Ապր 15 2012

Արշիլ Գորկու ծննդյան օրն է

Արշիլ Գորկին (Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծնվել է 1904թ. ապրիլի 15-ին: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ: Աբստրակտ էքսպրեսիոնիզմի տիտաններից մեկը, աբստրակտ սյուրեալիզմի հիմնադիրներից մեկը:

Մեծ նկարչի ծննդյան օրվա կապակցությամբ տեղադրում եմ նրա ստեղծագործություններից մի քանիսը և մի տեսանյութ, որտեղ նույնպես նրա ստեղծագործություններն են.

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/arshil-gorky/

Ապր 15 2012

Facebook-ը թույլ է տալիս օգտատերերին բեռնել իրենց անձնական տվյալները

Ինչպես հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը. Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար նոր հնարավորություն է ստեղծվել՝ այն է բեռնել իրենց տվյալների արխիվը սոցիալական ցանցի սեռվերներից: Download Your Information գործիքը ստեղծվել է 2010թ. հոկտեմբերին: Այն հնարավորություն է տալիս համակարգչի մեջ պատճենել լուսանկարները, անձնական հաղորդագրությունները, պատերի վրա հրապարակված նյութերը, ընկերների ցուցակը և նաև չաթերի շփման արխիվը:

Այժմ այս գործիքի օգնությամբ հնարավոր է բեռնել նաև ուրիշ տվյալներ, որոնց մեջ են մտնում՝ ընկերության առաջարկները, նախկին անունները, IP հասցեների ցուցակը, որոնց օգնությամբ մուտք է գործվել տվյալ հաշիվ: Նոր ֆունկցիան կգործարկվի հետզհետե՝ բոլոր օգտատերերի համար: Ընկերությունը խոսք է տալիս ապագայում բացել էլ ավելի մեծ ինֆորմացիա բեռնելու համար: Ընդլայնված արխիվը հասանելի է հաշվի (acount) կարգավորումներում:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/facebook-download/

Ապր 14 2012

Ռեմարկի մտքերից. սե՞ր, թե ընկերություն

Քաղվածք «Հաղթական կամարը» ստեղծագործությունից.

Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ, կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:

-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց  զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ:

Հեղինակ՝ Էրիխ Մարիա Ռեմարկ

Թարգմանեց՝ Արամ Հակոբյանը (Արխանգելո)

 

Permanent link to this article: http://arxangelo.info/remark/

Ապր 14 2012

Համո Սահյանի ծննդյան օրն է

Համո Սահյան. նկարի հեղինակ՝ Ալեքսանդր Բաղրամյան

Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914թ, ապրիլի 14-ին:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Մեծն բանաստեղծի ծննդյան օրով Ձեզ եմ ուզում ներկայացնել նրա հրաշալի բանաստեղծություններից ևս մեկը.

ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/hamo-sahyan-5/

Ապր 13 2012

Ի՞նչ անել, երբ Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և համակարգիչը անջատվում

Սկսեմ մի փոքր նախաբանից: Այս վերջին մի քանի ամիսը իմ համակարգիչը դարձել էր բառիս բուն իմաստով տպագրական մեքենա: Ոչ մի լուրջ գործ չէի կարողանում անել համակարգչիս վրա: Հենց մի փոքր ծանրաբեռնում էի համակարգչիս պրոցեսորը՝ այն տաքանում էր, ջերմաստիճանը հասնում էր մինչև 120 oC և համակարգիչը անջատվում էր: Ինչ ասես որ չփորձեցի՝ էլ ջերմամածուկի (թերմոպաստա) թարմացում, էլ բլոկում հավելյալ հովացուցիչների ավելացում, էլ փոշու մանրակրկիտ հեռացում, էլ պրոցեսորի վրա եկող հոսանքի իջեցում BIOS-ից: Ոչինչ չէր օգնում: Ամենահասարակ սոցիալական խաղ նույնիսկ խաղալու դեպքում՝ այն սարսափելի տաքանում և անջատվում էր: Եվ ահա երկար փնտրտուքներից և փորձարկումներից հետո վերջապես կարծես թե գտա լուծումը և այժմ իմ պրոցեսորի առավելագույն ջերմաստիճանը չի անցնում 75 oC-ից:

Ահա ուզում եմ կիսվել այդ «գաղտնիքով», որպեսզի նման պրոբլեմների դեպքում դուք նույնպես երկար փնտրտուքների մեջ չընկնեք: Միգուցե ինչ որ մեկին և պետք կգա: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/power-managment/

Ապր 13 2012

Mail.ru-ն նույնպես ենթարկվեց արտաքին փոփոխությունների

Mail.ru-ն ներկայացրեց գլխավոր էջի թարմացված դիզայնը: Ընկերության ղեկավարությունը հայտարարեց որ շարժվում է ըստ համաշխարհային ընդունված տրենդի և հիմքում դնում է պարզությունը: Ու իրոք նրանց հաջողվել է թեթևացնել նախկինում այդքան լցված և ծանր գլխավոր էջը՝ հիմնականում գովազդների և կոմերցիոն բաժինների քանակի կրճատման հաշվին:

«Այստեղ գոյություն ունի մի քանի տենդենց՝ առաջինը դա ուղղությունն է դեպի պարզություն և թեթևություն: Մեզ թվում է, որ պորտալիների գլխավոր էջերը պետք է լինեն գերթեթև և հաճելի ամեն մի այցելույի տեսանկյունից, ընդ որում այն պետք է արտահայտի վեբ դիզայնի ժամանակակից տենդեցները». – ասում է Mail.Ru Group-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Գրիշինը:

Բայց այստեղ նույնպես հնարավոր չեղավ շրջանցել կոնկուրենտ ծառայությունների որոշ տարրերի կրկնօրինակումը: Մասնավորաբար Mail.Ru-ի գլխավոր գործիքների վահանակը (toolbar) հիշեցնում է Google-ի նավարկաման համակարգը և նույն ժամանակ ինտերֆեյսը ամբողջությամբ հիշեցնում է Yandex-ի գլխավոր էջը: Սակայն ընկերությունում չեն հերքում, որ առաջնորդվել են ըստ հաջողված մոդելների:

Էլ. փոստը և սոցիալական ծառայություններ «Мой Мир» -ը և «Одноклассники» -ը այժմ հասանելի են գլխավոր էջից: Աջ կողմը հայտնվել է նոր բաժին՝ «Խաղեր»: Ինչպես և առաջ էր կենտրոնում տեղավորվել է նորությունների բլոկը թեմատիկ բաժիններով:

Ընկերությունում ընդգծում են, որ փոփոխության է ենթարկվել ոչ միայն ինտերֆեյսը, այլ նաև Mail.ru-ի ընդհանուր փիլիսոփայությունը: Օրինակ, նահանջը այսպես կոչված կլիկերի մրցավազքից: Կոնսերվատիվ օգտատերերի մասին, որոնք Mail.ru-ում քիչ չեն, նույնպես չեն մոռացել: Ընկերությունը վստահեցնում է, որ նրանք հեշտությամբ կարող են վերադառնալ իրենց համար սովորական դարձած հին ինտերֆեյսին:

Permanent link to this article: http://arxangelo.info/mail-ru/

Ապր 12 2012

Բալետի գեղեցկությունը (վիդեո)

Հիացեք Բեռլինյան «Staatsballett» պետական բալետի պարողներ Մարինա Կանոյի (Marina Kanno) և Ջիակոմո Բեվիլաքվայի (Giacomo Bevilaqua) նրբագեղ շարժումներով:

Նկարահանումը կատարվել է բարձր արագությամբ տեսախցիկներով՝ վայրկյանում 1000 կադր.

Permanent link to this article: http://arxangelo.info/ballet/