«

»

Փետ 21 2012

Print this Post

Իմ փոքրիկ գող ու իմ դահիճ

Իմ փոքրիկ գող, որ գողացար սիրտս հավետ:
Իմ հոգու դող, որ կուրացրիր ինձ առհավետ:
Իմ կյանքի շող, որ լցրեցիր կյանքս գույնով,
Դու իմ դահիճ՝ կործանեցիր րոպե անգամ չափսոսալով:

Իմ զառանցանք. ցույց տվեցիր ինձ դրախտը
Ու այնտեղից վտարեցիր. չխղճացի՞ր:
Անհույս պատրանք, որ իմ կյանքում պատահեցիր.
Դու ինձ վերից ցած նետելուց չերկմտեցի՞ր:

Եվ երբ հիմա մասունքներս խելագարված
Անհայտներում են թափառում՝
Միթե՞ անգամ գեթ ակնթարթ դու իմ մասին չես մտածում,
Միթե՞ սրտիդ մի թաքնված մութ անկյունում
Իմ մասնիկը կամ իմ շողքը չի բնակվում:

Դու իմ լույսն էիր ու իմ կյանքը դարձրեցիր խավար անլույս….

Արամ Հակոբյան (Արխանգելո)
21.02.2012

 

Permanent link to this article: http://arxangelo.info/my-poetry1/


Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր 157 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ:





Ձեզ դու՞ր եկավ գրառումը:

Ուրեմն չմոռանաք նաև կիսվել Ձեր ընկերների հետ


12 մեկնաբանություն

  1. HiMan

    … Ես <> որ դու սիրահարված ես կարծես թե անհաջող, դրա արդյունքում մեզ բախտ է վիճակվում կարդալ այսպիսի հիանալի գործեր….

    1. Arxangelo

      Մերսի :) բայց կուզեի հակառակը լիներ :)

  2. Summer_Rain

    Շատ գեղեցիկ ստեղծագերծություն է.

    1. Arxangelo

      Շնորհակալ եմ

      1. HiMan

        Իհարկե Ես էլ կուզեի… Բայց դե էտ ժամանակ մենք բախտ չէին ունենա կարդալ քո ստեղծագործությունները, :-D

        1. Arxangelo

          կունենաիք, ուղղակի ավելի ուրախ գույներով ստեղծագործություններ կլինեին ;)

  3. A.

    …հուզեց, քիչ մը տխրեցի…

    1. Arxangelo

      :(

  4. Hasmik

    Իմ զառանցանք. ցույց տվեցիր ինձ դրախտը
    Ու այնտեղից վտարեցիր. չխղճացի՞ր:

    Այս տողերն ինձ համար ամենա-ամենա էին,ինչ մնում է ամբողջական ստեղծագործությանը, հրաշալի է ստացվել:

    1. Arxangelo

      Շնորհակալ եմ շատ Հասմիկ ջան

  5. Meliné

    Chat sirun e grvats

    1. Arxangelo

      Շնորհակալ եմ Մելինե

Թողնել մեկնաբանություն

Ձեր Է-փոստը չի հրապարակվի

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read more:
Hala Madrid!
Hala Madrid!!!

Այո, մենք դա արեցինք: Բոլոր Ռեալիստներին Շնորհավորում եմ:  Մադրիդի Ռեալը հյուրընկալվելիս Բարսելոնային հաղթեց 2:1 հաշվով, Hala Madrid!!! Մենք ապացուցեցինք, որ չեմպիոնության...

Նորից երեքով ենք

Նորից երեքով ենք: Երեք հավատարիմ ընկերներով, ընկերներ, որոնք մեկ-մեկու երբեք չեն դավաճանում ու ընկերներ որոնք իրար հասկանում են նույնիսկ լռության...

Close