«

»

Հուն 22 2011

Print this Post

Ես բլոգեր չե՛մ

Եթե ես վարում եմ բլոգ, դա ամենևին չի նշանակում, որ ես բլոգեր եմ: Խնդրում եմ մի՛ անվանեք ինձ բլոգեր, դա ինձ դուր չի գալիս: Ինչու՞: Ես ունեմ դրա համար իմ պատճառները: Միգուցե երբ պահը գա այն ժամանակ կասեմ թե որոնք են այդ պատճառները: Բայց դեռ այդ պահը չի եկել: Ուղակի մի անվանեք ինձ բլոգեր, ես բլոգեր չեմ և չեմ էլ ուզում լինել հայկական բլոգոսֆերայի մաս: Միգուցե գոռոզ է հնչում, միգուցե նաև տհաճ, բայց ես գերադասում եմ ազնվությունը:

Նաև կուզեի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք կարդում են իմ բլոգը: Իսկ բոլոր նրանց ում դուր չի գալիս իմ բլոգն ու իմ գրառումները ես ոչ մի դեպքում չեմ պարտադրում, կարող են այլևս չմտնել այս բլոգ:

Այսքանը:

Հ.Գ. Եվս մեկ անգամ կրկնեմ. ես բլոգեր չեմ և իմ բլոգն ու ինձ էլ մի վերագրեք հայկական բլոգոսֆերային:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/no-bloger/


Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր 157 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ:





Ձեզ դու՞ր եկավ գրառումը:

Ուրեմն չմոռանաք նաև կիսվել Ձեր ընկերների հետ


10 մեկնաբանություն

  1. Samvel

    Արխանգելո ջան, եթե դու վարում ես բլոգ, իսկ դա այդպես է` “Արխանգելոյի Բլոգը”, ուրեմն դու բլոգեր ես: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Եթե քեզ բլոգեր “կոչումը” դուր չի գալիս, ուրեմն կայքն էլ պետք է վերանվանես, օրինակ.` Արամ Հակոբյանի անձնական կայք, կամ Արխանգելոյի Օրագիրը..

    1. Arxangelo

      ինձ դուր չի գալիս հայկական բլոգոսֆերայում բլոգեր կոչումը Սամվել ջան ;-)

      1. Samvel

        ինչ հայկական բլոգոսֆերա? տենց բան չկա, մի երկու հատ բլոգը դեռ բլոգոսֆերա չի~

        1. Arxangelo

          :-D այ էտ մեկը լավ ասիր, չնայած կան մի քանի կառկառուն դեՊքեր, որոնք երկու տառ իրար հետևից չեն կարում շարեն, բայց իրանց հայկական բլոգոսֆերայի ամենավառ ներկայացուցիչն են երևակայում

  2. Արթուր

    Եվ ո՞վ է նեղացրել մեր Արխանգելոյին: Եթե, իհարկե, գաղտնիք չէ:

    Կներես, որ անգլերեն եմ ասելու, բայց՝ վստահ, որ ինչ որ գրելու եմ, գիտես :)

    TAKE IT EASY !!!

    1. Arxangelo

      Արթուր ջան ճիշտ ես ասում թեթև է պետք տանել: Չէ իրականում ոչ մեկ չի նեղացրել: Ուղակի էլի եմ ասում կարողա մի քիչ գոռոզ հնչի, բայց երբեմն ամաչում եմ, երբ որոշ մարդիք էլ են կոչվում բլոգեր ու ես էլ: Ոչ մի դեպքում չեմ փորձում նսեմացնել նրանց մարդկային արժանիքները ու դրա իրավունքն էլ չունեմ: Բայց էտ մարդիկ 2 բառ իրար հետևից չեն կարողանում կապել, ախր նրանք ո՞նց կարան կոչվեն բլոգեր :shock:

      1. Արթուր

        Չէ, դու ոչ թե գոռոզ ես, այլ ուղղակի հիվանդագին սրտիդ մոտ ես ընդունում:

        Եթե նույն ձեւ մտածենք՝ լիքը մարդ իրեն հայ է ասում: Լիքը մարդ գիտի, թե ինքը հայերեն է գրում: Լիքը մարդ էլ գիտի, թե ինքն աշխարհի ամենախելոք կամ էլ ամենահումորային դեմքն է: Հետո՞:

        Էլ չեմ ասւմ, որ որոշ մարդիկ էլ են իրենց մարդ ասում, հիմա ի՞նչ, կարո՞ղ է վաղն էլ ասես “ես այլեւս մարդ չեմ”:

        Այնպես որ, տե՛ս իմ նախորդ մեկնաբանությունը :)

        1. Arxangelo

          Արթուր ջան բայց ինչ ճիշտ նկատեցիր՝ ճիշտ ես, ամեն ինչ շատ եմ սրտիս մոտ ընդունում, դա իմ ամենաչսիրած բնավորությունս է, բայց դե ի՞նչ կարող եմ անել, իմ էությունն է այդպիսին:

  3. ovanitas

    Սամվելի կարծիքին համամիտ եմ: Իմ կարծիքով էլ «բլոգերը» կոչում չի, «բլոգերը» պաշտոն չի, բլոգերը սովորական մարդն է, ով բլոգ ունի՝ անկախ նրանից, թե ինչ որակի գրառումներ է անում:
    Եթե կոշիկ կարող լինեմ, ինչքան էլ ասեմ՝ ես կոշկակար չեմ, քանի որ էս փողոցի բոլոր կոշկակարները փինաչի են, միևնույն է կոշկակար կհամարվեմ :Ճ Լավ կոշիկ կկարեմ, «ուստա» կասեն, վատը կարեմ՝ «փինաչի» :ՃՃՃ
    Ուրիշ բան, որ մեզանում հաճախ շատ հասկացություններ ուռճացվում են ու չեղած իմաստ են ստանում: «Բլոգգերը», որոշակի իմաստով, մոդայիկ բառ է դարձել, հետևաբար դրան վերագրում են ուռճացված հնարավորություններ:
    Քանի դեռ բլոգերությունը չի կակոնակարգվում ու չի վերահսկվում՝ էս կարծիքին կմնամ:

    1. Arxangelo

      շատ ճիշտ ես, ամեն բառիտ հետ տառացիորեն համամիտ եմ: Հենց ցավը նրանումա, որ որոշ հասկացողություններ ուռճացվում են: Ես բլոգեր չեմ ասելս ուղակի իմաստ չի կրում, այլ ընդամենը այն եմ ուզեցել հասկացնել, որ եթե բլոգեր լինելը մոդա է, ապա ես չեմ ուզում բլոգեր լինել

Թողնել մեկնաբանություն

Ձեր Է-փոստը չի հրապարակվի

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read more:
ՀՈԳՆԵԼ ԵՄ

Հոգնել եմ անվերջ հույսով ապրելուց, Հույսին լսելուց, լույսին սպասելուց: Հոգնել եմ անվերջ ես սեր մուրալուց, Սիրուն սպասելուց, անվերջ հուսալուց: Միգուցե հենց հույսն է մարդուն...

1988թ.-ի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցն է

Ուղիղ 23 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին սարսափը, ողբն ու վիշտը պատեց Հայաստան աշխարհին: Սարսափազդու երկրաշարժ, որին զոհ գնացին 25...

Close