Սովետական Միություն, այդքան հայհոյված, այդքան քննադատված, բայց ես հիշում եմ քեզ այնպես գունեղ ու լուսավոր: Այդ տարիները իմ հիշողություններում տպավորվել են վառ գույներով: Ըստ երևույթին դա նրանից է որ այդ ժամանակ մանուկ էի ու ոնց ասում են մանկությունը մարդու կյանքում ամենավառ տարիներն են:
Մայիսի 1, աշխատավորության օր, տոն: Ամենուրեք նշվում էր այն: Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակում պարտադիր շքեղ շքերթ էր: Հիշում եմ, մայիսի 1-ին բացվում էին բոլոր կառուսելները, ատրակցիոնները, կենդանաբանական այգին: Բոլոր ծնողները իրենց երեխաներին տանում էին այգիներ՝ Հաղթանակի այգի, կենդանաբանական այգի, օղակաձև և այլն: Բոլորը հագնված էին տոնական: Ամենուրեք վաճառվում էին գույնզգույն փուչիկներ, քաղցր բամբակներ, պաղպաղակներ: Երեխաների ձեռքում պարտադիր պետք է փուչիկ լիներ: Բոլորը ժպտում էին, բոլորի տրամադրությունը բարձր էր:
Հիշում եմ նաև որ հենց այդ օրն էր, որ մայրերը վերջապես թողնում էին երեխաները ռետուզները փոխարինեին գիտռիներով ![]()
Հիշում եմ թե ինչպես էր մայրս մեզ տոնական հագցնում, իսկ հայրս մեզ տանում էր այգիներով:
Է՜խ, ինչ տարիներ էին: Ոնց եմ կարոտել այդ տարիները: Տեսնես այդպիսի վառ գույներ երբևէ կլինի՞ նորից իմ կյանքում:
Ինչևէ, այսօր էլ մայիսի 1-ն է 2013թ-ի: Ճիշտ է մենք վաղուց արդեն սովետական միությունում չենք, բայց քանի որ մայիսի 1-ը համարվում է միջազգային տոն, ուստի թույլ տվեք շնորհավորել բոլոր աշխատավոր ժողովրդին իրենց տոնի կապակցությամբԼ ԿԵՑՑԷ՛ մայիսի 1-ը, Ուռա՛ ընկերներ
Բաժին՝ ԽԱՌԸ
Մայ 01 2013
Մայիս 1-յան հիշողություններ
Permanent link to this article: http://arxangelo.info/may1/
Ապր 18 2013
Իմ հարցազրույցը Hetq.am-ում
Կարդացեք իմ հարցազրույցը Hetq.am-ում քիմիայի և ընդհանրապես գիտության խնդիրների մասին Հայաստանում.
Արամ Հակոբյան. «Երբևէ հզոր քիմիայով հայտնի Հայաստանում այսօր քիմիա գիտությունը մահվան եզրին է»
վերնագրի ներքո:
Permanent link to this article: http://arxangelo.info/hetq-am/
Փետ 05 2013
Մանիպուլյացիաներ մարդկանց նկատմամբ. ինչպե՞ս է դա արվում
Ուշադրության շեղում
Հասարակական վերահսկողության հիմնական տարրը դա տեղեկատվական տարածությունը անընդհատ հագեցնելու և անարժեք հաղորդագրությունների միջոցով մարդկանց ուշադրության շեղումն է կարևորագույն խնդիրներից և որոշումներից՝ ընդունված իշխող քաղաքական եւ տնտեսական շրջանակների կողմից: Ուշադրություն շեղելու հնարքը բավական կարևոր է, նրա համար, որպեսզի հնարավորություն չտրվի քաղաքացիներին ստանալ կարևոր գիտելիքներ գիտության ոլորտից՝ տնտեսագիտությունից, հոգեբանություն և կիբեռնետիկայից, նեյրոկենսաբանությունից և այլն: «Անընդհատ շեղել քաղաքացիների ուշադրությունը իրական սոցիալական խնդիրներից, ուշադրություն գրավելով այն թեմաներին, որոնք էական նշանակություն չունեն: Հասնել նրան, որ քաղաքացիները միշտ ինչ-որ բանով զբաղված լինեն և ժամանակ չունենան մտածելու համար: Արտից գոմ՝ ինչպես բոլոր կենդանիները (մեջբերում «Լուռ զենք հանգիստ պատերազմների համար» գրքից):
«Խնդիր-Ռեակցիա-Լուծում»
Ստեղծվում է խնդիր՝ ինչ-որ մի «իրավիճակ», հաշվարկված որպեսզի ազգաբնակչության մեջ առաջ բերվի որոշակի ռեակցիա և որպեսզի ազգաբնակչությունը ինքը պահանջի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ձեռնտու են իշխող խավին: Օրինակ, թույլատրել քաղաքներում բռնությունները կամ կազմակերպել արյունալի տեռակտներ, որպեսզի ազգաբնակչությունը պահանջի քայլեր ձեռնարկել անվտանգության օրենքների շուտափույթ ընդունման և վարել այնպիսի քաղաքականություն, որը կարող է խախտել մարդու իրավունքները: Կամ՝ առաջացնել տնտեսական ճգնաժամ, որպեսզի ստիպել ընդունել սոցիալական իրավունքների խախտումը ինչպես անհրաժեշտ չարիք և կասեցնել քաղաքացիական ծառայությունների աշխատանքները:
(շարունակելի)
Նոամ Հոմսկի
օրիգինալ հրապարակումը՝ Diez formas distintas de manipulación mediática
Permanent link to this article: http://arxangelo.info/manipulating-people/
Հուն 13 2013
Ահա և շուտով հին Նոր Տարին
Շատ շուտով, ընդամենը մի քանի ժամից՝ 14.01.2013թ. ժամը 00:00 կսկսի հին Նոր Տարին (Նոր Տարին հին տոմարով) և մենք լիարժեք կարող ենք ասել, որ մտանք 2013թ.:
Ետևում մնացին տոնական թոհ ու բոհերը, տոնական խնջույքներն ու արարողությունները: Իսկ առջևո՞ւմ, առջևում մեզ ի՞նչ է սպասում: Հուսամ որ առջևում պայծառ ու ջերմացնող լույս է՝ երջանկության լույս:
Շնորհավոր Ձեր գալիք հին Նոր Տարին:
Իսկ թե ե՞րբ և ինչո՞ւ հենց այդ ժամին նշել հին Նոր Տարին և որտեղի՞ց է առաջացել այս հասկացությունը կարող եք կարդալ «Հին նոր տարի» հոդվածում:
Permanent link to this article: http://arxangelo.info/old-new-year-2013/
Հուն 10 2013
Հանդուրժող չենք անգամ երեխաների հանդեպ
Էս թեման երբեք չէի բացի բլոգումս, եթե չտեսնեի, որ այն ինչի մասին քիչ հետո կխոսեմ շարունակվում է մինչ օրս:
Մի քանի օր է ֆեյսբուք սոցիալական ցանցերում քննարկվում և որը ավելի սարսափելի է ծիծաղի առարկա է դարձել մի աղջիկ երեխա՝ ընդամենը 16 տարեկան, որի անունը չեմ նշում, որպեսի անտեղյակ «հետաքրքրասերները» նույնպես չմիանան այս «կատակասեր» բանակին: Այս երեխան բլոգ է բացում և իր մասնակցությամբ վիդեոներ է գցում այդ բլոգում յութուբի օգնությամբ: Սա ընդամենը մի երեխական խաղ է, որը մեծահասակների համար ծիծաղելի է թվում: Եվ այդ խաղը ֆեյսբուքում դառնում է ծաղր ու ծանակի առարկա:
Permanent link to this article: http://arxangelo.info/anhandurjoxakanutyun-facebookum/
Հուն 01 2013
Շնորհավոր Նոր Տարի, Շնորհավոր 2013 թվական
Ահա եկավ 2013 թվականը ի հակառակ 2012-ին աշխարհի կործանում սպասողների: Թող 2013-ը իր հետ բերի ջերմություն, բարություն ու սեր և բաժանի այն ամբողջ աշխարհի մարդկությանը: Կուզեմ, որ մարդիկ 2013-ին վերջապես մոռանան շահ, նախանձ, պատերազմ… և այլ նմանատիպ չար ու կործանարար բառեր: Կուզեմ, որ 2013-ը լինի միմիայն սիրո տարի:
Շնորհավոր Նոր Տարի, Շնորհավոր 2013 թվական!!!
Permanent link to this article: http://arxangelo.info/happy-2013-year/
Դեկ 31 2012
Իմ Ամանորյա շնորհավորանքս Ձեզ
Permanent link to this article: http://arxangelo.info/happy-new-year-2/





