Ուզում եմ Ձեզ ներկայացնել այն ամենը, ինչը երբեք չեք գտնի այս բլոգում: Զուր տեղը, որպեսզի չփնտրեք, պարտքս եմ համարում տեղեկացնել Ձեզ: Շատ մարդիկ իմ բլոգում երբեմն փնտրում են այնպիսի բաներ, որոնք հնարավոր չէ ուղղակի գտնել այս բլոգում:
Եվ այսպես, ի՞նչ չեք կարող գտնել այս բլոգում.
1. Օդնոկլասնիկյան ստատուսներ, ինչպե՞ս ջարդել օդնոկլասնիկյան պրոֆիլներ, ինչպե՞ս նայել փակ պրոֆիլներ, ի՞նչպես օդնոկլասնիկում ուղարկել անվճար նվերներ և նման այլ “խուժանություններ”: Չե՛ք գտնի, զուր մի փնտրեք:
2. Չե՛ք գտնի թե ինչպես windows-ում copy անել, հետո paste, չեք գտնի թե որտեղից գտնեք windows-ի start մենյուն և այսպիսի շատ այլ պրիմիտիվ բաներ: Չե՛ք գտնի, զուր մի փնտրեք:
3. Չե՛ք գտնի ինչպե՞ս սմայլիկ դնել տարբեր սոցիալական ցանցերում, ինչպե՞ս մտնել ֆեյսբուք, ինչպե՞ս անջատել սքայպը:
4. Չե՛ք գտնի նաև քաղաքականություն (իհարկե երբեմն բացառություններ կլինեն) և չե՛ք գտնի նաև անիմաստ, պրիմիտիվ կամ տխմար քաղաքական մեկնաբանություններ:
5. Չե՛ք գտնի սեքս, պոռնո, էրոտիկ բնույթի նկարներ, ֆիլմեր: Նաև չե՛ք գտնի տեղեկություն թե ինչպե՞ս զբաղվել սեքսով, ինչպե՞ս վարվել առաջին ամուսնական գիշերը և այլն:
Ասեմ, որ այս կետերը պատահական չէին ընտրված: Օրական բազմաթիվ մարդիկ են այս կետերից որևէ մեկը փնտրում և ընկնում այս բլոգ: Նաև ստանում եմ անձնական նամակներ, թե ինչու՞ չկա քաղաքականություն, սեքս, օդնոկլասնիկին վերաբերող նյութեր և այլն: Հարգելիներս, առանց այն էլ հայկական ցանցը լեփ լեցուն է այսպիսի աղբով, ճիշտ է երբեմն, շատ հազվադեպ, բայց մարգարիտներ էլ են պատահում, բայց հիմնականում աղբ է:
Մի խոսքով այս կետերին վերաբերող ոչինչ չկա այս բլոգում և եթե Դուք հենց դրանք էինք փնտրում, ուրեմն զգուշացնեմ, որ հանգիստ կարող եք լքել այս բլոգը, որովհետև դժվար թե այն Ձեզ դուր գա: Այն հազիվ թե Ձեր ճաշակով լինի: Այսքանը:






16 մեկնաբանություն
Samvel
Հունիս 18, 2011 at 19:20 (UTC 4)
Այ թե խորամանկն է մեր Արխանգելոն
այն ինչը պետք չէ որոնել գրել է մի քանի անգամ, են էլ մուգացրած. ախր հիմի արդեն ավելի շատ կգտնեն Արխանգելո ջան
Samvel
Հունիս 18, 2011 at 19:22 (UTC 4)
համապատասխան տեգերն էլ դրել է
DDD
Arxangelo
Հունիս 18, 2011 at 19:34 (UTC 4)
եթե ուշադիր լինես, իմ բոլոր գրառումներում միշտ էլ համապատասխան թեգերը դրվում են
Խորամանկության ոչինչ էլ չկար, ընդամենը հերթական բլոգային գրառում էր
Samvel
Հունիս 18, 2011 at 22:04 (UTC 4)
լավ է, թող այդպիսի բաներ ման եկողները երբեք չգտնեն այն ինչ ուզում են
Arxangelo
Հունիս 18, 2011 at 22:07 (UTC 4)
այ հիմա հասկացար մտահղացումս :laugh:
:yes:
Leo
Հունիս 18, 2011 at 22:35 (UTC 4)
Իսկականից շատ զվարճալի կլինի, մեր “ընտրյալ” որոշ քաղաքացիներ սեքս, էրոտիկա և նմանատիպ այլ բաներ ման կգան, կգտնեն, կգան-կհասնեն Արխանգելոյի մոտ ու արդեն պատրաստ վայելելու իրենց փնտրածը, մեր Արխանգելոյից կլսեն, որ սխալ հասցեով են եկել ու որ այստեղ նման աղբ չկա :rotfl: Փայլուն է, ազնիվ խոսք :laugh:
Leo
Հունիս 18, 2011 at 22:36 (UTC 4)
…Նմաններին հիմարացնելու համար քեզ շնորհակալություն, Արխանգելո ջան
Arxangelo
Հունիս 18, 2011 at 22:40 (UTC 4)
խնդրեմ, պատրաստ եմ միշտ
:rotfl:
Artur
Հունիս 19, 2011 at 00:44 (UTC 4)
Բայց իրենք էդքան էլ միամիտ չեն, որ դուք էլ հեշտ ու հանգիստ հիմարացնեք: Մի մոռացեք, որ անչափահասների կամ չտես չափահասների մեծ մասը վաղուց արդեն գիտե կոնկրետ կայքերի հասցեներ:
Arxangelo
Հունիս 19, 2011 at 00:51 (UTC 4)
Արթուր ջան հավատա որ փնտրված բառերում, որ բերում են իմ բլոգ, ամեն օր պարտադիր կա սեքս, օդնոկլասնիկ ու նման բառեր, այսինքն սա էլ աշխատող տարբերակա
Arxangelo
Հունիս 19, 2011 at 00:52 (UTC 4)
հա մոռացա ասեմ նայի “10 ամենաշատ դիտված էջերն ու գրառումները” վիջեթս ու կհասկանաս թե ինչքան մարդա մտնում էտ բառերից մեկով
smiley
Հունիս 19, 2011 at 14:31 (UTC 4)
Շատ ուրախ եմ, որ քո բլոգում չկա եւ չի էլ լինելու նմանա ապուշություններ, քանի որ ես միշտ մտնում եմ քո բլոգ, որպեսզի մեծ հաճույքով ընթերցեմ այն: Մեր հասարակության մեծ մասը տարված է նման գրառումներ ընթերցելով եւ իրենց ժամանակն անց են կացնում odnoklassnik.ru-ում, որը ժամանակի անիմաստ կորուստ է ես: Ես հիասթափված եմ մեր հայ երիտասարդներից շատերից….
Arxangelo
Հունիս 19, 2011 at 15:08 (UTC 4)
Թեթև տար, չկա մի այնպիսի հասարակություն, որտեղ թափթփուկներ ու տգետներ չլինի
smiley
Հունիս 20, 2011 at 15:11 (UTC 4)
Ճիշտ ես Արամ ջան, բայց երբ նայում էի Հակո Կոնրադի մասին պատմող տեսանյութը ակամա մտածեցի թե ներողություն արտահայտության համար հայ քյառթերը ինչ են մտածում հիմա եւ ինքս ինձ պատասխանեցի նրանք ժամանակ չունեն այսպիսի բաներ դիտելու:
Laura Arakelyan
Դեկտեմբեր 29, 2011 at 07:46 (UTC 4)
Arayjm havanetsi Dzer blog@,tesnenq vorqanov Dzer asatsi ter@ klineq…..
Arxangelo
Դեկտեմբեր 29, 2011 at 10:51 (UTC 4)
Շնորհակալ եմ Լաուրա ջան: Կարծում եմ եթե հունիսից մինչ հիմա հավատարիմ եմ եղել, էլի կլինեմ ու ընդհանրապես ես իմ խոսքի տերն եմ