Բաժին՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Ամեն ինչ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստանի մասին

Սեպ 12 2011

Համատարած անհանդուրժողականություն և ատելություն

Կարդում էի 1in.am-ում «Մարդիկ Հայաստանից արտագաղթում են ատելությամբ» հոդվածը և ակամայից սկսեցի մտածել թե ինչու՞ է այդպես: Եվ հասկացա, որ ամեն ինչ ավելի քան պարզ է.

  1. Երբ տիրում է համատարած անհանդուրժողականություն և ատելություն
  2. Երբ չկա տարրական մարդկային փոխհարաբերություն՝ հիմնված հարգանքի վրա
  3. Երբ մարդ չի կարողանում հոգալ իր ընտանիքի մինիմալ պահանջները
  4. Երբ համատարած շահագործում են
  5. Երբ չկա ոչ օրենք, ոչ դատաստան
  6. … (երկար կարելի է թվել)

այս ամենից հետո ինչպե՞ս մարդիկ չլքեն Հայրենիքը և ինչպես չատեն այն: Ախր ստացվում է այնպես, որ Հայրենիքը (Չնայած ես ավելի շատ միտված եմ պետության վրա բարդել այս ամենը: Խեղճ Հայրենիքը ի՞նչ մեղք ունի) մեղմ ասած թքած ունի մեզ վրա:

Կարծում եմ, որ այս ամենը շատ նման է թաքնված եղեռնի…

Permanent link to this article: http://arxangelo.info/emigration/

Սեպ 06 2011

Այս ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ

Չէ, չեմ ուզում հավատալ, ուղակի հավատս չի գալիս, ախր անհնար է այսպիսի բաներ. այս ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ: Ամեն օր մի նոր դժբախտության լուռ ենք լսում կապված մեր բանակի հետ: Ամեն օր մեր երիտասարդներից մեկը կամ զոհվում, կամ էլ կիսամարդ է դառնում: Չէ, չեմ կարողանում հավատալ:

Ախր ես էլ եմ ծառայել 1997թ.-ին, ախր մեր վախտ ինչի՞ այսպիսի բաներ չէին կատարվում:  Հա մեր վախտ էլ բանակում կաին լավ տղեք, վատ տղեք, գործ անող, կամ չանող տղեք, բայց այսպիսի վայրագություններ, անմարդկային վերաբերմունք չկար ու չէր կարող լինել:   Հիմա ի՞նչ կատարվեց մեր բանակի հետ, ինչի՞ ամեն ինչ այսքան ապականվեց:

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/army/

Օգս 28 2011

Երևանս այսօր շատ գեղեցիկ և ճաշակով էր

Բայց ոնց եմ սիրում Երևանս, երբ քայլում ես ու ամեն տեղից հնչում է ճաշակով երաժշտություն:

Ազատության հրապարակում տեղի է ունենում եռօրյա ամառային երաժշտական փառատոն  (YEREVAN SUMMER MUSIC FESTIVAL-2011, որին մասնակցում են ռոք եւ ջազ-ռոք ոճի 12 խմբեր` Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից: Վաղուց դուրս չէի եկել քաղաքը վայելելու: Այսօր ես այնտեղ էի` Ազատության հրապարակում: Այնտեղ հնչում էր գեղեցիկ և բարձրակարգ ռոք երաժշտություն: The Beautified Project, Բամբիռ, Dogma և այլ հրաշալի խմբեր: Ինչ մեծագույն հաճույք ստացա, բառերով նկարագրելու չէ:

Եվ ամենակարևորը ինձ շատ հետաքրքրում էր մեր քաղաքի հյուրերի ռեակիցիան այս ամենին: իսկ նրանք այսօր Օպերայի շրջակայքում շատ շատ էին: Մի խոսքով ես այսօր շատ հպարտ էի Երևանիս համար:

Սիրում եմ քաղաքս, երբ այն ճաշակով է…

Հ.Գ. Սկեպտիկներին ասեմ, որ մենք ունենք շատ բարձրակարգ ռոք խմբեր:

Permanent link to this article: http://arxangelo.info/my-yerevan/

Օգս 26 2011

Ազգիս տխուր ինտելեկտը

Այսօր հերթական անգամ ուսումնասիրում էի բլոգիս վիճակագությունը Google Webmaster Tools -ով ու մեղմ ասած շատ տխրեցի: Տխրեցի, երբ նայում էի թե մարդիկ որոնողական համակարգերում ի՞նչ հարցումներով են մտելի իմ բլոգ: Եվ այսպես, նայեք նկարը.

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/stupid/

Օգս 17 2011

Մեր հերթական խոշոր պարտությունը պատերազմում

Հենց նոր կարդում էի PCNEWS.am-ի այս հոդվածը ու սարսափեցի: Սարսափեցի, որովհետև պատկերացրեցի, թե ինչ հետևանքներ սա կարող է ունենալ: Ի՞նչն է սարսափելի: Հիմա կասեմ.  wikipedia-ն համարվում է համաշխարհային ամենամեծ առցանց հանրագիտարանը: Եվ նա օր-օրի, ժամ-ժամի աճում և հզորանում է: Նաև հասկանալի է, որ ապագայի սերունդները նրանով կփորձեն տեղեկություններ հայթայթել ազգերի անցյալի, նրանց էթնիկ պատկանելիության և այլնի մասին: Իսկ ինչպես բոլորիս է հայտնի մեր “սիրելի” ասիական տափաստաններից փախած ոչխարազգի հարևանները մեղմ ասած չեն փայլում պատմություն սիրելով և իմանալով: Ասեմ ավելին, նրանք միահամուռ ուժերով փորձում են խեղաթյուրել համաշխարհային պատմությունը: Եվ ահա սարսափելին այն է, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նրանց դա կհաջողվի:

Եվ ապագայի աշակերտը բացելով իր գիրքը՝ փորձեց տեղեկություն հայթայթել հայ ազգի մասին, Գլոբալ Տիեզերական Ցանցի ամենահին և ամենամեծ իմաստուն wikipedia-ից, իսկ այնտեղ միայն մի քանի կցկտուր տեղեկություն էր այդ “սարսափելի, ոճրագործ և խաղաղասեր ոչխար-ազեր ազգի կյանքը և հողերը կերած հայի մասին”:

Սա է մեզ սպասվում, եթե շարունակենք այսպես տանուլ տալ այս մեծ պատերազմում, որին կոչում են Տեղեկատվական պատերազմ:

Permanent link to this article: http://arxangelo.info/information-war-2/

Օգս 12 2011

Աղանդավոր «Հովիվները» արհեստավարժ «մասնագետներ» են

Ինչպես գիտենք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է մի հաղորդագրություն և տեսանյութ Գյումրիում կրոնական կազմակերպություններից մեկի կիրակնօրյա մի միջոցառման մասին: Ինչպես հաղորդագրությունը, այնպես էլ տեսանյութը. «Ինչպես են աղանդները մարդկանց հասցնում մտախավարման. բացառիկ կադրեր» վերնագրով հրապարակվեցին տասնյակ էլեկտրոնային պարբերականներում:

Ինչպես հայտնում է shirakcenter.org պարբերականը տեսանյութը ոչ թե  «Կյանքի խոսք» այլ Ավետարանական եկեղեցիներից մեկի կիրակնօրյա մի միջոցառման մասին է, իսկ քարոզիչը Վահագն Պողոսյանն է, ով  ներկայումս հանդիսանում է Ավետարանական եկեղեցիներից մեկի հովիվը:

Ես չեմ ուզում խոսել թե սա ինչ է՝ վա՞տ է թե լա՞վ, չեմ ուզում խոսել «Կյանքի խոսքն» է թե՞ մեկ ուրիշ կրոնական, ես կգերադասեի անվանել աղանդավորական կազմակերպություն: Վերջ ի վերջո սրանք բոլորը ինձ համար նույն աղանդն են, նույն հայ մշակույթն ու հոգևոր արժեքներ քայքայողը: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/hypnosis/

Օգս 05 2011

Արցախ (Ֆիլմ)

Youtube-ում հերթական զբոսանքի ժամանակ միամիտ գտա այս Ֆիլմը, որը պատմում է Արցախի և արցախցու մասին: Դուրս շատ եկավ, ամեն ինչ չափված ձևած, ոչ մի ավելորդություն, պատմական ակնարկներով և այլն: Ես չգիտեմ ով է հեղինակը, ավելի ճիշտ գիտեմ միայն, որ ռեժիսորը Վարդան Բալայանն է, բայց թե ո՞վ է նա, կամ ինչ նպատակներով է ստեղծվել ֆիլմը ցավոք չգիտեմ: Բայց կուզեմ շնորհակալություն հայտնել: Եվ կարծում եմ արժի մեր “հարևան” ոչխարազգիների ամենօրյա բարբաջանքների դեմ պատասխանել այսպես հավասարակշռված: Խորհուրդ կտամ բոլորին տարածել ինտերնետով այս տեսանյութը, որ եթե ոչ ողջ աշխարհը, բայց գոնե ռուսալեզու ազգերը նայեն և գոնե ինչ-որ ճշմարտություն լսեն վերջապես: Ցավալին այն է, որ այս ֆիլմըր տեղադրվել է 26.05.2011-ին բայց դեռևս ընդամենը 65 հոգի է նայել: Տարածեք խնդրում եմ:

Permanent link to this article: http://arxangelo.info/arcakh/