Բաժին՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Ամեն ինչ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստանի մասին

Մայ 01 2013

Մայիս 1-յան հիշողություններ

Սովետական Միություն, այդքան հայհոյված, այդքան քննադատված, բայց ես հիշում եմ քեզ այնպես գունեղ ու լուսավոր: Այդ տարիները իմ հիշողություններում տպավորվել են վառ գույներով: Ըստ երևույթին դա նրանից է որ այդ ժամանակ մանուկ էի ու ոնց ասում են մանկությունը մարդու կյանքում ամենավառ տարիներն են:
Մայիսի 1, աշխատավորության օր, տոն: Ամենուրեք նշվում էր այն: Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակում պարտադիր շքեղ շքերթ էր: Հիշում եմ, մայիսի 1-ին բացվում էին բոլոր կառուսելները, ատրակցիոնները, կենդանաբանական այգին: Բոլոր ծնողները իրենց երեխաներին տանում էին այգիներ՝ Հաղթանակի այգի, կենդանաբանական այգի, օղակաձև և այլն: Բոլորը հագնված էին տոնական: Ամենուրեք վաճառվում էին գույնզգույն փուչիկներ, քաղցր բամբակներ, պաղպաղակներ: Երեխաների ձեռքում պարտադիր պետք է փուչիկ լիներ: Բոլորը ժպտում էին, բոլորի տրամադրությունը բարձր էր:
Հիշում եմ նաև որ հենց այդ օրն էր, որ մայրերը վերջապես թողնում էին երեխաները ռետուզները փոխարինեին գիտռիներով :)
Հիշում եմ թե ինչպես էր մայրս մեզ տոնական հագցնում, իսկ հայրս մեզ տանում էր այգիներով:
Է՜խ, ինչ տարիներ էին: Ոնց եմ կարոտել այդ տարիները: Տեսնես այդպիսի վառ գույներ երբևէ կլինի՞ նորից իմ կյանքում:
Ինչևէ, այսօր էլ մայիսի 1-ն է 2013թ-ի: Ճիշտ է մենք վաղուց արդեն սովետական միությունում չենք, բայց քանի որ մայիսի 1-ը համարվում է միջազգային տոն, ուստի թույլ տվեք շնորհավորել բոլոր աշխատավոր ժողովրդին իրենց տոնի կապակցությամբԼ ԿԵՑՑԷ՛ մայիսի 1-ը, Ուռա՛ ընկերներ :) :)

Permanent link to this article: http://arxangelo.info/may1/

Ապր 24 2013

Ապրլի 24: Մենք պահանջատեր ենք…

Պահանջում ենք հատուցում…

armenian genocide

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-genocide-2/

Մար 09 2013

Գարեգին Նժդեհ – ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ

Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար
պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ
լոյս չտեսնէին:

Գարեգին Նժդեհժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է:
Սակայն, շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իր
ժողովրդի մտա-բարոյականի հայելին միայն ու ուրիշ ոչինչ: Քիչ արժէք
ունեն այն թերթերը, որոնք հասարակութեան հրամցնում են նրա սե-
փական մտա-բարոյական կեանքի պատկերը միայն: Առօրեայ անհամ
անցքերի ու դէպքերի նկարագրութիւնը հրապարակախօսութիւն չէ:
Խօսքի լուսանկարչութիւն պիտի չլինի մամուլը: Մերը, որոշ բացառու-
թեամբ, շարունակում է մասնագիտանալ ժխտական քննադատութեան
մէջ, արձագանքը հանդիսանալով կամ մեր առօրեայ իդէազուրկ կեանքի,
կա’մ կողմնապահ պաշտպանը իր նեղ կուսակցական տեսակէտների եւ
շահերի:

Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին,
եթէ բնաւ լոյս չտեսնէին: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/njdeh-mamul/

Փետ 09 2013

Գարեգին Նժդեհ. տպավորություններ ֆիլմից

Գարեգին Նժդեհ ֆիլմըԱյսօր վերջապես ես էլ դիտեցի Այդքան քննարկված ու այդքան քննադատված «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Մի անգամից շտապեմ ասել, որ տպավորված եմ և ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ տպավորություններով:

Ես կինոգետ կամ կինոքննադատ չեմ և չեմ փորձի այժմ որոշ մարդկանց պես գլխիցս մեծ խոսել, խոսել այնպիսի բաներից, որոնցից տեղյակ չեմ: Միայն կասեմ, որ ինձ վրա, որպես կինոսիրողի, որպես հայի, որպես ոչ անտարբեր մարդու Հայրենիքի հանդեպ (հատուկ չեմ նշում հայրենասեր բառը, քանի որ վերջին շրջանում, հայրենասիրությունը դարձրել են, ցավոք, նորաձևություն)՝ մեծ տպավորություն թողեց այս ֆիլմը:

Չեմ փորձի քննարկել ֆիլմը դրվագ առ դրվագ, քանի որ կարծում եմ, եթե յուրաքանչյուր ֆիլմ դիտես և քննարկես դրվագ առ դրվագ՝ կարելի է բազում կոմպրոմատներ, թերություններ գտնել: Ֆիլմը ընդհանուր առմամբ լավն է, ուսուցողական և կարևորը կարողանում է ներկայացնել Նժդեհին և՛ որպես հերոս և; որպես մարդ: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/film-garegin-njdeh/

Հուն 30 2013

Գարեգին Նժդեհ – ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՈՒԱԾ

«Թուլութիւնն ստեղծւած է
սնուցանելու ոյժը»:

njdehՊիտ ապրի’ եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՚ս է
ուզում ինքը:
Բայց ի՞նչպէս, ինչի՞ շնորհիւ, ի՞նչ տւեալներով, գրաւակա՞նը:
Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կոր-
չելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր:
Գիտակցո՞ւմ է, թէ անցեալում իր վիճակը, իր ֆիզիքական գոյութեան
ապահովութեան տեսակէտից աւելի նւազ մտահոգիչ է եղել, քան այսօր:
Մինչեւ իր ազատագրական ընդվզումները օտար լծերի տակ, մի տեղ
որպէս պարզ ստրուկ, մի այլ տեղ՝ հաւատարիմ հպատակ եւ ամէն տեղ՝ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/njdeh/

Հուն 28 2013

Շնորհավո՛ր Հայոց բանակի կազմավորման 21 ամյակը

Հայկական բանակՆա դարձավ 21 տարեկան, հասուն ու առնական, մկանոտ կազմվածքով և հաստատակամ բնավորությամբ մի տղամարդ: Նա մեր  Փառապանծ Հայոց Բանակն է, ամեն մի հայի թանկագին որդին և մեր գոյության միակ երաշխավորը:

Հպա՛րտ եմ մեր բանակով, տխրում եմ, երբ այն վարկաբեկում են: Բայց միևնույնն է ես գիտեմ, որ մեր բանակը հզոր է, քանի որ այնտեղ է թևածում մեր Հերոսների քաջարի ոգին:

Քեզ մեծ սիրով նվիրում եմ իմ այս փոքրիկ աշխատանքը՝ «Հաղթանակած Հայոց Բանակ»

Շնորհավոր տարեդարձդ իմ Փառապանծ Հայոց Բանակ:

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-army-21/

Հուն 05 2013

Հիսուս Ծնավ և Հայտնեցավ: Եկմալյան – Պատարագ

Սուրենյանց - Տիրամայր - Հիսուս Ծնավ Եվ Հայտնեցավ:
- Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը:

Այսօր երեկոյից և մինչ վաղը մենք կնշենք մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:

Հայեր ջան այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև: Որոշ ուժեր փորձում են մեզ հեռացնել մեր հազարամյակների հավատից, փորձում են հեռացնել մեր Տեր Աստծուց ու այդպիսով փորձում են կտրել մեզ մեր արմատներից, վերացնել մեր դիմագիծն ու էությունը: Որոշները փորձում են մեզ շպրտել հազարամյակներ այն կողմ և փորձում են մեր մեջ սերմանել զրադաշտություն կամ արևապաշտություն, իսկ ոմանք էլ տարբեր տեսակի քայքայիչ աղանդներով են փորձում իրագործել հայավերացյալ այդ քաղաքականությունը:

Բայց մեզ հազարամյակներով են փորձել ոչնչացնել՝ հեռացնելով մեզ մեր կրոնից, սակայն դա ոչ մեկին չի հաջողվել և համոզված եմ, որ չի էլ հաջողվի:

Մենք Հայ ենք, մենք Քրիստոնյա ենք, մեր եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցին է և մեր Փրկիչ Տերը Քրիստոսն է և ուրեմն Փառք Սուրբ Երրորդությանը և մեկ Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Եվ վերջում տեղադրում եմ Եկմալյանի Պատարագը, որը լսելով, համոզված եմ, որ մարդ կարող է մաքրազերծվել և դառնալ ավելի լավը: Լսե՛ք այն, լսե՛ք պարտադիր, որովհետև սա է բարին.

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-christmas/