկավ և կուզեի որ դուք նունպես կարդաք այն.

Միայնակ նստել էի զբոսայգում, որտեղ կային բազում ծաղիկներ և այդ գեղեցկությունից գլուխս սկսեց պտտվել և ակամա զուգահեռներ էի տանում այդ զբոսայգին զարդարող և իմ սիրտը զարդարող ծաղկի մեջ, և զգացի, որ իմ ծաղիկը ամենագեղեցիկն է, որովհետև այդ ծաղիկն է իմ կյանքի իմաստը: Հանկարծ սկսեցի խորհել իմ տխուր սիրո մասին և զգացի, որ այրող կարոտ կա իմ սրտում և ես առանց իմ սիրո միայնակ եմ ինձ զգում:
Մի սեր, մեծ, սեր, իրական սեր…. Դարձած մշուշոտ երազ ապրում է իմ սրտում: Նա երազի տեսքով էլ հզոր է ում մեծ: Նա մշուշոտ էլ՝ գլխավորն ու կարևորն է: Բայց կար մի ժամանակ, որ նա իրական էր, նյութեղեն: Տարիներ անցան ես դեռ տանջվում էի իմ սիրուց և հանակարծ օգոստոսի 13-ին մենք պատահական հանդիպեցինք զբոսայգում, նայեցինք միմիանց աչքերի և զղջացինք, որ այսքան տարի ստեղծված լինելով միմիանց համար տանջել ենք մեկ մեկու և այդպես զբոսնելով հասանք գեղեցիկ լճակի մոտ. մեր ամբողջ զգացմունքները խառնվել էին, բայց մեր սերը հեքիաթային էր և ունեցավ երջանիկ ավարտ: Մեր աչքերից անվերջ հոսում էին ուրախության արցունքներ:

Անչափ շնորհակալություն Smiley ջան :)
Հա, ի դեպ, այս իր պատմությամբ նա դպրոցում 10-ից 10 է ստացել ;)

Permanent link to this article: http://arxangelo.info/smiley/

Մայ 02 2011

Անփոխադարձ սիրո պտուղները

Սեր: Այդքան գովաբանված, այդքան երգված մի զգացմունք: Որքա՜ն որքա՜ն տողեր են նվիրվել այս զգացմունքին, որքա՜ն երգեր են հյուսվել…
Բայց այս գեղեցիկ, Աստվածային կոչված զգացմունքի ունի երկու երես: Շատ քիչ է խոսվում անփոխադարձ սիրո մասին, ըստ երևույթին այն պատճառով, որ նա չափիչ շատ ցավալի ու դաժան է:
Անփոխադարձ սեր՝ սիրո դաժան դեմքը: Այս զգացմունքը քայքայում ու ավերում է մարդու ներքնաշխարհը ինչպես խնձորի միջի որդն է խժռում ներսից խնձորը:
Ուզում եմ մի քանի հիմնական բացսական երևույթներ նշել, թե ինչ է կատարվում մարդու հետ անփոխադարձ սիրո պարագայում: Այսպես ուրեմն.

  1. Մարդը կորցնում է ինքնասիրությունը
  2. Կտրուկ իջնում է ինքնագնահատականը
  3. Հետզհետե կորցնում է ինքնատիրապետումը
  4. Մարդու աշխատունակությունը սկսում է նվազել
  5. Սկսում է կորցնել իր ստեղծագործելու ձիրքը
  6. Նյարդերը ծայրահեղ լարվում են
  7. Սկսում է կորցնել քունը
  8. Այլևս ոչնչից չի կարողանում ուրախանալ
  9. մտքերը անընդհատ սավառնում են և անհնար է կենտրոնանալ
  10. ….. և այլն

Կարելի է հանգիստ ավելացնել ևս մի քանի տասնյակ երևույթներ: Ու երբ այս ամենը իմի ես բերում, սկսում ես հասկանալ, որ երբեմն սեր ասվածը այդքան էլ Աստվածային զգացմունք չէ: Այն կարող է ինչպես թևեր պարգևել մարդուն, այնպես էլ այդ թևերը խլել ու հենց ամենաբարձր թռիչքի պահին: Իսկ վայրէջքը մեղմ ասած ամենափափուկներից չի լինում:
Անձամբ ես այժմ ունեմ մի նոր երազանք: Այլևս չեմ ուզում սիրել: Սերը ինձ միայն և միայն տանջանք է տալիս:

Permanent link to this article: http://arxangelo.info/unrequited-love/