Բաժին՝ ԼՈՒՐԵՐ

Լուրեր, նորություններ: Տեղական լուրեր:

Մար 14 2013

Արամայիս Սահակյանի հիշատակին

Արամայիս ՍահակյանԱյսօր, 77 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի գրող, երգիծաբան, բանաստեղծ ու հրապարակախոս, «Հայաստանի գլխավոր ոզնի» Արամայիս Սահակյանը:

Աստված հոգին լուսավորի:

Նրա հիշատակին վերհիշենք նրա բանաստեղծություններից մեկը.

Մինչև հիմա չեմ հասկանում

Մինչև հիմա չեմ հասկանում
թե ինչպե՛ս են մարդ սպանում:

Մտածում եմ, թե մարդն իր մեջ
իրե՛ն պետք է նախ սպանի,
հետո՛ միայն մարդ սպանի:

Արամայիս Սահակյան (1979)

Permanent link to this article: http://arxangelo.info/rip-aramayis-sahakyan/

Սեպ 20 2012

2012 թ. նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդները

 

Եվ այսպես աշխարհի ամենասպասված մրցանակաբաշխության մրցանակակիրների ցուցակը հրապարակելու ժամանակը արդեն շատ մոտ է և փորձագետները արդեն կանխատեսումներ են անում: Են Ովքե՞ր կդառնան Նոբելյան մրցանակի երջանիկ մրցանակակիրները:

 

Նոմինացիա հրապարակման օրը
Ֆիզիոլոգիա և բժշկություն Երկուշաբթի, 8 հոկտեմբերի
Ֆիզիկա Երեքշաբթի, 9 հոկտեմբերի
Քիմիա Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի
Խաղաղության մրցանակ Ուրբաթ, 12 հոկտեմբերի
Տնտեսագիտություն Երկուշաբթի, 15 հոկտեմբերի
Գրականություն օրը դեռ հայտնի չէ

Մրցանակաբաշխության օրերը Նոբելյան կոմիտետը արդեն հաստատել է, սակայն հավակնորդների անունները պահվում են խիստ գաղտնի: Սակայն անալիտիկները գլուխ են կոտրում, թե ո՞վքեր են լինելու այդ երջանիկները: Thomson Reuters գործակալությունը կազմել է սեփական ռեյթինգը մասնագետներից հարցումների միջոցով: Հետազոտություններում առանձնացվել են գլխավոր հավակներդները ջ գիտական ասպարեզում, չհաշված գրականությունն ու խաղաղության մրցանակը:

2012թ Նոբելյան մրցանակի Գլխավոր Հավակնորդները Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/nobel-prize-2012/

Հուն 08 2012

Պաշտոնական պարզաբանում «Երևանյան ՉԹՕ»-ի վերաբերյալ

Նկարի հեղինակ՝ Բիայնա Մահարի

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն այդպիսի երևույթ դիտվել է նաև Վրաստանում Ադրբեջանում և նույնիսկ Իսրայելում:

Իսրայելական մասնագետները հակված են այն մտքին, որ նկատված ՉԹՕ-ն դա «Տոպոլ» բալիստիկ հրթիռն է, որի փորձարկումը երեկ կատարեց Ռուսաստանը: Իսրայելական տիեզերագիտության ասոցացիայի ղեկավար Իգալ Պատ-Էլը հայտարարեց, որ ըստ երևույթին հրթիռը դուրս է եկել կառավարումից և մարդիկ նկատել են նրա մնացորդները և վառելիքի այրումը: Այն հասել է 200-300 կմ բարձրության և հենց դա է պատճառը որ այն նկատվել է շատ երկրներում:

Եվ այս տեսակետը հաստատում են նաև Ռուսաստանում: Դա Աստրախանի «Կապուստին Յար» պոլիգոնից բաց թողնված «Տոպոլ» բալիստիկ հրթիռի հետքն է: Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հրթիռի մեկնարկը ընթացել է բարեհաջող, սակայն հրթիռը ունեցել է մեկնարկման համար բավական տարօրինակ հետագիծ: Սկզբում երկնքում հայտնվել է հետք, որը 10 րոպեյվա ընթացքում պահպանվել է երկնքում ճկված թևերով, այնուհետև հայտնվել է լուսավոր օբյեկտ, որը սպիրրալաձև պտտտվել է իր առանցքի շուրջը, և անհետացել սպիրալաձև հետքով:

(Նկարի հեղինակ՝ Բիայնա Մահարի)

Permanent link to this article: http://arxangelo.info/yerevan-ufo/

Մայ 04 2012

Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկներ են պայթել, կան վիրավորներ

Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ ցավալի դեպք է տեղի ունեցել, պայթյուն է տեղի ունեցել: Պայթել են փուչիկներ , կան վիրավորներ:

Ու զարմանալին այն է, որ ասում են այդքանից հետո համերգը շարունակվել է:

Ու այս ամենը տեղի է ունեցել պարզ անգրագիտության պատճառով: Լինելով մասնագիտությամբ քիմիկոս, ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ փուչիկների մեջ հելիում գազի փոխարեն, ջրածին է լցված եղել: Իսկ ջրածինը ի տարբերություն հելիումի անչափ պայթունավտանգ է, հերիք է ընդամենը մի փոքրիկ կայծ:

Տուժածներին ցանկանում եմ շուտափույթ առողջացում: Պատկերացնում եմ թե բացի ֆիզիկական վնասվածքներից նաև որքան մեծ շոկային վիճակ է:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/04-05-2012/

Հուն 30 2012

ԵՊՀ-ի և մի շարք այլ կայքեր հարձակման են ենթարկվել (թարմացված)

Այսօր մոտավորապես ժամը 22:00-ի կողմերը Երևանի Պետական Համալսարանի պաշտոնական կայքը՝ http://www.ysu.am-ը նաև մի շարք այլ համալսարանների և ոչ միայն (rau.am, star.am) կայքեր հարձակման են ենթարկվել հակերի կողմից, որը իրեն կոչում է Dr X:

Սա ևս մեկ անգամ խոսում է մեր հայկական կայքերի խոցելիության և անպաշտպանվածության մասին:

Այ դրա համար է պետք, որ մարդիկ հասկանան և պաշտոնական կայքերին մատների արանքով չնայեն և նորմալ ֆինանսավորեն:

Սակայն պետք է նշել, որ rau.am-ը և ysu.am-ը 20-30 րոպեյվա ընթացքում վերականգնվեցին: Մի փոքր ուշ վերականգնվեց նաև star.am-ը:

Ուրախ եմ, որ գոնե արագ կերպով կարողացան արձագանքել և ուղղել, այլ ոչ թե ինչպես առաջ էր՝ կայքերը օրերով մնում էին կոտրված և նույնիսկ կայքի տերերը չէին իմանում այդ մասին:

Permanent link to this article: http://arxangelo.info/ysu-site/

Հուն 25 2012

Ջուլիան Ասանժի թոք շոուն կցուցադրվի ռուսական ալիքով

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն. օրերս Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստվում է իրեն փորձել հեռուստահաղորդավարի դերում: Մարդը, որին երազում են բանտարկել ԱՄՆ-ի և Շվեցարյայի կառավարությունները, կվարի քաղաքական թոք-շոու միլիոնանոց լսարանի համար: Հաղորդումը եթեր կհեռարձակվի ռուսական Russia Today հեռուստաալիքով:

«Վաղվա աշխարհը»՝ այսպես է կոչվելու Ասանժի հաղորդումը: Ինչպես հայտարարում է հենց ինքը,  Wikileaks-ի հիմնադիրը՝ հաղորդումը նվիրված կլինի «այն դժվար իրականությանը, որի մեջ այսօր հայտվել ենք մենք բոլորս»: Ջուլիան Ասանժը ասում է, որ այս հաղորդումը կլինի այն սակավաթիվ հողորդումներից, որոնք ակտուալ են ինտերնետային դարում:

Permanent link to this article: http://arxangelo.info/julian-assange/

Հուն 02 2012

Ինչպե՞ս են դիմավորել Նոր Տարին Աշխարհի տարբեր ծայրերում

Առաջինը Նոր Տարին դիմավորել են Խաղաղ օվկիանոսի Ծննդյան կղզիների բնակիչները, նաև Տուվալու և Սամոա արշիպելագների բնակիչները:

Երկրների մեջ ամենաառաջիններից մեկը որը դիմավորել է 2012 թվականը դա Ավստրալիան է: Նրա բնակիչները ականատես են եղել աննախադեպ լազերային և հրավառության շոուի: Սիդնեյի ծովափի հրավառությունը շատերը համարում են աշխարհի ամենագեղեցիկը: Հավաքված կես միլիոն հանդիսատեսի համար երկնքում ճայթել է 10 տոննա պիրոտեխնիկա: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/world-newyear/