Բաժին՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Ամեն ինչ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստանի մասին

Հուլ 14 2012

Արմնյուզի Ինտերակտիվը իմ հոդվածի մասին

Արմնյուզի ինտերակտիվ հաղորդաշարը անդրադարձ է կատարել իմ հոդվածներից ըստ իս ամենակարևորին՝ «Մեծ, բայց և անհայտ անուն»  հոդվածին, որտեղ պատմում եմ Արցախյան հերոսամարտում  հորս ունեցած ավանդի մասին:

Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում Արմնյուզի Ինտերակտիվ հաղորդաշարի անձնակազմին և մասնավորաբար լրագրողուհի Հայկուհի Ասատրյանին անդրադարձի համար:

Հաղորդման մեջ հոդվածի մասին կարող եք լսել և տեսնել սկսած 07:51 րոպեյից.

Permanent link to this article: http://arxangelo.info/my-post-in-interactive/

Հուն 15 2012

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների տոնն է

Հայաստանը հունիսի 15-ին նշում է Պետական խորհրդանիշերի տոնը:

«ՀՀ դրոշի մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:

Դե ուրեմն շնորհավո՛ր հայեր մեր դրոշի և մեր զինանշանի օրը և ցանկանում եմ, որպեսզի հարգենք ու պատվենք մեր դրոշն ու զինանշանը:

Permanent link to this article: http://arxangelo.info/state-symbol-day/

Հուն 03 2012

Ծանոթացեք Րաֆֆի, մեր տաղանդավոր հրաշամանուկը

Վերջերս Vitamin Club հաղորդումը դիտելիս իմ «բերանը բացվել և չէր փակվում», բայց ոչ թե ծիծաղից, որը սովորաբար այս հաղորդման ընթացքում սովորական է, այլ ապշահար զարմանքից քար կտրելուց: Բանը նրանում է, որ հաղորդման ընթացքում հայտնվեց մի երեխա, որը սինթեզատորի վրա այնքան վիրտուոզ էր նվագում ու նաև շատ լավ երգում: Պարզվեց դա փոքրիկ հրաշամանուկ Րաֆֆին է ֆրանսիայից, ընդամենը 10 տարեկան:

Ավելի լավ է դիտեք ինքներդ. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/vunderkind-raffi/

Մայ 31 2012

Ինֆորմացիոն պատերազմում պարտվող ենք

Բլոգումս մի քանի անգամ, մասնավորաբար՝ «Պատերազմը ավարտված չէ: Այն թեժ փուլում է և ընթանում են դաժան մարտեր» և «Մեր հերթական խոշոր պարտությունը պատերազմում» գրառումներում անդրադարձել եմ և իմ կարծիքն եմ հայտնել մեր դիրքերի մասին ինֆորմացիոն պատերազմում: Եվ բնական է, որ իմ նման համեստ և սովորական բլոգերի կարծիքը շատ քչերին և հնարավոր է, որ ոչ մեկին կարող է չհետաքրքրել:

Ձեզ եմ ուզում ներկայացնել մի փոքրիկ հաղորդում, որը պատրաստել է առաջին հայկական ինտերնետ հեռուստատեսությունը՝ www.1aitv.ru-ն, որտեղ հիմնականում ռուս լրագրողներ և մեդիա մասնագետներ, որոնց կարծիքը կարծում եմ պետք է ավելի լուրջ ընդունել, խոսում են մեր խայտառակ դիրքերի և պարտությունների մասին ինֆորմացիոն պատերազմում:  Ցավոք, չեմ կարող չհամաձայնվել նրանց հետ:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/information-war-3/

Մայ 28 2012

28 մայիսի, Առաջին Հանրապետության օրը

Այսօր Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918թ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը:
1918թ մայիսի 21-28 Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և սարդարապատի մոտ հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել թուրքերին, իսկ Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախել թուրքական կանոնավոր բանակը: Նույն օրերին՝ մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր քայքայման մասին: 1918թ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Հայկական ազգային խորհրդի հիմքի վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918թ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ խորհրդարանի պաշտոնական բացումը, իսկ շենքի գլխին տեղադրվեց հայկական եռագույնը: Խորհրդարանի գլխավոր քարտուղար ընտրվեց Ավետիք Սահակյանը (հայր Աբրահամ), իսկ առաջին կառավարության ղեկավար նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/28may/

Մայ 27 2012

Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել

Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել:

Եվ պետք չէ միանգամից այս առաջին նախադասությունը կարդալուց ինձ մեղադրել անհայրենասիրության մեջ: Ընդհակառակը ես երևի չափից դուրս հայրենասեր եմ , որ ազգիս ամեն մի մեղմ ասած «բաց թողում» սրտիս շատ մոտ եմ ընդունում:

Ինչու՞ եմ այս եզրահանգմանն եկել. այլապես ինչպե՞ս բացատրել, եթե օրեր առաջ պանթեոնը էլի սրբապղծել են: Եվ այդ ոչ թե թուրքն է արել, այլ հայը: Մի քանի կոպեկի համար իր սրբատեղին է սրբապղծում, մի քանի գրամ պղնձի համար իր ազգի մեծերին է ուրանում: Միջազգային ատյաններում ազերիներին ենք մեղադրում մեր Ջուղայի խաչքարերի և այլ մշակույթային արժեքների վերացման կամ յուրացման համար, այն ինչ մենք ինքներս թքած ունենք այդ արժեքների վրա և պատրաստ ենք մի քանի կոպեկի համար այն ոչնչացնել:

Կամ ինչպե՞ս բացատրել, եթե ոչ նեխելով, երբ հայ ազգի մեջ սեփական կրոնադավներ են ի հայտ գալիս. է՛լ սատանիստներ, է՛լ աղանդավորներ: Իսկ հայ ազգի կրոնը՝ քրիստոնեությունը, այն հավատն է, որը օգնել է մեզ գոյատևել հազարամյակներ:

Այլապես ինչպե՞ս բացատրել, եթե ոչ նեխելով, երբ սկսել ենք ուրանալ մեր իսկ մշակույթը, մեր իսկ նիստ ու կացը: Մեր մաքրամաքուր երաժշտությունը, որը Կոմիտասը մաքրազերծեց այլևայլություններից, նորից սկսել ենք այլանդակել, կեղտոտել թուրքական մզզոցներով ու ոռնոցներով: Մեր բարքերը, մեր նիստ ու կացը, մեր ընտանիքի ձևավորված և հզոր ինստիտուտը փոխարինում ենք եվրոպական կասկածելի և աղետաբեր երևույթներով: Սկսել ենք այլասեռվածությունն ու այլասերվածությունը մարդկային արժանապատվություն և մարդկային իրավունք կոչել և ընկալել…

Այլապես ինչպե՞ս բացատրենք, եթե ոչ նեխելով, երբ Հայաստանը հայաթափելու ամենամեծ և ամենաարդյունավետ քաղաքականությունը հենց մեր իշխանություններն են կատարում, մեր իշխանությունները, այսինքն նորից մենք հայերս:

Ախր ո՞րն ասեմ, էլ որը…

Այլապես ինչպե՞ս բացատրենք, եթե ոչ այսպես. «Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել»:

Վախենում եմ, որ մեր կործանումը մոտ է: Սարսափելի ցավալի է տեսնել ու գիտակցել այս ամենը:

Իսկ սա գրելու ընթացքում ևս մեկ ապացույց հայտնվեց, որ ազգս կործանվում է: Մանրամասնին ծանոթացեք այստեղ. http://www.radiovan.am/krytyj-rynok-razrushen-finita-lya-komediya/

Permanent link to this article: http://arxangelo.info/old-new-armenian/

Մայ 20 2012

Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» Ընտրանի 1

Permanent link to this article: http://arxangelo.info/narek-2/